Արտաշատի մարզադաշտում կայացել է Եվրոպայի ռեկորդակիր, ՀՀ աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի անվան գավաթի միջազգային 15-րդ մրցաշարը
ՀասարակությունԵրեկ` սեպտեմբերի 9-ին, Արտաշատի մարզադաշտում կայացել է Եվրոպայի ռեկորդակիր, ՀՀ աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի անվան գավաթի միջազգային 15-րդ մրցաշարը։
Մրցաշարին ներկա են գտնվել ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը։Այս տարի մրցաշարին մասնակցել են 11 հեռացատկորդ Հայաստանից, Բուլղարիայից, Հունաստանից, Ղազախստանից, Ֆրանսիայից և Ուզբեկստանից:
Եվրոպայի, ԽՍՀՄ-ի ու հանրապետության բազմակի չեմպիոն, Բարի կամքի խաղերի հաղթող, Եվրոպայի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանը խորհրդանշական գավաթներ է հանձնել ՀՀ ԿԳՄՍ նախարարին, նախարարի տեղակալին, Արտաշատի համայնքապետին, նաև իր անձնական մարզչին։8.07 մետր արդյունքով հաղթողի կոչմանն է արժանացել Ուզբեկստանի ներկայացուցիչ Անվարով Անվարը: 2-րդ մրցանակակիր է դարձել ֆրանսիացի Յանն Տանտելի Դանիելը (7.56 մ): Եռյակը 7.48 մետր արդյունքով եզրափակել է հույն Անտոնիոս Ստիլիանիդիսը:
Գեղեցիկ Բալեյան