Երևան, 27.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան Արարատ Միրզոյանին՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը TRIPP-ով ճանապարհ ստանալուց հետո կստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան TRIPP-ով Ադրբեջանը ցամաքային ճանապարհ է ստանում դեպի Նախիջևան, իսկ Հայաստանը՝ ոչինչ․ Լենա Մաթևոսյան COP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը (լուսանկարներ) Հանրային համակրանքն ավելի շատ ընդդիմության կողմն է, բայց հաճախ սպասումները չեն արդարացվում. Մենուա Սողոմոնյան Այրվող խմիչքն ու տասնամյակներով պահպանվող գաղտնիքը. «Փաստ» ԵԽ․ Հայաստանում ընտանեկան բռնության խնդիրը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայով. Մարիաննա Ղահրամանյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 հոկտեմբերի). Համաշխարհային «սև շաբաթը», ԲԱՄ-ի գործարկումը. «Փաստ» Դեղերի բարձր գների մզված հարկերից մի երկու կոպեկով խաբում են թոշակառուներին. Հրայր Կամենդատյան Ճեպազրույցում անդրադարձել եմ ՏԻՄ ընտրություններին և Փաշինյանի հայտարարություններին. Մարիաննա Ղահրամանյան

Ըստ վիճակագրության՝ քաղցկեղի ամենաշատ դեպքերը Լոռիում են, ամենից քիչը` Սյունիքում

Վիճակագրական տվյալներն ապացուցում են, որ քաղցկեղի դեմ պայքարում լավագույն գործիքը պրոֆիլակտիկ բուժզննությունն է, եւ լավագույն արդյունքները հանքարդյունաբերական մարզում են՝ Սյունիքում, կորպորատիվ ապահովագրությունների շնորհիվ: Առողջապահության ազգային ինստիտուտի հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ Հայաստանում ամեն 54-րդ մարդն ունի քաղցկեղ։ Քաղցկեղի դեպքերն ամենաշատը գրանցվում են Լոռու մարզում, ապա նոր՝ Երեւանում, եւ, որքան էլ զարմանալի է, ամենաքիչ դեպքերը Սյունիքում են։

Եվ այսպես, 2021թ․ տարեվերջին Լոռիում գրանցվել է քաղցկեղի 4 հազար 628 դեպք (ինչը 100 հազար բնակչի հաշվով կազմում է 2186.1), իսկ Սյունիքում գրանցվել է 1874 դեպք (100 հազար բնակչի հաշվով` 1391.2 դեպք՝ գրեթե երկու անգամ պակաս Լոռու մարզից)։ Քաղցկեղի տարածվածությամբ Լոռուն հաջորդում է Երեւանը, ապա՝ Շիրակը եւ Կոտայքը։ Վերջին տվյալների համաձայն՝ Հայաստանում 2020-2021թթ. չարորակ նորագոյացությունների ընդհանուր թիվը 7,5%-ով աճել է՝ նախորդ տարվա համեմատ, հասնելով 54 հազար 519 դեպքի։ 2017-2021թթ. քաղցկեղի դեպքերը 20%-ով ավելացել են, սակայն, դրան զուգահեռ, նվազել է կյանքում առաջին անգամ գրանցվող դեպքերի թիվը՝ 9%-ով։
Ընդհանուր վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանում քաղցկեղն ավելի շատ հանդիպում է կանանց մոտ, թեեւ տղամարդկանց համեմատ տարբերությունն այդքան էլ մեծ չէ. քաղցկեղ ունեցողների 55%-ը կանայք են, 45%-ը՝ տղամարդիկ։ Կանանց շրջանում քաղցկեղի ամենատարածված տեսակը կրծքագեղձի քաղցկեղն է, տղամարդկանց շրջանում՝ թոքի։ Երկուսի դեպքում էլ տարեկան գրանցվում է 1300-ական նոր դեպք։

Սյունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Նունե Գեւորգյանը «Սյունիք» հեռուստաընկերությանը վերջերս տված հարցազրույցում նշել էր, թե քաղցկեղի հիվանդացության ցուցանիշներին հետեւելով՝ երեւում է, որ իրականում Սյունիքի մարզում օնկոլոգիական հիվանդություների ցուցանիշները Հայաստանի միջին վիճակագրականից ցածր են։ Նրա խոսքով՝ դա կապված է վաղ փուլում հիվանդության հայտնաբերման հետ, որը մեծապես նպաստում է ապաքինմանը, հիվանդները շահագրգիռ են՝ զբաղվել իրենց առողջությամբ, ընտանեկան բժիշկն ու նեղ մասնագետները հետեւում են հիվանդության ընթացքին, եւ առաջարկված սխեմայով իրականացվում է բուժումը։ Եվ ահա, որպես այդ հետեւողական վերաբերմունքի արդյունք, նվազել է նաեւ մարզում ուռուցքաբանական հիվանդությունների պատճառով մահացության ցուցանիշը, եւ մեծացել է 5 տարվա ապրելիության ժամկետը։

Հիվանդությունների առաջնային հայտնաբերման եւ արդյունավետ բուժման կազմակերպման լավագույն երաշխիքն առողջապահության ապահովագրությունն է։ Դա եւս պետք է համարել կարեւոր պատճառներից մեկը։ Մարդիկ, տարեկան մեկ անգամ պարտադիր բուժզննություն անցնելու պարտավորություն եւ հնարավորություն ունենալով, օգտվում են դրանից, ինչը ոչ միայն նոր, օգտակար՝ առողջությանը հետեւելու մշակույթ է ձեւավորում, այլ նաեւ դրա շնորհիվ հայտնաբերվում են սաղմնային վիճակում գտնվող առողջական խնդիրներ, որոնք հեշտությամբ լուծվում են՝ առանց անդառնալի հետեւանքների։ Չմոռանանք, որ ապահովագրությունը փակում է բուժման ծախսերը բավականին թանկ արժեք ունեցող բուժական միջամտությունների դեպքում եւս։ Այս իմաստով նույնպես կարելի է եզրակացնել, որ Սյունիքի մարզը, որը որպես խոշոր հանքարդյունաբերական մարզ, ունի աշխատակիցների առողջապահական ապահովագրության լավագույն փորձը եւ ֆինանսական հնարավորությունները։ ԶՊՄԿ-ն եւ Կապանի ոսկու հանքը, որոնք մարզի երկու խոշոր գործատուներն են, ապահովագրություն են տրամադրում ոչ միայն աշխատակիցներին, այլեւ ընտանիքների անդամներին, ինչը մեծապես ավելացնում է մարզում առողջության ապահովագրություն ունեցող բնակիչների թիվը։

Սա, մի կողմից, կարող է վաղ ախտորոշման եւ կանխարգելման արդյունքում մարզի վիճակագրության բարելավման պատճառ դառնալ։ Մյուս կողմից, իհարկե, վիճակագրությունը ներառում է նաեւ քաղցկեղի վաղ հայտնաբերման հանգամանքը եւ ոչ թե միայն բարդացած դեպքերի հայտնաբերումը: Միաժամանակ հարցականի տակ է դնում Հայաստանում տարիներ շարունակ արմատավորված համոզմունքը, որ հանքարդյունաբերական քաղաքներում քաղցկեղի ռիսկերն ավելի բարձր են։

Ոչ ոք, իհարկե, չի վիճարկում հանքարդյունաբերության ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, բայց արդյո՞ք դրանից ավտոմատ բխում է, որ հանքարդյունաբերությունը քաղցկեղ է տարածում, ինչպես մեզ տարիներ շարունակ համոզել են տարբեր գրանտային ծրագրերից օգտվող հասարակական կազմակերպություններ։
Սյունիքում քաղցկեղի ամենաքիչ դեպքերի գրանցման հանգամանքը հակասության մեջ է մտնում այն պնդումների հետ, թե հանքարդյունաբերությունն ինքնին քաղցկեղածին է, իսկ Հայաստանի հանքերը՝ հիվանդությունների պատճառ։ Հենց այս թեզն են մեր իսկ դեմ օգտագործում ադրբեջանցիները։ Թեզը, որն առնվազն քաղցկեղի վիճակագրությամբ հերքվում է կամ կասկածի տակ դրվում։

Մնում է լրջորեն մտածել, եթե չեն եղել այս թեզն ապացուցող իրական հետազոտություններ, վիճակագրություն, ինչի՞ հիման վրա է այն ձեւավորվել եւ տարբեր կազմակերպությունների կողմից հետեւողականորեն տարածվել, թե Հայաստանի հանքերը կիլոմետրերի շառավղով «մահ» են սփռում, թեզ, որից այդքան առատորեն օգտվում է Ադրբեջանը վերջին շրջանում։

Արեգ Մարգարյան

 

Իշխանությունների թույլ կառավարման արդյունքում շատերը մեզ հետ խոսում են ուլտիմատումների լեզվով. Արմեն ՄանվելյանՀայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ ԿարապետյանԱրարատ Միրզոյանին՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը TRIPP-ով ճանապարհ ստանալուց հետո կստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա ՂահրամանյանTRIPP-ով Ադրբեջանը ցամաքային ճանապարհ է ստանում դեպի Նախիջևան, իսկ Հայաստանը՝ ոչինչ․ Լենա ՄաթևոսյանԽաղաղության համաձայնագրից առաջ TRIPP-ի համաձայնագիրը չի կարող վավերացվել` Հայաստանի անվտանգային շահերից ելնելով. Նարեկ ԿարապետյանՄիակողմանի զիջումներ Ադրբեջանին՝ ազգային շահերի հաշվին. սա այս իշխանության ամոթն է,որը կհիշվի պատմության էջերում. Էդգար ՂազարյանCOP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը (լուսանկարներ)«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակինՊետք է անհապաղ պարզել, թե շղթայի ո՞ր հատվածում է պրոբլեմը. Տիգրան ԴումիկյանՀանրային համակրանքն ավելի շատ ընդդիմության կողմն է, բայց հաճախ սպասումները չեն արդարացվում. Մենուա ՍողոմոնյանԱյրվող խմիչքն ու տասնամյակներով պահպանվող գաղտնիքը. «Փաստ»Հոկտեմբերի 27-ի հիշողությունը մեզ պարտավորեցնում է ամուր պահել մեր պետականությունը և պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան ու առանց զիջումների ՀայաստանիԵԽ․ Հայաստանում ընտանեկան բռնության խնդիրը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայով. Մարիաննա ՂահրամանյանՀիքմեթ Հաջիևի և ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների նմանատիպ հայտարարություններն ու «ռազմական հանցագործությունների» համար ներողություն խնդրելու պահանջները պատահական չեն. Հրայր ԿամենդատյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 հոկտեմբերի). Համաշխարհային «սև շաբաթը», ԲԱՄ-ի գործարկումը. «Փաստ»Դեղերի բարձր գների մզված հարկերից մի երկու կոպեկով խաբում են թոշակառուներին. Հրայր ԿամենդատյանՃեպազրույցում անդրադարձել եմ ՏԻՄ ընտրություններին և Փաշինյանի հայտարարություններին. Մարիաննա ՂահրամանյանԵրբ այսօրվա մասին կանխատեսվում էր դեռ տարիներ առաջ. ուղղակի սպառնալիք երկրի ազգային անվտանգությանը. «Փաստ»Fast Shift-ն առաջարկում է մինչև 99% զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համարԻնչո՞ւ են հանկարծ հիշել «եղբայրական Ռուսաստանի» մասին. «Փաստ»«Փորձում եմ ապրել այնպես, ինչպես Դավիթս կցանկանար, չնայած շատ ծանր է». Դավիթ Բաբայանն անմահացել է հոկտեմբերի 2-ին, տուն «վերադարձել»... ինն ամիս անց. «Փաստ»Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»«Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ»Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ»Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Հանդիպում ՀՀ քաղաքացիների հետ. Նարեկ ԿարապետյանԻմ նկատմամբ արդարացման որոշում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից. Մամիկոն ԱսլանյանԱհազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հնչեցրել. Աշոտ ՄարկոսյանՉպետք է ամբողջ Եվրոպան ասոցացնենք Եվրամիության հետ. վերջինիս քաղաքականությունն այլ է. Աննա ԿոստանյանՄասնակցության մասին խոսք չկա, կարևորը՝ տոնում են ՔՊ-ականի հաջողությունը․ ԱբրահամյանՊետության շահերից է բխում ունենալ ոչ թե Անկախության հռչակագրից «ձեռքերը լվացող» իշխանություն, այլ ՀՀ ու հայ ժողովրդի հավաքական շահը գիտակցող ու պաշտպանող նոր իշխանություն. ՇարմազանովՆիկոլ Փաշինյան, փաստորեն այսպիսի ավտորիտար «ժողովրդավարություն» ես երազել ամբողջ կյանքդ. Աննա ԿոստանյանԱրմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդըԿստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ ԿարապետյանՄեր երկրի արտաքին քաղաքականությունը շատ արագ փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանԱլիևը շարունակում է Փաշինյանից զիջումներ պահանջել. Տիգրան ԱբրահամյանԱրտահերթ ընտրությունների առաջարկը փաստում է, որ կա քաղաքական ճգնաժամ. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. ԿամենդատյանԽաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով. ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան. տեսանյութՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Մարատ ԽաչատրյանԱյս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան»Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք ՉալաբյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործումՇնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. Չալաբյան25/27 Երկուսով քվեախցիկում