Երևան, 13.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Նիկոլ Փաշինյանը չունի քաղաքացիների մեծամասնության աջակցությունն իր նախընտրական ծրագրում ամրագրված կետերը կյանքի կոչելու համար». «Փաստ» Ժողովրդին համարում է կաշառակեր. կլինե՞ն դատական հայցադիմումներ. «Փաստ» Վեց տարում փաստորեն շատ բան է փոխվել. ի՞նչ եղավ «մեկ քվեաթերթիկ չկեղծելու» երդումը. «Փաստ» Սահմանադրական «ծուղակը» և սատելիտների ինստիտուտը. ինչպե՞ս պետք է իշխանությունները լուծեին արտաքին պարտադրանքների իրագործման մեխանիզմը. «Փաստ» Ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանը չճանաչի Հայաստանի ընտրությունների արդյունքները. «Փաստ» Ահռելի պաշարներ ենք կորցրել. հիմա ի՞նչ ենք ուզում. «Փաստ» Ինչու՞ է նորընտիր խորհրդարանը ոչ լեգիտիմ. իրավական տեռորի և արդյունքների խմբագրման ժամանակագրությունը. «Փաստ» Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. հնարավոր է նաև կարկուտ Որքան մոտ է կարևոր հարցերի շուրջ համաձայնության գալու պահը, այնքան սաստկանում է ռազմական գործողություններով դիրքորոշումներն ամրապնդելու գործընթացը. Զաքարյան Տարադրամի փոխարժեքները հունիսի 12-ին


Արցախի նախագահական ընտրությունների զուգահեռականները. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախում այս անգամ նախագահի ընտրությունները տեղի ունեցան յուրահատուկ պայմաններում, երբ հայկական երկրորդ հանրապետությունն արդեն տևական ժամանակ է, ինչ տոտալ շրջափակման մեջ է գտնվում։ Կային տեղեկություններ ու մտահոգություններ, ընդ որում՝ չափազանց հիմնավոր, որ ընտրություններին զուգահեռ կարող են խժդժություններ տեղի ունենալ, քանի որ Նիկոլ Փաշինյանին ու իր արցախյան մի քանի արբանյակներին հարկավոր էր ստեղծել քաոս՝ վերահսկողությունն իրենց ձեռքից բաց չթողնելու և Արցախի արդբեջանականացման ծրագիրը մինչև վերջ կյանքի կոչելու համար: Սակայն կարևոր է, որ հնարավոր եղավ խուսափել ավելորդ լարվածությունից։

Ի վերջո, չպետք է մոռանալ, որ առաջին հերթին Ադրբեջանը միշտ պատրաստ է օգտվել անմիասնականությունից ու քաոսից։ Բարեբախտաբար, այս ծանր շրջափուլում սթափ մտածողությունն ու ազգային մտածելակերպի գերակշռությունն, ի վերջո, հաղթեցին Արցախում։ Ոչ պակաս կարևոր է, որ Արցախում երկարատև կայունության ու միասնականության պահպանման համար պայմաններ ստեղծվեն նաև հետագայում, որպեսզի հնարավոր լինի առաջ շարժվել։ Իսկ Արցախի շահերը պահանջում են կենսական հարցերի շուրջ կոնկրետ կարմիր գծերի շրջանակների ներկայացում և ընդգծում։ Օրինակ՝ ԱՀ նորանշանակ նախագահ Սամվել Շահրամանյանը միանգամից քաշեց Արցախի՝ այս պահի համար ամենաառաջնային կարմիր գծերը, այն է՝ Արցախը պետք է ունենա կարգավիճակ, և Լաչինի միջանցքը պետք է գործի։

Այս ֆոնին բնական է, որ Ադրբեջանը շատ ծանր է տարել Արցախում նախագահի ընտրության հանգամանքը։ Դա են վկայում Բաքվից հնչող հիստերիկ հայտարարությունները։ Դե, դա նույնիսկ բնական է, քանի որ Բաքուն ուղղակի երազում է վերացնել Արցախի պետական ինստիտուտները և ապամոնտաժել Արցախի պետականությունը։ Թեկուզ անսպասելի չէ, բայց առնվազն ցավալի է, որ այս ծանր շրջափուլում ՀՀ իշխանություններից՝ առաջին հերթին Նիկոլ Փաշինյանի կողմից այդպես էլ շնորհավորանք չեղավ Արցախի նախագահի ընտրության հետ կապված։ Այնինչ 2020 թվականին, երբ Արայիկ Հարությունյանը դարձավ Արցախի նախագահ, Նիկոլ Փաշինյանն անմիջապես շտապեց շնորհավորել նրան՝ հատուկ ընդգծելով, որ Արցախում ընթացող բարեփոխումների մասով կարող է հույս դնել ՀՀ կառավարության և անձամբ իր վրա։ Նիկոլ Փաշինյանն այն ժամանակ նաև նշել էր, որ Արցախի նախագահի ընտրություններով մեկ անգամ ևս ապացուցվեց, որ «Արցախն անկախ եւ ժողովրդավարական պետություն է՝ իր կայացած ինստիտուտներով եւ հասուն քաղաքացիական հասարակությամբ»։

Հիշեցնենք՝ մեծ պատերազմից «հինգ էր պակաս»: Սա, կրկնենք, երեք տարի առաջ էր: Իսկ հիմա, բացի այն, որ Փաշինյանն ու իր իշխանությունը լուռ են, նաև կրավորական կեցվածք են ընդունել։ Նույնիսկ մինիմալ դիվանագիտական քայլերը չեն ձեռնարկվում Արցախում տեղի ունեցող ընտրությունները միջազգային հանրության համար ընկալելի դարձնելու համար, հատկապես այն կոնտեքստում, որ արցախահայության շրջանում խորանում է հումանիտար աղետը։ Իսկ ահա Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը Արցախի նախագահի ընտրությունից ժամեր անց միջազգային համայնքին կոչ արեց դատապարտել Արցախում տեղի ունեցած ընտրությունները: Դրան հետևեց Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությունը, որով դատապարտում են Արցախում տեղի ունեցած ընտրությունները։

Այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ Թուրքիայի դիրքորոշումը լիովին հայտնի է, Անկարան մինչև վերջ սատարում է Բաքվի տեսակետը։ Արցախի ընտրությունները չընդունելու կամ դատապարտելու մասին հայտարարություններով հանդես եկան մի շարք այնպիսի երկրներ, որոնք խնդիրներ ունեն իրենց տարածքային ամբողջականության հետ կապված ու սերտ կապեր ունեն Ադրբեջանի հետ, օրինակ՝ Պակիստանը, Մոլդովան, Վրաստանը, Ուկրաինան։ Բայց հատկապես զարմանալի էր ԵՄ-ի կտրուկ, ծայրահեղ դիրքորոշումն առ այն, որ իրենք չեն ճանաչում Արցախի ընտրությունները։ Բրյուսելից որոշեցին նաև ընդգծել, որ կարծում են, թե Ղարաբաղի հայերի համար կարևոր է համախմբվել դե ֆակտո ղեկավարության շուրջ, որը կարող է և ցանկանում է ներգրավվել Բաքվի հետ քննարկումներում։ Եթե Բրյուսելն ընդգծում է, որ չի ճանաչում ընտրությունները, ապա ի՞նչ մանդատի հիման վրա պետք է Արցախի ղեկավարությունը բանակցի Ադրբեջանի հետ, կամ Արցախի ղեկավարությունն առանց միջազգային մեխանիզմների ու անվտանգության երաշխիքների ինչպե՞ս կարող է բանակցել հանցագործ երկրի ներկայացուցիչների հետ։

ԵՄ-ի այս­պի­սի պահ­ված­քը թե­րևս պայ­մա­նա­վոր­ված է նրա­նով, որ Բրյու­սե­լում առա­վել քան կա­րև­որ­վում են Ադր­բե­ջա­նի կող­մից նավ­թի ու գա­զի մա­տա­կա­րա­րում­նե­րը, քան մար­դու իրա­վունք­նե­րի և ազա­տու­թյան ապա­հով­ման հար­ցը, երբ Ար­ցա­խում Ադր­բե­ջա­նի կող­մից կոնկ­րետ պա­տե­րազ­մա­կան ու ցե­ղաս­պա­նա­կան հան­ցա­գոր­ծու­թյուն­ներ են իրա­գործ­վում։ 

Բայց ուշագ­րավ է, որ ԵԱՀԿ Մինս­կի խմբի հա­մա­նա­խա­գահ երկր­նե­րից, այդ թվում` ԵՄ ան­դամ Ֆրան­սի­ա­յից Ար­ցա­խի ընտ­րու­թյուն­նե­րը չըն­դու­նե­լու մա­սին որևէ հայ­տա­րա­րու­թյուն չար­վեց։ Իսկ ԵՄ-ի՝ Ար­ցա­խի ընտ­րու­թյուն­նե­րը չճա­նա­չե­լու մա­սին հայ­տա­րա­րու­թյու­նից շտա­պեց օգտ­վել Թուր­քի­ան։ Էր­դո­ղա­նը յու Դե­լի­ում տե­ղի ունե­ցած G20-ի գա­գա­թա­ժո­ղո­վի շրջա­նակ­նե­րում Եվ­րո­պա­կան խորհր­դի նա­խա­գահ Շառլ Մի­շե­լի հետ քննար­կեց նաև այդ հար­ցը։ Բայց հե­տաքր­քիրն այն է, որ ադր­բե­ջա­նա­կան լրատ­վա­մի­ջոց­նե­րում տե­ղե­կու­թյուն­ներ տա­րած­վե­ցին այն մա­սին, թե հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նին կու­տա­կում­նե­րի ֆո­նին Փա­շի­նյա­նը փոր­ձել է հե­ռա­խո­սազ­րույց ունե­նալ Էր­դո­ղա­նի հետ։ Սա­կայն Էր­դո­ղանն առա­ջին հեր­թին Բաք­վի տե­սա­կե­տը ճշտե­լու հա­մար հե­ռա­խո­սազ­րույց է ունե­ցել Ալի­ևի հետ, որից հե­տո էլ հայ­տա­րա­րել է, որ սխալ է հա­մա­րում Հա­յաս­տա­նի գոր­ծո­ղու­թյուն­նե­րը Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում, ուս­տի մտա­դիր է հե­ռա­խո­սով բա­նակ­ցու­թյուն­ներ վա­րել Նի­կոլ Փա­շի­նյա­նի հետ, ինչն էլ արեց երեկ։ 

Գրե­թե միշտ Թուր­քի­ան տար­բեր մի­ջամ­տու­թյուն­նե­րի մի­ջո­ցով փոր­ձել է առաջ­նա­կարգ միջ­նոր­դի դե­րա­կա­տա­րու­թյուն ստանձ­նել հայ-ադր­բե­ջա­նա­կան հա­կա­մար­տու­թյան շրջա­նակ­նե­րում, բայց չի ստաց­վել։ Երբ սահ­մա­նա­յին շատ լար­ված իրա­վի­ճակ էր ստեղծ­վում, ապա, որ­պես կա­նոն, հայ­կա­կան կող­մը միջ­նոր­դու­թյան հա­մար դի­մում էր առա­ջին հեր­թին Ռու­սաս­տա­նին, ու տե­ղի էր ունե­նում Փա­շի­նյան-Պու­տին հե­ռա­խո­սազ­րույ­ցը։ 

Բայց երբ հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը լար­վել են ու ՀՀ իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը հե­ռա­կա բա­նա­վե­ճի մեջ են Ռու­սաս­տա­նի հետ, ապա Մոսկ­վա­յին, որը տաս­նա­մյակ­ներ շա­րու­նակ միջ­նոր­դա­կան ջան­քեր է գոր­ծադ­րել, փո­խա­րի­նե­լու է գա­լիս Ան­կա­րան։ Ու փաս­տա­ցի ստաց­վում է, որ Երև­ա­նը միջ­նոր­դու­թյան հա­մար դի­մում է Ան­կա­րա­յին, իսկ Ան­կա­րա­յին մնում է օգտ­վել հնա­րա­վո­րու­թյու­նից, ինչն անում է մե­ծա­գույն հա­ճույ­քով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Նիկոլ Փաշինյանը չունի քաղաքացիների մեծամասնության աջակցությունն իր նախընտրական ծրագրում ամրագրված կետերը կյանքի կոչելու համար». «Փաստ»Ժողովրդին համարում է կաշառակեր. կլինե՞ն դատական հայցադիմումներ. «Փաստ»Վեց տարում փաստորեն շատ բան է փոխվել. ի՞նչ եղավ «մեկ քվեաթերթիկ չկեղծելու» երդումը. «Փաստ»Սահմանադրական «ծուղակը» և սատելիտների ինստիտուտը. ինչպե՞ս պետք է իշխանությունները լուծեին արտաքին պարտադրանքների իրագործման մեխանիզմը. «Փաստ»Ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանը չճանաչի Հայաստանի ընտրությունների արդյունքները. «Փաստ»Ահռելի պաշարներ ենք կորցրել. հիմա ի՞նչ ենք ուզում. «Փաստ»Ինչու՞ է նորընտիր խորհրդարանը ոչ լեգիտիմ. իրավական տեռորի և արդյունքների խմբագրման ժամանակագրությունը. «Փաստ»ԻՀՊԿ-ն զգուշացրել է նավերին՝ չփորձել անցնել Հորմուզի նեղուցով առանց համաձայնեցմանԻրանական ճգնաժամnւմ ԵՄ-ի և Մեծ յոթնյակի դաշնակիցները նշանակություն չեն ունեցել. Թրամփ«Միքայելյանների ընտանեկան ֆերմա» ընկերության պանրի արտադրամասում արտադրվում է վտանգավոր սննդամթերք. ՍԱՏՄԻսպանիայի նախկին վարչապետի գրասենյակում հայտնաբերված զարդերը գնահատվել են 1,3 մլն եվրո. El PaisՍագրադա Ֆամիլիայով գաղտնի շրջագայություն. Մեծ տաճարի 5 աստվածային գաղտնիքներն ու թաքնված գանձերըICE-ում Brent-ի գինը իջել է՝ մեկ բարելը 88 դոլարից ցածրՍտորագրահավաք՝ ընդդեմ քվենների գողության. ՀՃԿ անդամները Ազատության հրապարակոմ ենՄի թողեք, որ կացինն իջնի գլխներիդ, որ հասկանաք' գլուխը մտածելու համար է. միացեք ստորագրահավաքին․ Արշակ ԿարապետյանՀամոզված եմ, որ միմյանց ինքնիշխանության և պետական շահերի հարգման վրա հիմնված բաց ու կառուցողական երկխոսության երկկողմ պատրաստակամությունը այսուհետ ևս կնպաստեն փոխգործակցության ամրապնդմանը. Փաշինյանը՝ ՊուտինինԻրանի և ԱՄՆ-ի միջև hակամարտության կարգավորման հուշագիրը բաղկացած է 14 կետից. Mehr45-ամյա Քիմ Քարդաշյանը ցուցադրել է իր ադամանդե զգեստը ընկերոջ՝ Լյուիս Համիլթոնի զբոսանավի վրա Ալեն Ղևոնդյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում օրվա իշխանություններին քննադատելու, պաշտոնականից տարբերվող դիրքորոշում հայտնելու համարԿորեայի Հանրապետության նախկին նախագահը դատապարտվել է 30 տարվա ազшտազրկման՝ ԿԺԴՀ ԱԹՍ-ներ փոխանցելու համարԿԺԴՀ-ն և Ռուսաստանը բացում են երկկողմ հարաբերությունների նոր էջ. Կիմ Չեն Ըն Կենտրոնամետ Դեմոկրատների Միությունը կոչ է անում ՀՀ իշխանություններին ապահովել թափանցիկություն և հարգել իրավական պատշաճ ընթացակարգերը Արմեն Աշոտյանի գործումԺոզե Մոուրինյուն նշանակվել է «Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Աննախադեպ կեղծված ընտրություններ․ «Բարգավաճ Հայաստանին» դուրս թողնելու ձգտում, նպատակը՝ 3/5 ունենալն է, պետք է չեղարկել ընտրությունները․ Արմեն ՄանվելյանԶՊՄԿ-ն ընդլայնում է իր միջազգային համագործակցությունը՝ միանալով ՄԱԿ-ի Գլոբալ պայմանագրին Ձայների վերահաշվարկը բացահայտել է հանձնաժողովներում տիրող իրական պատկերը. Արեգ ՍավգուլյանIDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2026 թվականի 4-րդ և 5-րդ տրանշերը Արսեն Վարդանյանը բողոքի ակցիա է իրականացնում ընտրությունների դեմ իր անհամաձայնությունն արտահայտելով Փաշինյանը ատում է հայ ազգին, իր աթոռը հեշտ չի թողնի. Եղիազարյան Մովսես Բազմաթիվ քաղաքացիներ միացել են ստորագրահավաքին և «քո ձայնը գողացել են դուրս արի պայքարի» ակցիային Գեղամ Մանուկյանը միացավ ստորագրահավաքին Բոլոր ընտրատեղամասերում կեղծիքներ են եղել, պարտադիր պետք է չեղարկվի ընտրությունները Պայքարը շարունակվում է «Ազատության» հրապարակում Քո ձայնը գողացել են` դուրս արի պայքարի. ՀՃԿ ղեկավար Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել Ադրբեջանը բացահայտ խոսում է, որ դուք իր նախագծի իրագործողներն եք․ Շիրազ ՄանուկյանՍամվել Կարապետյանի ճեպազրույցը դատական նիստից առաջ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. հնարավոր է նաև կարկուտ Ընտրողը «ոչ» է ասել Արցախի հարցը փակելուն․ Փաշինյանը պարտվել է․ Մենուա Սողոմոնյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Ռուսաստանի օրվա կապակցությամբԻմ ելքը սահմանափակման տակ դրեցին, Վերին Լարսում հերթերի մասին եթերը կանի «Արմատ Մեդիան». Նարեկ Կարապետյան Մարդկանց մոտ տարանջատումներ են,խաթարվում է համերաշխությունը․ Սարգսյանը՝ հետընտրական պրոցեսների մասին (տեսանյութ) Որոշումն այնքան փնթի է կատարվել ԿԸՀ–ում, որ հասկանում ենք՝ ինչ նպատակներ ունեն. Վարդանյան Բոլոր անհնարին միջոցներով արգելում են ԲՀԿ–ին մտնել ԱԺ. Իվետա Տոնոյան Մթության քողի տակ ԿԸՀ-ն որոշել է 2 տեղամասում ընտրության արդյունքները անվավեր ճանաչել Սա ուղիղ հարված է ԲՀԿ-ին, բայց ազդում է ընտրության լեգիտիմության վրա․ Տոնոյանը՝ ԿԸՀ-ի որոշման մասին (տեսանյութ) ՈՒղիղ․ ԲՀԿ-ն՝ «գողացված» ձայների մասին. հրատապ ասուլիս (տեսանյութ) Երբ այլևս որևէ կասկած չկար, որ ԲՀԿ-ն խորհրդարանում է, իշխանությունը որոշեց գնալ բացահայտ ջարդարարnւթյան. Ծառուկյան Team Telecom Armenia-ն ճանաչվել է «Ցուցակված բաժնետոմսերի շուկայում առաջատար ոչ ֆինանսական թողարկող»ՔՊ-ի մեծամասնությունը ապահովվել է «փոշիացված» ձայների հաշվին․ Ավետիք Չալաբյան