Պուտինը նոր հայտարարություն է արել
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խորհուրդ է տվել Ուկրաինային «ուրիշի դուդուկի տակ չպարել»։ Այս խորհուրդը նա տվել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով լրագրողների հարցերին։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Ռուսաստանի ղեկավարին խնդրել են մեկնաբանել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հայտարարությունն առ այն, որ Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունների թեմայի համատեքստում «տանգոյի համար անհրաժեշտ է երկուսը»։
«Տանգոն, իհարկե, լավ է: Բայց կարծում եմ, որ Ուկրաինայի համար կարևոր է չմոռանալ հոփակը (մարտական պար): Սա կարևոր է: Հակառակ դեպքում նրանք միշտ կպարեն ուրիշի դուդուկի տակ», — նշել է Պուտինը։