Որպեսզի գործընթացը կանոնավոր բնույթ ստանա. «Փաստ»
Հասարակություն«Փաստ» օրաթերթը գրում է.
Ինչպես հայտնի է, նախօրեին Աղդամով և Լաչինով զուգահեռաբար Արցախ հասավ հումանիտար օգնության ևս երկու բեռնատար, որոնք շուրջ 10 ամիս շրջափակման մեջ գտնվող արցախահայության համար Ստեփանակերտ հասցրեցին ալ յուր և հիգիենայի պարագաներ: «Փաստ» թերթի արցախյան աղբյուրը հայտնում է, որ ներկայում բանակցվում է առաջիկայում մեծ խմբաքանակով Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների միջոցով բեռնատարների մուտք կազմակերպել: Թերթի տեղեկություններով, Արցախի իշխանությունները խնդիր են դրել, որպեսզի բեռնատարների մուտքի ապահովման գործընթացը կանոնավոր բնույթ ստանա՝ տեղում պարենային խնդիրները լուծելու և ստեղծված հումանիտար իրավիճակը կայունացնելու նպատակով:
Մեր աղբյուրը հայտնում է նաև, որ Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի բեռների մուտքն ապահովվի միայն Աղդամի հատվածով, բայց Արցախի իշխանություններն ամեն միջոց ձեռնարկում են բեռնատարների հիմնական մասի մուտքը Լաչինով կազմակերպելու համար: Թերթի տեղեկություններով, հաշվի առնելով ռուս խաղաղապահների իներտությունը՝ Արցախի իշխանությունը բանակցում է ռուսական կողմի հետ՝ նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթուղթը կյանքի կոչելու, այնտեղ ֆիքսված պարտավորություններն իրացնելու համար, քանի որ փաստաթղթում առաջին հերթին առանձին կերպով շեշտվում է Լաչինի միջանցքով անխախտ շարժի իրականացման մասին:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում