Աշխարհի ռեկորդ կանանց մարաթոնյան վազքում
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եթովպիացի վազորդուհի Տիգիստ Ասեֆան համաշխարհային ռեկորդ է սահմանել կանաց մարաթոնյան վազքում։ Նա նվաճեց Բեռլինի մարաթոնի տիտղոսը՝ ցույց տալով 02:11.53 ժամ արդյունք։ Նախորդ ռեկորդը (2:14.04) պատկանում է եթովպիացի Բրիջիթ Կոսգեյին։
Ասեֆան անցած տարի եւս նվաճել էր Բեռլինի մարաթոնի հաղթողի կոչումը։ Մեկ տարում ան աձնական ռեկորդը բարելավել է 18 րոպեով։
Այս տարվա Բեռլինի մարաթոնում երկրորդ տեղը գրավել է գերմանացի Կրիստին Բեգեմանը (02:15.54)։ Լավագույն եռյակը եզրափակել է քենիացի Շեյլա Չեպկիրուին (02:17.49)։
Տղամարդկանց հաղթողի կոչումը նվաճեց քենիացի Էլիուդ Կիպչոգեն, որը 5-րդ անգամ հավասարը չունեցավ Բեռլինի մարաթոնյան վազքում։