Մարտակերտը դատարկվեց
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մարտակերտի բնակիչ Լուսինե Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մարտակերտը թորքը էդպես էլ չկարողացավ գրավել` մարտագործողություններով:
Այսօր դուրս եկանք, ցավոք…
Ու երևի առաջինը թուրքական գորշ գայլեր ջոկատն է մտել Մարտակերտ:
Ճանապարհին, հենց սկզբից, այդ ջոկատը զինված մեզ պատահեց, մատներով գորշ գայլերի նշանն էին ցույց տալիս:
Տեր Աստված, տեսնես ինչ վիճակում է այս պահին Մարտակերտը:
Բորենիների երազած դրախտային և լեգենդար Մարտակերտը»: