Կյանքից հեռացել է Սարգիս Գայիջյանը
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՊՄՀ-ն խոր վշտով տեղեկացնում է, որ կյանքի 73-րդ տարում կյանքից հեռացել է ՀՊՄՀ Երաժշտության ամբիոնի դոցենտ Սարգիս Գայիջյանը։
Սարգիս Գայիջյանը 1977-1991թթ․ ՀՊՄՀ-ի կուլտուրայի ֆակուլտետի դեկանի տեղակալն էր ՝ ուսումնական աշխատանքների գծով, իսկ 1975 թվից մինչ օրս՝ ՀՊՄՀ-ի կուլտուրայի ֆակուլտետի երաժշտության ամբիոնի դասախոս, դոցենտ։
Իր գիտամանկավարժական ողջ գործունեությունը նա անմնացորդ նվիրումով իրականացրել մանկավարժական մայր բուհում, կրթել և դաստիարակել երաժիշտ-մանկավարժների տասնյակ սերունդներ՝ փոխանցելով դիրիժորության և գործիքավորման վերաբերյալ գիտելիքներ։ Սարգիս Գայիջյանը վայելում էր ուսանողների և գործընկերների սերն ու հարգանքը:
Մանկավարժական համալսարանը ցավակցում է Սարգիս Գայիջյանի ընտանիքին: Վաստակաշատ մանկավարժի հիշատակը վառ կմնա իր գործընկերների և ուսանողների սրտերում: