Երևան, 31.Մարտ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Կապիտուլյացիա, ազգային շահերի դավաճանություն, արտաքին ճնշման ներգործություն. «Փաստ» Հակամարտությունը կարո՞ղ է զիջել իր տեղը պրագմատիկ մոտեցմանը. «Փաստ» Հայաստանի ճակատագիրը որոշվելու է կա´մ Երևանում, կա´մ Բաքվում, հունիսի 7-ի ընտրությունները հենց դրա մասին են․ Վահե Հովհաննիսյան «Ինձ ուժ տվեց հպարտությունը, որ նման որդի ենք դաստիարակել. նա հայրենիքը վեր դասեց ամեն ինչից». կամավոր Արմեն Միրգիյանն անմահացել է հոկտեմբերի 6-ին. «Փաստ» Իրական քաղաքականությունը միշտ ավելի բարդ է, քան գաղափարախոսական կարգախոսները. «Փաստ» Տնտեսության ստվարացող խոցելի միտումները. «Փաստ» «Ընդդիմությունը հիմա ճիշտ է գործում. հիմնական ընդդիմադիր ուժերը շատ գրագետ գիծ են վարում». «Փաստ» Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի շահառուների թիվը կավելանա, նախատեսվում է վարչական նոր պատասխանատվություն. «Փաստ» Նախ՝ կարելի է հայելու առջև կանգնել.... «Փաստ» Նորից ակտիվացնում են հայհոյախոսությունը, չարությունն ու ատելությունը. «Փաստ»


Ինչու՞ և ինչպե՞ս հասանք այս օրվան

Վերլուծական

Ակնհայտ է, որ Արցախի անկման ու կորստի համար պատասխանատվությունն ու մեղքը Նիկոլ Փաշինյանն ու իր քպականները ձգտում են բարդել ում վրա ասես, միայն թե «թռնեն» այս ամենի վրայից: Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ու յուր քարոզիչները ամեն կերպ, զանազան մանիպուլ յացիաներով, խեղաթյուրումներով ու նենգախեղումներով փորձում են մեղքը նետել մեկ Ռուսաստանի «գրպանը», մեկ «նախկինների», մեկ ինչ-որ «5-րդ շարասյուն» են հորինում, մեկ «հիբրիդային պատերազմից» են խոսում, մեկ այս, մեկ այն: Ավելին, հիմա էլ փորձում են Արցախի անկման մեղքը բարդել Արցախի նոր իշխանությունների վրա: Ավելին, Արցախը Ադրբեջանի մասն ճանաչած Նիկոլ Փաշինյանի անվան խմբակցության «կարկառուններից» մեկը նույնիսկ ինչ-որ ինքնասպանության ու պատասխան տալու մասին է համարձակվում խոսել:

Մեկ ուրիշ քպական ամբողջապես է ի ցույց դնում իրենց թիմի ցինիզմը՝ ասելով, թե Արցախում իշխանափոխության արդյունքում հանձնվեց երկիրը, և կապիտուլ յացիայի մեղավորը Արցախի քաղաքական ղեկավարությունն է։ Ավելի անհեթեթ գաղափար դժվար է նույնիսկ մտածել: Պետք է բացարձակ անմեղսունակ լինել՝ կարծելու կամ առավել ևս՝ հավատալու համար, թե Արցախի՝ ընդամենը մի քանի օրվա իշխանությունը կարող է մեղավոր լինել կատարվածի համար: Առավել ևս չմոռանանք, թե ինչ պայմաններում է , ինչ ճնշման տակ է ստորագրվել հայտնի հրամանագիրը: Խնդիրն այս դեպքում այն է, թե ինչու և ինչպես հասանք այդ հրամանագրին: Սա, բնականաբար, «մեղադրական ճառ» չէ, ու այսպես ասած՝ «հայկական նյուրնբերգում» չենք դեռևս, բայց իսկապես արժե թե՛ հիշեցնել մի շարք փաստեր ու եղելություններ, թե՛ թարմացնել ոմանց փառակալած հիշողությունը: Եվ այսպես, Նիկոլ Փաշինյանը, ընդամենը մի քանի հոգով Գյումրիից Երևան քայլելով, եկավ ու ինչ-որ 2 շաբաթվա ընթացքում հավաքեց որոշակի զանգված, որի փողոցային ակտիվությունը թույլ տվեց զավթել իշխանությունը, և մայիսի 8-ին հռչակվեց ՀՀ վարչապետ:

Սկսվեց Արցախի կործանման, Արցախի հայությանը ցեղասպանության ու հայրենազրկման ենթարկելու հետհաշվարկը: Պատահական չէր, որ Փաշինյանը գրեթե անմիջապես մեկնեց Արցախ՝ Հաղթանակի օրվա միջոցառումներին մասնակցելու: Նրանից պահանջվեց ընդամենը 2 տարի՝ այդ Հաղթանակի օրը ոչնչացնելու համար: Փաշինյանը հայտարարեց, թե ամեն ինչ պետք է անել, որ Արցախը դառնա բանակցային կողմ: Սկսվեց բանակցային գործընթացի տորպեդահարման ու ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը հավել յալ փակուղի մտցնելու զուգահեռ ծրագիրը: Հաջորդիվ տպավորվեց Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ՝ 2018 թ. օգոստոսի 17-ին: Այն ժամանակ Փաշինյանը, հակադարձելով այն մեղադրանքներին, որ ինքն իշխանության է բերվել Արցախը թշնամուն հանձնելու նպատակով, իր ֆալցետով բղավում էր, թե՝ իրեն վարկաբեկո՜ւմ են, ինքն անգամ դեռ բանակցություննե՜ր չի վարել, թե ինչ-որ «ծախու գրչակներ» են նման հերյուրանքներ տարածո՜ւմ, թե բացառված բան է, որ ինքը ժողովրդի թիկունքում, գաղտնի ինչ-որ համաձայնություն կայացնի, թե՝ մի նախագիծ որ լինի, ինքը կբերի հրապարակ, որպեսզի միասին որոշեն՝ ինչ անել Արցախի հետ...

Պահանջվեց ընդամենը 2 տարի և գումարած 3 տարի՝ համոզվելու համար, որ «ծախու գրչակները», ցավոք, բացարձակապես իրավացի էին, որ դրանք հերյուրանքներ չէին, որ էժանագին սենսացիաների և «օդից կախված» լուրերի մասնագետ Փաշինյանը իսկապես եկել էր իշխանության՝ Արցախը թշնամուն հանձնելու համար: Եվ նա դա արեց: Փաստը, ցավոք, առավել քան ակնհայտ է: Բայց շարունակենք անկման ու կործանման յուրօրինակ քրոնիկոնը: Հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե «զրոյական կետից» է վարելու բանակցությունները: Հետո հայտարարեց, թե բանակցային գործընթացում ինչ-որ «միկրոհեղափոխություններ» է անելու: Հետո Ալիևի հետ հանդիպեց վերելակում ու «վերելակային բանակցություններ» վարեց: Այս ամենը ԵԱՀԿ Մինսկի խմբին «խաղից դուրս» մղելու, գործնականում ադրբեջանական երկարամյա ծրագիրն սպասարկելուն միտված գործողություններ էին:

Հետո եղավ «արտահոսք» Ռուսաստանի ՆԳ նախարարի կողմից, թե ինչ վտանգավոր տարբերակներ են բանակցվում, հետո եղավ Փաշինյանի արձագանքը, թե՝ «ինչ պետք է, այն էլ բանակցում է» ու, ընդհանրապես, դուք ո՞վ եք, որ իմանաք, թե ինքն ինչ է բանակցում Ալիևի հետ: Այդ ընթացքում՝ 2019 թվականին եղավ Համահայկական խաղերի բացումն Արցախում և Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Նիկոլ Փաշինյանի տխրահռչակ հայտարարությունը, թե՝ «Արցախը Հայաստան է, և վերջ»: Դա հնչեց պաթետիկ, կեղծավոր, սնամեջ հայրենասիրական պաթոսով (չեմ մոռանա Պարգև սրբազանի դեմքի արտահայտությունը՝ Փաշինյանի այդ հայտարարությունների պահին), բայց գործնականում ադրբեջանաթուրքական ռազմատենչ մղումների լեգիտիմացում էր: Բանակցությունները մղվեցին խորը փակուղի: Հետո եղան էլի բաներ, եղավ Տավուշի (2020 հուլիս) սահմանային միջադեպը, որը փաշինյանական քարոզչությունը ուռճացրեց, դարձրեց խոշոր ճակատամարտ, որտեղ հայոց բանակը, իբր Նիկոլ Փաշինյանի քաջարի ու անմիջական ղեկավարությամբ, զգետնեց հակառակորդին:

Իսկ հետո եղավ 44-օրյա պատերազմը, որտեղ 43 օր շարունակ Նիկոլ Փաշինյանի քարոզչության մատուցմամբ հաղթում ու հաղթում էինք, իսկ 44-րդ օրը նա ստորագրեց նոյեմբերի 9-ի կապիտուլյատիվ հայտարարությունը: Ի դեպ. խիստ կարևոր է ընդգծել, որ փաշինյանական կառավարման ամբողջ ժամանակահատվածում՝ 2018-ի մայիսից սկսած, վարկաբեկվել ու գործնականում խարխլվել է Հայոց բանակը, հրամանատարների, խոշոր ստորաբաժանումների ղեկավարների շարունակական փոփոխություններ են արվել, ինչը որոշակի շփոթ է ստեղծել ու նվազեցրել կարգապահությունը:Բանակի սնունդը «տեղն էին պահում», իսկ կառավարումը գնալով վատանում էր, մարտունակությունը թուլանում, իսկ սպառազինությունը արագորեն «հնանում»: Ադրբեջանը, հատկապես 2019-ից սկսած, ինտենսիվորեն ավելացնում էր ԱԹՍ-ները, իսկ Նիկոլ Փաշինյանը անպետք Սու-եր էր առնում աստղաբաշխական գներով, այն էլ՝ «առանց հրթիռների», ձեռք չէին բերվում ժամանակակից ԱԹՍ-ների դեմ արդյունավետ պայքարի միջոցներ, ինչն էլ հետո ճակատագրական եղավ կամ մատուցվեց այդպես:

Եվ մի հանգամանք էլ. այդ ամբողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, կաշվից դուրս գալով փչացրեց հայ-ռուսական, հայ-իրանական և անգամ՝ հայ-չինական հարաբերությունները, նույնիսկ հայ-վրացական հարաբերությունների վրա հասցրեց ձյութ թափել: Հասկանալի է, թե ինչու: Որպեսզի հետո ասեն՝ «մենք մենակ էինք մնացել, բայց մենք ինքնիշխան ենք...»: Այն, ինչ եղավ 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո, սկզբունքորեն այնքան էլ վաղուց չէր, այնպես որ հազիվ թե շատերը մոռացած լինեն: Թեթևակի հիշեցնենք: Հայտարարվեց «խաղաղության օրակարգ», եղան մի քանի հանդիպումներ Փաշինյանի ու Ալիևի միջև: Սկզբունքային է այն, որ տապալված, երկրին ահռելի կորուստների ու հազարավոր զոհերի հասցրած Փաշինյանն ու իր թիմը որոշեցին պահել իշխանությունն ամեն գնով, ու պահեցին, այդ թվում՝ 2021-ի խայտառակ «ընտրություններով»: Զուգահեռաբար, Արևմուտքի գործուն աջակցությամբ գործարկվեց ու իրականացվեց նոյեմբերի 9-ի կապիտուլ յացիոն փաստաթուղթը 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրագայի հանցավոր համաձայնությամբ փոխարինելու պրոցեսը:

Եվ, եթե առաջին թղթով, Ռուսաստանի միջնորդությամբ, նախատեսվում էր Արցախի կարգավիճակի հարցը թողնել հետագային ու ապահովել ՀՀ-ԼՂՀ 5 կմ լայնությամբ միջանցք, ապա Պրագայում Նիկոլ Փաշինյանն Ալիևին ու Էրդողանին խոստացավ Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում ու ճանաչեց: Դրանից հետո արդեն դեպքերը ծավալվեցին ձնագնդի էֆեկտով. Արցախը 10 ամիս շրջափակվեց, որից հետո Հայաստանի իշխանության կողմից ուրացված ու դավաճանված՝ մնաց մեն-մենակ՝ ադրբեջանական ագրեսիայի դեմ: Ու նախօրեին՝ սեպտեմբերի 28-ին, Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, թերևս բարձրաձայնելով իր վաղեմի երազանքն ու դրա իրականացումը, ասես՝ ոչինչ էլ չի պատահել, հայտարարեց. վերլուծությունը (պա՜հ, վերլուծությունը) ցույց է տալիս, որ առաջիկա օրերին Լեռնային Ղարաբաղում հայ չի մնա: Փաշինյանն ու իր ՔՊ-ն վերջնականորեն հանձնեցին Արցախը թշնամուն: Բայց թող ոչ ոք չկարծի, թե կարող է «թռնել» պատասխանատվության ենթարկվելուց: Դրա ժամանակը անպայման գալու է...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Այս իշխանություններն իրագործում են Բաքվի և Անկարայի թելադրած օրակարգը․ Ատոմ ՄխիթարյանԱդրբեջանը հետևողականորեն կեղծում է պատմությունը՝ Փաշինյանի աջակցությամբ ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ուժեղ Հայաստան»-ը դաշինք կազմեց երկու ուժերի հետ Քրեական գործ դպրոցականների նկատմամբ Ընդդիմության բաժանվածությունը՝ իշխանության գլխավոր առավելությունը Փոփոխությունը գալու է Սամվել Կարապետյանի ուժով. քաղաքական գործիչները անցած ճանապարհ պիտի ունենան. Նարեկ Կարապետյան Ես ուղղակի հիացած եմ, որ առայսօր, ում հետ հանդիպել եմ, որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր. Գագիկ Ծառուկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի դաշինքով, որը կկոչվի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» Ինչ ունենք մենք այսօր, դա մեր քաղաքական համակարգի անկատարության արդյունքն է եղել. Նարեկ ԿարապետյանՓոփոխությունը գալու է Կարապետյանի ուժով. Նարեկ Կարապետյան Ռուսաստանի կոշտ մերժումը Փաշինյանին Սուտասաննե՛ր, ասե՛ք, որ գաղտնի որոշել եք անկլավները տալ, ինչի՞ եք տեղափոխում ՀՀ - Վրաստան գազատարը Պաշտոնյաների պարգևավճարների համար գումար կա, իսկ խոցելի խմբերի համար՝ չկա․ Հրայր ԿամենդատյանԶՊՄԿ-ի` երբեք կանգ չառնող հոսքագծերը. ի՞նչ ճանապարհ է անցնում հանքաքարըԽաղաղության գործընթացի և անվտանգության երաշխիքների մասին. Էդմոն Մարուքյան «ՀայաՔվեն» հաստատակամ է` պաշտպանելու իրավական կամայականության թիրախում հայտնված մեր բոլոր հայրենակիցների իրավունքներըՏեր ենք կանգնելու մեր իրավունքներին․ Արսեն ԳրիգորյանԱշխարհի ամենագաղտնաշատ կառույցներից մեկը՝ Սթոունհենջ. «Փաստ»Փաշինյանն անեծքով է խոսում. չարության կասա հիշեցնող գլխի արգասիք է. Կամենդատյան Այն մասին, թե ինչ է պատրաստ մեր բոլորի հաշվին զոհաբերել գործող վարչախումբը՝ սեփական իշխանությունը մի կերպ երկարաձգելու համար. Ավետիք ՉալաբյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (31 ՄԱՐՏԻ). Արցախում կայացել են նախագահական ընտրություններ, ազատագրվել է Դադիվանքը. «Փաստ»MPEI–ի գիտնականները մշակել են նոր սերնդի արևային մարտկոցների արտադրությունը պարզեցնելու միջոց Պատրաստ ենք գրազ գալ յուրաքանչյուրի հետ՝ «Ուժեղ Հայաստանն» ընտրելու է Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան Կապիտուլյացիա, ազգային շահերի դավաճանություն, արտաքին ճնշման ներգործություն. «Փաստ»Մեր հասարակությունը պետք է որոշի կամ Փաշինյանն է, կամ Կարապետյանն է․ երկու մեծ այլընտրանք կա այսօր․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Ձայների մասնատումը՝ իշխանության օգտին․ ընդդիմությանը կոչ է արվում միավորվել ընտրություններից առաջ Սփյուռքը կանգնում է եկեղեցու կողքին․ Դոնի Ռոստովում հարյուրավոր հայեր աջակցություն են հայտնում կաթողիկոսին Զինվորը կստանա աշխատավարձ․ հարկերը փոքր բիզնեսի համար կդարձնենք 0 տոկոս․ Նարեկ Կարապետյանը՝ վարչապետ Սամվել Կարապետյանի կառավարության առաջին նիստում ընդունվելիք որոշումների մասին (տեսանյութ) Հայաստանի խաղաղությունը հաստատվելու է ուժեղ դիվանագիտությամբ՝ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ Ապառիկով հեռուստացույց գնել չկարողացող Արարատ Միրզոյանի ժիլետի գինը ավելի քան 2 մլն դրամ է Հակամարտությունը կարո՞ղ է զիջել իր տեղը պրագմատիկ մոտեցմանը. «Փաստ»Հայաստանի ճակատագիրը որոշվելու է կա´մ Երևանում, կա´մ Բաքվում, հունիսի 7-ի ընտրությունները հենց դրա մասին են․ Վահե Հովհաննիսյան Իրանը հերոսաբար պաշտպանում է ոչ միայն իրեն, այլև բոլոր անկախ և ինքնիշխան պետություններին՝ Դոնալդ Թրամփի արևմտյան միաբևեռ գերիշխանությունից. Խաչիկ Ասրյան«Ինձ ուժ տվեց հպարտությունը, որ նման որդի ենք դաստիարակել. նա հայրենիքը վեր դասեց ամեն ինչից». կամավոր Արմեն Միրգիյանն անմահացել է հոկտեմբերի 6-ին. «Փաստ»Իրական քաղաքականությունը միշտ ավելի բարդ է, քան գաղափարախոսական կարգախոսները. «Փաստ»Տնտեսության ստվարացող խոցելի միտումները. «Փաստ»«Ընդդիմությունը հիմա ճիշտ է գործում. հիմնական ընդդիմադիր ուժերը շատ գրագետ գիծ են վարում». «Փաստ»Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի շահառուների թիվը կավելանա, նախատեսվում է վարչական նոր պատասխանատվություն. «Փաստ»Նախ՝ կարելի է հայելու առջև կանգնել.... «Փաստ»«Սրտիկով» պաստառներով հեղեղել են հանրապետությունը. «Փաստ»Նորից ակտիվացնում են հայհոյախոսությունը, չարությունն ու ատելությունը. «Փաստ»Ցանկություն կա թույլ չտալ, որ «Արարատ-Արմենիան» չեմպիոն դառնա. «Փաստ»Իրանում քննարկում են միջnւկային զենքի չտարածման պայմանագրից դուրս գալու հարցը Երևանում կասեցվել է «Սդ Հոլդինգ» ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄԱմերիկա-իսրայելական nւժերը hարվածել են Իրանի հյուսիսում գտնվող մանկատանը Ռուբեն Ռուբինյան, գրազ, ուրեմն գրազ, բայց տղավարի. Ալիկ ԱլեքսանյանՀայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի կառավարության առաջին նիստում ընդունվելիք որոշումների մասին. Նարեկ ԿարապետյանԲյուրեղավանի «Արև» մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել էՄենք բազում զnհերի և զnհողությունների գնով հասել ենք ոչ թե պшտերազմի հետաձգման, այլ խաղաղության. ՓաշինյանԿուբան ձախnղված պետություն է, և նրանք կլինեն հաջորդը. ԱՄՆ նախագահ