«Ինտերը» հաղթեց, Մխիթարյանը դուրս եկավ փոխարինման
ՍպորտԻտալական Ա Սերիայի 7-րդ տուրում Միլանի «Ինտերը» հյուրընկալվելիս մրցել է «Սալերնիտանայի» հետ և 4-0 հաշվով հաղթանակ է տարել։
Հանդիպման հաշիվը 62-րդ րոպեին բացել է Լաուտարո Մարտինեսը։ 77-րդ րոպեին նա դուբլ է ձևակերպել, իսկ խաղավարտին նաև պոկերի հեղինակ է դարձել՝ աչքի ընկնելով 85-րդ և 89-րդ րոպեներին: Ի դեպ, Մարտինեսը միայն 55-րդ րոպեին է դուրս եկել փոխարինման:
«Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը փոխարինման է մտել 53-րդ րոպեին։
Այս հաղթանակից հետո միլանյան թիմը իր միավորների թիվը հասցրել է 18-ի և գլխավորել Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում «Միլանն» է՝ նույնքան միավորով։