Վերջին շրջանում առավել հաճախակի են դարձել աստղերի երեխաների ձերբակալությունները թմրանյութ պահելու համար: Հայտնի դերասան Ջեքի Չանի որդուն՝ Ջեյսի Չանին, Պեկինում ձերբակալել են։ 31-ամյա դերասանը, ով ավելի հայտնի է Fang ZuMing անվամբ, ձերբակալվել է իր ընկերոջ՝ 23-ամյա կինոդերասան Կայ Կո Չեն-Դունի հետ միասին։
Երկրում անցկացված մասշտաբային օպերացիայի արդյունքում ձերբակալվել է ավելի քան երեք հազար քաղաքացի, որոնց թվում էր նաե Ջեքի Չանի որդին։ Ջեյսի Չանիտանից 100 գրամ մարիխուանա են գտել։
Պետքէ նշել, որ 2011թ-ին Ջեքի Չանը տղայի անունը ջնջել էր իր կտակից՝ հայտարարելով, որ նա նախընտրում է այդ գումարը տրամադրել բարեգործական համաշխարհային ասոցիացիաներին։