«Մեր տան ճրագը վառվեց». լույս աշխարհ է եկել 44-օրյայում անմահացած Գառնիկ Խաչատրյանի եղբայրը (տեսանյութ)
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում անմահացած Գառնիկ Խաչատրյանի եղբայրը, ինչի մասին ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը ռեպորտաժ է պատրաստել:
Գառնիկ Խաչատրյանը եղել է ընտանիքի միակ որդին, որին պատերազմում կորցնելուց հետո ամուսինները, անցնելով դժվարությունների միջով, կրկին արու զավակ են ունեցել:
«Հոգեկան ապրումները ծանր էին, դրանց ուղեկցող առողջական խնդիրները նույնպես, բայց երեխա ունենալու որոշումն այլընտրանք չուներ», - անկեղծացել են ծնողները:
Փոքրիկն օրեր առաջ է լույս աշխարհ եկել, սակայն այս կարճ ժամանակում հիմնովին փոխել է ընտանեկան մթնոլորտը՝ իր հետ բերելով ապրելու նոր հույս ու լույս:
Նրան անվանակոչել են ի պատիվ եղբորը՝ Գառնիկ:
Գառնիկ Խաչատրյանը, ժամկետային զինծառայող էր, հետախույզ, հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով::