Երևան, 26.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
25/27 Երկուսով քվեախցիկում ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկության Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան  Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան Մենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու 25/22 Երկուսով են քվեախցիկում 25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ 25/25 Երկուսով ընտրախցիկում


Առողջապահական համակարգի կադրային շիլաշփոթը...․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջերս մամուլը գրեց, որ առողջապահության իրավաբան-նախարար Անահիտ Ավանեսյանը դատարանում պարտվել է Թոքաբանության ազգային կենտրոնի նախկին տնօրեն Արտակ Մանուկյանին։ Դատարանը պարտավորեցրել է Ավանեսյանին՝ Մանուկյանին վճարել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար չվճարված աշխատավարձը և վերականգնել նրան իր պաշտոնում։ Մոտ երկու ամիս առաջ էլ դատարանը պարտավորեցրել էր Ավանեսյանին վճարել պետական առողջապահության գործակալության նախկին պետ Ծաղիկ Վարդանյանին հարկադիր պարապուրդի քսան ամսվա համար, վճարել նաև տույժ ու տուգանքը, դատական ծախսերը ու վերջինիս վերականգնել պաշտոնում։

Միայն թե բանն այն է, որ այսպիսի դեպքերում վճարողը ոչ թե բուն ապօրինի որոշում կայացնողն է լինում, այլ պետությունը։ Այսինքն, Արտակ Մանուկյանին ու Ծաղիկ Վարդանյանին վճարում է ոչ թե Ավանեսյանն իր գրպանից, այլ հարկատուներն են վճարում։ Բայս սա դեռ ամենը չէ: Պարզվում է՝ համակարգում շատերն են դարձել Ավանեսյանի ու նրա նեղ շրջապատի կամայական որոշումների զոհը։ Մասնավորաբար, վերջին երկու տարվա ընթացքում Ավանեսյանը Ինֆեկցիոն հիվանդությունների կենտրոնում երեք տնօրեն է փոխել։ Երեք տնօրեն փոխել է նաև Այրվածքաբանության ու մաշկաբանության կենտրոնում։ Ապրիլին Թոքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Մանուկյանին աշխատանքից ազատելուց հետո Ավանեսյանը որպես ժամանակավոր պաշտոնակատար նշանակել է տնօրենի տեղակալ Կարեն Պողոսյանին, սակայն մի քանի օրից փոխել է որոշումը ու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել մեկ ուրիշ տեղակալի՝ Նաիրա Խաչատրյանին։

Ընդամենը օրեր առաջ Ավանեսյանը նոր տնօրենի պաշտոնակատար է նշանակել Սևանի հոգեբուժական հիվանդանոցում՝ ազատելով իր նշանակած նախորդ տնօրենին։ Վերջինս հասցրել է պաշտոնավարել ընդամենը մեկ տարի։ Նույն վիճակն է նաև առողջապահության նախարարության բաժիններում ու վարչություններում: Նախարարության մեր աղբյուրները նշում են, որ կադրային փոփոխություններն արվում են ոչ թե մասնագիտական ունակությունների ու փորձի վրա հիմնվելով, այլ ինչ-որ կամայական, այդ թվում՝ նեղ քաղաքական նկատառումներով, ինչպես նաև «խնամի-ծանոթ-բարեկամ»՝ իբրև թե իշխանության կողմից մերժվող մոտեցումներով: Ի դեպ, հիշենք, որ երբ մամուլում հրապարակումներ եղան, որ Ավանեսյանն իր ընկերուհուն էր պաշտոնի նշանակել, Ավանեսյանն արձագանքել էր, թե գերատեսչությունում իրենք բոլորը ոչ միայն ընկերներ են, այլև մեկ ընտանիք...

Ընտանիքն՝ ընտանիք, բայց մեր աղբյուրները փոխանցում են, որ միայն վերջին ամիսներին նախարարությունից, իրենց դիմումների համաձայն, հեռացել են նաև տարբեր աշխատակիցներ, ընդ որում՝ ոչ «շարքային», այդ թվում՝ իրավաբանական վարչությունից: Պատճառաբանությունը եղել է իբր թե ավելի լավ աշխատանք գտնելը, սակայն, մեր տեղեկություններով, գլխավոր պատճառը եղել է Ավանեսյանի ու նրա մերձավորների անհիմն որոշումների հետ անհամաձայնությունը։ Այնպիսի տպավորություն է, որ առողջապահական ամբողջ համակարգն Անահիտ Ավանեսյանի համար դարձել է յուրօրինակ խաղալիք ու... կադրային շիլաշփոթի «վիրուսով» վարակվել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. Չալաբյան25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկՄեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՏիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԻշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԱմեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԲաճկոն, որը Շանելի շնորհիվ առանձնացավ իր այլ «ազգականներից». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 հոկտեմբերի). Հիմնադրվել է աշխարհում առաջին ֆուտբոլային ակումբը. «Փաստ»Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ»Ալբանիան՝ որպես ինքնահաստատման գերգաղափար ու ծրագիր. Ալիևը մարտահրավեր է նետում նաև Վրաստանին ու Թուրքիային. «Փաստ»«Աշխույժ, աշխատասեր, կատակասեր տղա էր, ժպիտը դեմքից անպակաս էր». Նարեկ Շաքարյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Թաղավարդում. «Փաստ»Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»«Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ»Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»