Երևան, 18.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Դանակահարություն Արմավիրի մարզում. կա երեք վիրավոր, նրանց թվում եղբայներ են 2027 թ․-ին կանխատեսում ենք 5,8% տնտեսական աճ. անվանական ՀՆԱ-ն կկազմի շուրջ 13 տրիլիոն 614 միլիարդ դրամ. ֆինանսների նախարար Դառը խմիչք՝ տարբեր բույսերի և համեմունքների համադրությամբ. «Փաստ» Շաքի ներխուժած ադրբեջանցի Մուսաևը 6 անգամ կրшկել է Անի Ավետիսյանի ուղղությամբ. նրա գործը փոխանցվել է դատավոր Հրաչ Դաջունցին Գերմանիայի արտաքին գործերի նախարարը կժամանի Հայաստան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 նոյեմբերի). Ամենամեծ մետեորային անձրևը, եկեղեցիների միջև հարաբերությունների դադարեցումը. «Փաստ» Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 6 վարչական շրջաններում և 7 մարզերում Հայաստանում 10 ամսում ՃՏՊ-ների հետևանքով զոհվել է 15, վիրավորվել՝ 734 անչափահաս Ճնշո՞ւմ, թե՞ հայելային պատասխան. դուռը դեռևս բաց է մնում. «Փաստ» Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր

Արագընթաց ջրի հոսքերի հետ պայքարելու մարզաձև. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թիավարության սլալոմում մրցակցության իմաստը լեռնային գետերով, ջրանցքներով կամ արհեստականորեն ստեղծված ջրամբարներով արագընթաց նավարկելն է: Հաղթում է այն մարզիկը, որն ամենաքիչ ժամանակն է ծախսում վայրէջքի վրա։ Սլալոմի բայդարկաները փոխառված են հեռավոր հյուսիսի բնակիչներից, որոնք առաջին անգամ ստեղծել են ամբողջովին ծածկված նավակ՝ թիավարողի համար մեկ անցքով: Պարզվել է, որ այն շատ հարմարավետ է թիավարելու և մանևրելու համար: 19-րդ դարում շոտլանդացի էնտուզիաստ Ջոն Մաքգրեգորը նախագծել է էսկիմոսների բայդարկաների նման նավակ, սկսել է ճանապարհորդել դրանով Եվրոպայի գետերով և այդ ամենը մանրամասն նկարագրել իր գրքերում։

Մակգրեգորի ճամփորդություններից ոգեշնչված՝ հայտնվել են էքստրեմալ մարդիկ, որոնք նոր զգացողություններ և ադրենալին փնտրելով՝ սկսել են նման նավակներով նավարկել արագընթաց գետերում։ Թիավարության սլալոմն ի սկզբանե անցկացվել է «հարթ» ջրի վրա, բայց հետո այն արագորեն տեղափոխվել է արագ հոսանքներ ունեցող գետեր, քանի որ դրանք են գնահատվել մարզիկների կողմից: 20-րդ դարի 30-ականները եվրոպական երկրներում դարձել են թիավարման սլալոմի ակտիվ զարգացման ժամանակաշրջան: Դա հանգեցրել է նրան, որ 1932 թվականի սեպտեմբերի 11-ին թիավարության սլալոմը հռչակվել է անկախ մարզաձև։ Նոր սպորտաձևի նկատմամբ հետաքրքրությունը տարեցտարի աճել է:

Երկրորդ համաշխարհային պատերազմի իրադարձությունները կասեցրել են դրա զարգացումը, բայց արդեն 1947 թվականին առաջին անգամ անցկացվել է Եվրոպայի առաջնություն, իսկ 2 տարի անց Շվեյցարիայի Ժնև քաղաքում տեղի է ունեցել աշխարհի առաջին առաջնությունը։

Թիավարման սլալոմի էվոլ յուցիան պայմանականորեն կարելի է բաժանել 3 փուլի: Առաջին փուլի (1949-1972 թթ.) հիմնական առանձնահատկությունը հզոր կարկասային նավակների փոխարինումն էր թեթև և ամուր ապակեպլաստե նավակներով: Երկրորդ փուլում (1972-1992 թթ.) մրցութային կանոններն են վերանայվել և պարզեցվել, ու այն 1972 թվականին ընդգրկվել է Օլիմպիական խաղերի ծրագրում։ Սակայն բոլոր մրցանակային տեղերը գրավել են Գերմանիայի ներկայացուցիչները։ Արդյունքում այդ սպորտաձևը չի ընդգրկվել 1976 թվականի Օլիմպիական խաղերի ծրագրում, և դա շարունակվել է մինչև 1992 թվականը: Նույն ժամանակահատվածում կառուցվածքային փոփոխություններ են կատարվել՝ թիավարներին նավակի կենտրոն տեղափոխելու առումով։ Երրորդ փուլը (1992 թվականից առ այսօր) բնութագրվում է Օլիմպիական խաղերի ծրագրում թիավարության սլալոմի վերաընդգրկմամբ։

Որպես ինքնուրույն մարզաձև՝ թիավարման սլալոմն այսօր շարունակում է հանրաճանաչություն ձեռք բերել աշխարհի շատ երկրներում։ Դրան նպաստում է բնության հետ մերձեցումը, դրական հույզերը և արյան մեջ ադրենալինի ներարկումը արագընթաց ջրի հոսքերի հետ պայքարելու միջոցով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 
IDBank-ը DigiTec 2026-ին կներկայանա միասնական էկոհամակարգի հայեցակարգովՀանրապետությունում ձյուն է տեղում, մառախուղ է․ իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներինՀրդեհ՝ ԵրևանումՏեխնոլոգիական խափանումները հասել են նաև ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունՓաշինյանը պահանջում էր փոխել Սահմանադրությունը հանուն խաղաղության, իսկ հիմա խոստովանում է, որ Ալիևը կարող է չստորագրել համաձայնագիրը«Գյումրի» ԲԿ-ում հաջողվել է փրկել 36-ամյա տղամարդու կյանքը․ նրան վնասվածք է պատճառել հարազատ եղբայրըՓաշինյանը գող է. նա հազարավոր զինվորների կյանքեր է գողացել․ ինչո՞ւ Փաշինյանը Բաքվի հետախուզվողների ցուցակում չէ. Անուշ ՄիրզոյանՓաշինյանն ուժեղ է միայն այն դեպքում, երբ սպառնում է ընդդիմադիրներին բանտ նետել, բայց Ալիևի դեմ թույլ է. Մարիաննա ՂահրամանյանԻնչ է որոշվել տրամադրել Կիեւին «Ռամշտայն» ձևաչափով հանդիպմանըՔՊ-ն չգիտի անգամ, թե որ կետում են ավարտվելու Ալիևի պահանջները. Տիգրան ԱբրահամյանTeam Group-ը Digitec-ի ռազմավարական գործընկերն է․ խումբը կներկայացնի իր տեխնոլոգիական էկոհամակարգն ու նորարարական լուծումներըԱնվտանգ և արդար պետության գաղափարը սկսվում է դպրոցից․ Մհեր ԱվետիսյանԻշխանությունները Ռուսաստանի հետ առևտրային պատերազմի մեջ մտնելուց առաջ քայլեր պետք է ձեռնարկած լինեին. Հրայր ԿամենդատյանԻշխանությունները երբեք չեն ասել, թե ինչն են ուզում փոխել Սահմանադրության մեջ. Ավետիք ՉալաբյանԱլիևի հրահանգով Սահմանադրությունը փոխելը ինքնիշխանության լիակատար կորուստ է․ Նարեկ Կարապետյան102֊րդ ռազմաբազան մեծ նշանակություն ունի ոչ միայն մեզ, այլ մեր տարածաշրջանի բոլոր խաղացողների համար․ Արշակ ԿարապետյանԱդրբեջանցիները մեր առաջ պահանջներ են դնում և ցանկանում ներգրավվել հետաքննությունների մեջ. Մենուա ՍողոմոնյանԸնտրական գործընթացը իշխանությունները վերածել էին վախի մթնոլորտի. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» Հ1-ի կողմնակալ քաղաքականության վերաբերյալ տեղեկագրեր է ուղարկել միջազգային կառույցներինՊետության ճակատագիրը չի կարելի դարձնել անպատասխանատու փորձարկումների խաղալիք․ Մհեր ԱվետիսյանԻշխանությունը պատկանում է ժողովրդին, և նա խոսքն արդեն ասել է․ Նարեկ ԿարապետյանՏեսեք՝ ինչ է տեղի ունենում, երբ Նարեկ Կարապետյանը կառավարությունից պահանջում է պարզաբանել՝ ի՞նչ է կատարվում Հայաստանի պետական բյուջեի պակասուրդի հետ. տեսանյութՀայաստանի համայնքները քարտեզագրվում են նորարարական լուծումներովԴանակահարություն Արմավիրի մարզում. կա երեք վիրավոր, նրանց թվում եղբայներ են2027 թ․-ին կանխատեսում ենք 5,8% տնտեսական աճ. անվանական ՀՆԱ-ն կկազմի շուրջ 13 տրիլիոն 614 միլիարդ դրամ. ֆինանսների նախարարՖասթ Բանկն առաջարկում է արագ, առանց միջնորդավճարի ԱՄՆ դոլարով փոխանցումներԽաղաղության մասին իշխանությունների պնդումները հակապետական են. Աննա ԿոստանյանԶՊՄԿ-ն հայտարարում է պղնձի և մոլիբդենի խտանյութերի տեղափոխման ծառայությունների մրցույթՄեծ զեղչերի սեզոնին ընդառաջ արժե մի փոքր սպասել. անակնկալ` օնլայն շոփինգի սիրահար C360 Mastercard քարտապաններին18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 19-ինՁայնագրության մեջ իսպառ բացակայում է որևէ հանցակազմ. Ավետիք ՉալաբյանԴուք հասկանու՞մ եք, որ անարդարությունը, որը այսօր կրծքով պաշտպանում եք, մի օր կարող է ձեզ հարվածել․ Մարիաննա ՂահրամանյանՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Կիևի անվտանգության երաշխիքներըԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՀամախմբվում ենք ըստ օրակարգի, ճիշտ չի, որ բոլորը նույն կերպ մտածեն, երբեմն դժվար է լինում. ԳրիգորյանՎճռական գործողություններ լինելու են. Լևոն ԱզիզյանՉկա’ մի դեպք, երբ սահմանադրություն չփոխելու համար մի երկիր հարձակվում է մյուս երկրի վրա․ ԳրիգորյանԱյս իշխանության հեռացումից հետո Սահմանադրության փոփոխության հարց պետք է դրվի. Աննա Գրիգորյան44-օրյա պատերազմը ես հաճախ եմ բնորոշել որպես «տարօրինակ». Արմեն ԱշոտյանՆիկոլ Փաշինյանը զբաղված է Հայաստանի ազգային պետության կազմաքանդմամբ․ Լևոն ԱզիզյանԱյս իրավիճակում չի քննարկվում այլ պատասխան քան ոչը․ Արամ ՎարդևանյանՀայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՄոսկվա-Երևան տոմսերը կտրուկ թանկացել են․ ի՞նչ արժեն այս պահինՄելիքբեկյանը կողմ է, որ ՖԻՖԱ-ն գլխավորի Դիալլոն․ «Լավ ճանաչում եմ, ունի անհրաժեշտ որակները»ՔՊ-ն մահաբեր իշխանություն է․ Արսեն Գևորգյանն այս իշխանության զոհն է․ մենք շարունակելու ենք պայքարել, մինչև նրա նկատմամբ արդարությունը վերականգնվի. Ուժեղ ՀայաստանՆոյեմբերյանի և Բերդի ճանապարհներին մառախուղ է․ տեսանելիությունը՝ մինչև 50 մետրՄենուա Սողոմոնյանի յուրահատուկ շնորհավորանքը Խաչիկ ԳալստյանինՆոյեմբերի 18-ին, 19-ին և 20-ին ավելի քան 40 ժամ ջուր չի լինելուՄինչև 2026 թ.-ի դեկտեմբերի 31-ը. 3 ժամկետ, որոնք բաց թողնելու դեպքում կարող եք գումար կամ իրավունք կորցնելԻնչպե՞ս է իշխանությունը համարձակվում հրաժարվել Հայաստանի ծննդյան վկայականից՝ երկիրը թողնելով Ադրբեջանի տարածքային հավակնությունների առաջ անպաշտպան