Երևան, 13.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
70 հազար Nvidia չիպ․ Հայաստանը ե՞րբ կշահի AI հեղափոխությունից. Տիգրան Դումիկյան Երբ մոռացված ազգի անունը հարատևում է խմիչքի շնորհիվ. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 12 նոյեմբերի). «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների ցույցը, Փաշինյանի հրաժարականի պահանջով երթը. «Փաստ» Խոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ» Սարսափազդու հեռանկար՝ դատարկ հայտարարությունների ֆոնին. պատրանքների գինը չափազանց բարձր է. «Փաստ» «Եթե մեկ վայրկյանով Գագիկիս ձայնը չլսեի, կխեղդվեի, իսկ հիմա...». Գագիկ Ենգոյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Կարմիր շուկայում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ» Ո՞վ չի կարողանա օգտվել ծնողական ժամից. նոր փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում. «Փաստ» «Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ» «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ» Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ»

Արցախից չհրաժարվելու հրամայականը

Թեեւ հայ հանրության մեջ 2023 թ․սեպտեմբերի ողբերգական իրադարձություններից հետո լայնորեն տարածվել է այն մտայնությունը, որ Արցախի Հանրապետությունը կորսված է, այն շարունակում է պահպանել իր դե յուրե գոյությունը։ Արցախի Հանրապետությունը ներկա տեսքով ստեղծվել է իր ժողովրդի կամարտահայտության հիման վրա. նրա հիմնադիր փաստաթուղթը 1991թ․դեկտեմբերի 10-ի հանրաքվեով կայացված որոշումն է, եւ որեւէ առանձին վերցված պաշտոնյա իրավասու չէ չեղարկել այն։ Մասնավորապես, Արցախի Հանրապետության նախագահի հրամանագիրը նրա գոյության դադարեցման մասին առոչինչ է, հատկապես հաշվի առնելով, որ այն ստորագրվել է ժողովրդի ֆիզիկական բնաջնջման սպառնալիքի ներքո, ինչի մասին նաեւ նշված է նույն հրամանագրում։ Այն պահին, երբ գրվում էին այս տողերը, Արցախի գործող նախագահը եւս բացահայտ հայտարարեց այդ մասին, ուստի ակնհայտ է, որ թեեւ Արցախի Հանրապետության տարածքն այսօր օկուպացված է Ադրբեջանի կողմից, նրան չի հաջողվել վերջնականորեն կազմալուծել նրա գործունեությունը։

Ավելին, Արցախի Հանրապետությունը, որպես հայկական պետական կազմավորում, արդեն առնվազն 105 տարվա պատմություն ունի, ստեղծվել է դեռեւս 1918 թ․ Լեռնային Ղարաբաղի հայության 1-ին համագումարի կողմից, 1919 թ․ պայմանագրային հարաբերությունների մեջ է մտել Ադրբեջանի Հանրապետության հետ եւ ճանաչվել վիճելի տարածք, Ադրբեջանի եւ Հայաստանի Հանրապետությունների խորհրդայնացումից հետո կարճ ժամանակ ճանաչվել է Հայաստանի կազմում, ապա բռնակցվելով Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությանը՝ նրա կազմում հանդիսացել է ինքնավար մարզ, իսկ 1991-2023 թթ․ փաստացի անկախ է եղել, մինչեւ Ադրբեջանի կողմից վերջին օկուպացիան։ Նույնիսկ օկուպացիայի պայմաններում Ադրբեջանը չի կարողացել վերջնականապես վերացնել Արցախի Հանրապետությունը, քանզի նրա պետական մարմիններն այսօր էլ շարունակում են իրենց գործունեությունը։

Հայաստանի Հանրապետությունը, որն իր Անկախության հռչակագրով ստանձնել է Արցախի Հանրապետության հետ վերամիավորման հանձնառությունը, եւ փաստացի հանդիսացել է նրա անվտանգության հիմնական երաշխավորը, այս պայմաններում առնվազն  պարտավոր է ընդունել Արցախի Հանրապետության դե յուրե գոյության փաստը եւ հայտարարել, որ Արցախն Ադրբեջանի կողմից բռնազավթված է։ Ավելին, անթույլատրելի է, որ Հայաստանի Հանրապետության անունից Ադրբեջանի հետ ներկա պայմաններում ստորագրվի որեւէ փաստաթուղթ, որն ավտոմատ կճանաչի Արցախը ցեղասպան Ադրբեջանի կազմում՝ դրանով Հայաստանի Հանրապետությանը Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպանության հանցակիցը դարձնելով։ Հայաստանի Հանրապետության վերոնշյալ դիրքորոշումն ամրագրելը նաեւ անհրաժեշտ է, որպեսզի պահպանվեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավական հիմքերը եւ օգտագործվեն հետագա բանակցային գործընթացում՝ մասնավորապես արցախահայերին իրենց հայրենիք վերադառնալու եւ այնտեղ անվտանգ եւ արժանապատիվ կյանքով ապրելու հնարավորություն ընձեռելու համար։

Եթե նույնիսկ Հայաստանի Հանրապետությունը ապագայում ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, դա իմաստավորված կլինի միայն այն դեպքում, եթե Ադրբեջանը փոխադարձ ճանաչի ոչ միայն Հայաստանի տարածքային ամբողջականությունը, այլեւ Արցախի սուբյեկտայնությունը, եւ պատրաստ  լինի այնպիսի բանակցային լուծման, որը ենթադրում է կայուն եւ արդար խաղաղություն՝ հիմնված Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման վրա։ Հակառակը նշանակում է ուժի պարտադրանքի տակ հրաժարում հայկական հայրենիքից, արցախահայության անքակտելի անհատական եւ կոլեկտիվ իրավունքներից, եւ ճանապարհ է բացում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության անխուսափելի կորստի համար, քանզի Արցախի Հանրապետության այսօրինակ վերացումը ոչ միայն ջլատում է Հայաստանի Հանրապետության եւ ողջ հայ ազգի դիմադրողականությունը, այլեւ Ադրբեջանի համար հնարավորություն է ստեղծում Հայաստանի Հանրապետության նկատմամբ նորանոր պահանջների, ներառյալ պատերազմական ռեպարացիաների, ադրբեջանցիներին Հայաստանի տարածքում բնակեցնելու,  հայկական բանակը զինաթափելու, եւ այլնի ներկայացման համար։

Պնդումները, թե Արցախից այսօր պետք է հրաժարվել, քանզի Հայաստանի Հանրապետությունը, մնալով միայնակ եւ առանց դաշնակցի, չի կարող այլեւս նրա անվտանգության երաշխավորը լինել, իրենց էությամբ եւս կեղծ են։ Նախ, Հայաստանի Հանրապետությունը զգալի չափով մնացել է առանց դաշնակցի, որովհետեւ հրաժարվել է Արցախի պաշտպանությունից, եւ դա կտրուկ նվազեցրել է նրա աշխարհաքաղաքական արժեքը ուժային բոլոր կենտրոնների համար։ Երկրորդը, գործող իշխանության օրոք Հայաստանի Հանրապետության պաշտպանական ներուժը հետեւողականորեն փոշիացվել է, իսկ բնակչությանը ներարկվել է անզորության զգացում, եւ յուրաքանչյուր միակողմանի զիջում այն միայն խորացնում է։ Նույնիսկ այդ պայմաններում, բնակչության ակտիվ եւ գիտակից հատվածը պատրաստվում է ինքնապաշպանության, իսկ Արցախի ՊԲ վերջին հերոսական դիմադրությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանի մարտական կարողություններն անսպառ չեն, եւ արդյունավետ կազմակերպված դիմադրության դեպքում առնվազն Հայաստանի Հանրապետության տարածքը հնարավոր է պաշտպանել, եւ կամ էլ թշնամուն հասցնել այնպիսի կորուստներ, որ պատերազմի հետագա վարումը նրա համար քաղաքականապես խնդրահարույց դառնա։

Ավելին, Ադրբեջանի կողմից Արցախի բռնի հայաթափումը փաստացի ստեղծել է մի իրավիճակ, երբ միջազգային հասարակական կարծիքը, իր մեծամասնության մեջ, սկսել է շրջվել Ադրբեջանի դեմ։ Եթե նախկինում Ադրբեջանը վարպետորեն շահարկում էր սեփական տարածքների «ազատագրման» եւ պատերազմի արդյունքում տեղահանված բնակչության վերադարձի թեման՝ դրանով հիմնավորելով իր ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ, այսօր արդեն մենք տեղերով փոխվել ենք՝ հիմա Արցախի հայկական բնակչությունն է իր ամբողջության մեջ տեղահանված, ունեզրկված եւ իրավազրկված, ինչը տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից հետեւողականորեն պլանավորված եւ իրականացված էթնիկ զտումների հետեւանքով, ներառյալ 9-ամսյա բլոկադան, չպատճառաբանված ռազմական հարձակումը, եւ խաղաղ բնակչության դեմ գործած բազմաթիվ ռազմական հանցագործությունները։  Սա նոր իրավիճակ է ստեղծել, որը հնարավոր է դարձրել դիվանագիտական եւ միջազգային իրավունքի դաշտում զգալի ճնշում ձեւավորել Ադրբեջանի դեմ՝ որպես բռնապետական, հայատյաց եւ մարդատյաց պետական կազմավորման, որն ընդգծված կերպով ոտնահարում է միջազգային իրավունքի համընդհանուր նորմերը։

Այս համատեքստում, այսօր նաեւ առավել հրատապ ու արդիական է դառնում ամռանը մեկնարկած «ՀայաՔվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության հաջող ընթացքն ու նրա որդեգրած նպատակի իրականացումը, այն է՝ քրեորեն պատժելի արարք որակել Հայաստանի Հանրապետության անունից Արցախը որեւէ այլ պետության կազմում ճանաչելն ու Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելը։ Հաշվի առնելով թուրք-ադրբեջանական տանդեմի ճնշումները, որը ձգտում է օր առաջ Հայաստանի նոր կապիտուլյացիա պարտադրել, «ՀայաՔվե» նախաձեռնության կողմից ԱԺ ներկայացված օրենքի նախագիծը դառնում է կարեւոր կռվան, որով այդ ճնշմանը հակադրվում է Հայաստանի բնակչության հավաքական կամքը։ Իրապես, մեր երկրի առնվազն 58 000 քաղաքացիներ, բաց ժողովրդավարական կամարտահայտությամբ միանալով այս նախաձեռնությանը, դրանով հստակ դիրքորոշում են հայտնել առ այն, որ դեմ են Արցախի հանձմանը Ադրբեջանին եւ դրա միջոցով հայ ժողովրդի ցեղասպանության փաստացի շարունակությանը, եւ այդ հավաքական կամքը պետք է որպես գործոն հայտնվի բանակցային սեղանին, եւ ոչ թե մերժվի ԱԺ մեծամասնության կողմից՝ հերթական անգամ թուլացնելու մեր բանակցային դիրքերը եւ նպաստելու թուրք-ադրբեջանական օրակարգի անարգել ամրագրմանը։

Ավելին, այսօր մեզ պարտադրվող «խաղաղության» պայմանագիրն ակնհայտորեն հակասում է մեր երկարաժամկետ ազգային շահերին, ուստի պետք է հնարավոր բոլոր միջոցներով հետաձգել նրա ստորագրումը, փոխարենը դիվանագիտական, միջազգային իրավական եւ պաշտպանական հարթություններում ձեռնարկել խելամիտ եւ փոխկապակցված գործողություններ՝ գոնե մասամբ չեզոքացնելու ուժի պարտադրանքի ներքո թշնամու ձեռք բերած առավելությունները, եւ խաղաղության պայմանագրի բովանդակությունը ձեւավորել իրապես փոխզիջումային, եւ ոչ թե Հայաստանի միակողմանի զիջումների տրամաբանությամբ։ Մեր տարածաշրջանի աշխարհաքաղաքական փոխդասավորությունը չի կարող հավերժ մնալ ի վնաս հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետությունը հավերժ չի ղեկավարվելու հանձնվողական ուժերի կողմից,  ուստի չի կարելի այսօր հրաժարվել Արցախի ազատության եւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման համար պայքարից՝ այն անժամկետ ազգային նպատակներից, որոնք ամրագրված են Հայաստանի Հանրապետության անկախության եւ սահմանադրաիրավական հիմքերում։

Ի վերջո, եթե նույնիսկ այսօր մենք գտնվում ենք մեր նորագույն պատմության առավել ողբերգական եւ ծանր կետում, չի կարելի թղթի վրա ամրագրել հենց այդ կետը՝ այն համարժեք է դառնալու նոր Կարսի պայմանագրի, որի ողբերգական հետեւանքները մենք մեր վրա զգում ենք մինչեւ հիմա, եւ որի կապանքներից չենք կարողանում դուրս գալ։ Ուստի Արցախի իշխանության մարմինների վերագործարկման, «Հայաքվե»-ի օրենսդրական նախաձեռնության ընդունման, նախաձեռնող դիվանագիտության, երկրի ինքնապաշպանության արդյունավետ կազմակերպման եւ այլ հասու օրինական միջոցներով՝ Ադրբեջանի ուժային ճնշմանն այսօր անհրաժեշտ է հակադրել մեր ժողովրդի հավաքական կամքը՝ պաշտպանելու սեփական հայրենիքը, ինքնիշխանությունը եւ սահմանադրական կարգն ու մեր անժամկետ ազգային նպատակները, եւ դրանով դուրս գալ այն փակուղուց, որում մենք հայտնվել ենք վերջին տարիների հանձնողական քաղաքականության արդյունքում։

Ավետիք Չալաբյանը «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիրն է:

Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժություն են անցկացնումՄինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վերաբերյալ հայտարարություն է տարածվելԵԱՏՄ-ն համատեղ արտահանման հեռանկարային շուկաներ և արդյունաբերության ոլորտներ է առանձնացրելԲախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներՌուսական փոքր բիզնեսները լուրջ խնդրի առաջ են կանգնած«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակում բացվել է հիշատակի մատյան․ գործընկերները հարգանքի տուրք են մատուցել Արսեն Գևորգյանի հիշատակինՍա արժանի պարտություն չէր․ ԶիդանԵրևանում հնդկական ռեստորանի գործունեություն է դադարեցվելՀայաստանի Անկախության հռչակագրից հրաժարումը Ադրբեջանի համար նոր հնարավորություններ է ստեղծում. Ավետիք ՉալաբյանԱրսեն Գևորգյանին տարան բանտ և հասցրին մահվան, դեռ կարող էր երկար ապրել, բժիշկ չի եղել ՔԿՀ-ումՔՊ-ն կալանքը դարձրել է պատժի գործիք, Արսենն էլ դարձավ պայքարի նահատակ. ՖարմանյանԳյուղմթերք արտադրողները ոլորտի անկայունության պատճառով հավանական է, որ փոխեն իրենց աշխատանքը. Հրայր ԿամենդատյանԱրսենը կարգին տղա էր, նվիրված մարդ. զոհ դարձավ այս համակարգին. Հարություն ՄնացականյանԲոլոր հետսովետական պետությունները կանգնելու են Ուկրաինա դառնալու ճակատագրական և ողբերգական իրադարձությունների առաջ. Մհեր ԱվետիսյանԹող վարչապետի գլխավորությամբ գնան Նուբարաշեն ՔԿՀ-ում ապրեն, եթե պայմաններն այդքան լավն ենՀայաստանում տասնյակ հազարավոր քաղաքացիներ հայտնվել են տնտեսական փակուղում ժամկետանց վարկերի գծով կուտակված տույժ-տուգանքների պատճառով. Հրայր ԿամենդատյանԵրբ Արսեն Գևորգյանը վատացել է բանտում, ժամանակին բժշկական օգնություն չի ցուցաբերվել. ԱբրահամյանԱրսենի կորուստը միայն իր ընտանիքի կորուստը չէ, բոլորիս կորուստն է. Անուշ ՄիրզոյանՍահմանադրությունը փոփոխելու համար իշխանությունները պատրաստ են ամեն քայլի. Ցոլակ ԱկոպյանԻրական խաղաղություն չկա և սրանց օրոք չի լինելու. Մենուա ՍողոմոնյանՍերգեյ Սմբատյանի գեղարվեստական ղեկավարությամբ Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեց Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային երկրորդ մրցույթըՖասթ Բանկը և Քոլումն Ն․Ա․ բանկը մեկնարկել են նոր ռազմավարական համագործակցությունԵս հիացած եմ մեր երիտասարդ սերնդի մտածողությամբ ու գրագիտությամբ. վստահաբար ասում եմ, որ ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը. ԾառուկյանԲաքվում գտնվող մեր ռազմագերիները մեծ գլխացավանք են իշխանությունների համար. Աննա Կոստանյան70 հազար Nvidia չիպ․ Հայաստանը ե՞րբ կշահի AI հեղափոխությունից. Տիգրան Դումիկյան«COP17-ի կապն ամենաբացառիկներից մեկն էր, որ երբևէ ունեցել ենք». Team-ի ծառայությունների որակը բարձր է գնահատվել ՄԱԿ-ի ներկայացուցչի կողմիցՀայաստանի հանքարդյունաբերությունը՝ միջազգային հարթակում․ ՀՀՄԱ-ն մասնակցել է MINEX Europe Ireland-ինԳլուխը պատին է տալիս նա, ով ասում է՝ եթե Սահմանադրությունը չփոխենք, պատերազմ կլինի. Ավետիք ՉալաբյանՆոյեմբերի 13-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԻնչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը. նոր մանրամասներԹուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով չորս մարդ զnհվել էՊուտին․ ՌԴ ԱԳՆ-ն կզբաղվի ռուս մարզիկների ԱՄՆ վիզաների հարցովՀայաստանի հավաքականը հավասարեցնում է հաշիվը Կիպրոսի հետ խաղումԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերինՆարե Իսախանյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 12 տարեկան աղջիկների փոխչեմպիոնԳյումրիում պարեկները կանգնեցրել են ավտոմեքենա, որի ուղևորը կաթուցիչը փորձել է գցել բերանըՌուսաստանը պատրաստ է անհապաղ սկսել Կոնստանտինովկայի ականազերծումը․ Ուշակով«Mercedes»-ը Զվարթնոցում բшխվել է քարե շինությանըRate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ«Շենզա». Կոնվերս Բանկի գործընկերային պատմությունը«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն էՀատուկ պայմաններ այցելուներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO. INVEST 2026 Vol. 2-ում«Ձեր արցունքներն անկեղծ չեն»․ Աննա Կոստանյանը՝ Սրբուհի ԳալյանինՀիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում«Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներն ու վայրէջքներն իրականացվում են ըստ սահմանված չվացուցակի․ խոսնակՄեկնարկել է Եվրոպական քաղաքական գագաթնաժողովի լիագումար նիստըԱնկախության հռչակագրից հրաժարումն ապօրինի և անհեթեթ գաղափար է. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիր երեք լիդեր այս պահին գտնվում են մահվան խցերում. Հրայր ԿամենդատյանՖասթ Բանկը մասնակցել է «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյինԱլիևը չի ձգտում խաղաղության, նա ցանկանում է, որ հայերն այլևս չապրեն իրենց բնօրրանում. Մենուա Սողոմոնյան