13 մարզիկ` 13 մեդալ․ 6 ոսկե և 7 արծաթե մեդալ Վրաստանից
ՍպորտԲռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը փայլուն արդյունք գրանցել Վրաստանի Փոթի քաղաքում կայացած միջազգային մրցաշարում։
Հայաստանի բոլոր 13 ներկայացուցիչները դուրս են եկել եզրափակիչ, որտեղ նվաճել են 6 ոսկե և 7 արծաթե մեդալ։
Աշիկ Գրիգորյանի գլխավորած ընտրանին Վրաստանից հայրենիք է վերադառնում հարուստ ավարով։ Առջևում Երևանում կայանալիք աշխարհի առաջնությունն է, որից սպասելիքները մեծ են։