Երևան, 08.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա Պատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ Զաքարյան Իմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով 40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում Տեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան «Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահ Իշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ Վարդևանյան Այսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք Չալաբյան


«Վիվառո»-ի կողմից խաբված քաղաքացին կդիմի Ոստիկանություն

Հասարակություն

Օգոստոսի 13-ին «Վիվառո» ընկերության «ՀաջողԱկ» ակցիայի միջոցով ավտոմեքենա շահած Էդգար Պետրոսյանի փաստաբանները, ում շահումը ընկերությունը հրաժարվել է հանձնել, պաշտոնական դիմել են «Վիվառո ընկերությանը, ավելին արդեն պատրաստ են դատարան ու ոստիկանություն դիմելու հայցերը, պարզապես սպասում են իրենց ուղարկված նախապահանջի պատասխանին։

Իսկ ինչ է իրենից ներկայացնում «ՀաջողԱկ» ակցիան: Այս ակցիայի շրջանակներում ամեն օր տրամադրում է 1 պտույտ՝ խաղային հաշիվ ունեցող բոլոր օգտատերերին: Եվ այդ ակցիայի միջոցով օգտատերերը հնարավորություն են ունենում շահեր տարատեսակ մրցանակներ՝ գումար, ակցը կրկին պտտելու հնարավորություն եւ սիմվոլներ, որոնք անհրաժեշտ քանակով հավաքելուց հետո էլ կարող ես ստանալ օրինակ մատանի, բնակարան եւ ավտոմեքենա:

Եվ ահա ավտոմեքենան շահած քաղաքացին ArmLur.am-ի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել, թե ինչ է տեղի ունեցել այդ օրը: «Շահումը կանգ է առնում ավտոմեքենա բաժնի վրա, նոր պատուհան է բացվում, որտեղից էլ արդեն սիմվոլներ շահելու հնարավորություն է  առկա եւ ավտոմեքենայի շահումը կարող է հաստատվել միայն այդ բոլոր սիմվոլները հավաքելուց հետո: Երբ առաջին պտույտը պտտել եմ, ավտոմեքենայի վրա է կանգնել, արդեն մյուս պատուհանի պարագայում, այն կանգ է առել հենց այն սիմվոլի վրա, որն ինձ պակասում էր, քանի որ ես բոլոր մյուս սիմվոլներն արդեն հավաքել էի. դրանից հետո արդեն հաստատվեց այն հանգամանքը, որ ես ավտոմեքենա եմ շահել», – պատմում է  օգտատերը:

«Ես փորձեցի մեկնաբանություն ստանալ ընկերության ներկայացուցիչներից, ինձ ասացին, որ սխալմունք է եղել եւ մեծ թվով օգտատերերի համակարգը սխալմամբ ծանուցումներ է ուղարկել շահումների վերաբերյալ: Սակայն ես նաեւ աշխատակիցներին բացատրեցի, որ համակարգը իձ մոտ իդեալական աշխատել է, քանի որ սկզբից պտտել եմ անիվը, կանգնել է ավտոմեքենայի վրա, ապա հենց այն սիմվոլի, որն ինձ մոտ պակասում էր եւ հետո բոլոր իմ ընդհանուր սիմվոլներից, համապատասխան քանակությամբ սիմվոլներ, որոնք անհրաժեշտ են ավտոմեքենա շահելու համար, դրանք հանել է: Իրենք որ ասում են տեխնիկական խնդիր, դա եղել է արդեն իմ շահումից հետո եւ ես կարող եմ ասել, թե ինչու, քանի որ իմ կողմից ավտոմեքենա շահելն այդ կազմակերպության ծրագրերի մեջ չի մտել, եւ իրենք տեխնիկական խնդիր են ձեւակերպել, որպեսզի շահումն ինձ չհասնի, այլ իրենց  նախատեսած մարդուն հասնի: Իսկ իրենք, որ ասում են՝ շատերին է այդպիսի նամակ գնացել, այո, գնացել է, բայց ոչ մեկի մոտ ծրագիրը չի աշխատել, սիմվոլները չի հանել, վերջնական արդյունքներ բաժնում ավտոմեքենան չի ֆիքսվել», – նշեց նա:

Այսպիսով, «Վիվառո» ընկերությունը պետք է իսկապես  պարզաբանում ներկայացնի, թե արդյոք պատահականություն է տեխնիկական խնդիրը, թե այն նպատակ է հետապնդել կանխել ոչ ցանկալի անձանց կողմից ավտոմեքենաներ շահելու հանգամանքը: Նկատենք, որ 2018 թվականին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո անգամ օրենսդրական լուծումներ եղան, որպեսզի չգործեն բուքմեյքերական գրասենյակները, եւ քաղաքացիները «խաղամոլությամբ» չտարվեն, սակայն դրան զուգահեռ ստացվում է, որ բազմաթիվ օգտատերեր շարունակում են խաղադրույքներ կատարել կամ օգտվել այս կամ այն ծրագրերից արդեն օնլայն եղանակով՝ ենթարկվելով նաեւ խաբեության բուքմեյքերական ընկերությունների կողմից: Եվ այստեղ ոչ թե պետք էր օրենսդրական նախաձեռնությունների միջոցով բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը դադարեցնել՝ զրկելով նաեւ աշխատատեղերից եւ մեծ թվով հարկերից, այլ այնպիսի մեխանիզմներ մշակել, որպեսզի նշված ընկերությունները պարզապես չզբաղվեն խաբեությամբ:

Հոբարձի գյուղում հրազենային միջադեպի հետևանքով 30-ամյա տղամարդ է վիրավորվելԵԱԶԲ․ Հայաստանում գնաճը օգոստոսին կազմել է 4,4%Հեղափոխականների իշխանությունը շուտով չի կարողանալու վճարել ռեպրեսիվ ապարատի աշխատավարձերը. Հրայր ԿամենդատյանՀայկական նոր դիվանագիտության դեմքը․ կեղտոտ կոշիկներ, ճմռթված կոստյում. Հրայր ԿամենդատյանՄիլիոնների փոխհատուցման պահանջ ԵՊՀ-ին. ընդդիմադիր հայացքներով դասախոսը շահել է դատարանումԱդրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն ՄանվելյանԹբիլիսիի տրամվայի գիծը կկառուցի թուրքական «EYE» ընկերությունըՈւգոչուկվու Իվուն պատրաստ կլինի սեպտեմբերյան հավաքինՀայկ Մելիքյանը Կատովիցեում բացեց 5-րդ Հայկական մշակույթի փառատոնըԱդրբեջանը սկսել է Սոթքի ոսկու հանքում պայթեցման աշխատանքներԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՈւիթքոֆը հայտարարել է Մոսկվայում և Կիևում բանակցություններից հետո գրանցված առաջընթացի մասինԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերումՆիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ ԴանիելյանՀրշեջ-փրկարարները մարել են «Երևանյան» լճին հարակից ձորում բռնկված հրդեհըԹուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսումԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել էԱրամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ ՄուրսիաՄասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել էՄանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուներըԱրամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին«Համահայկական Ճակատ» կուսակցության համար 5 հերթական համագումարը Ադրբեջանի հետ միակողմանի սահմանազատման արդյունքում տուժելու են բոլոր քաղաքացիները. Ավետիք Չալաբյան Ադրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն Մանվելյան Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգացման առանցք Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ ԱկոպյանՀայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան Հարություն Հարությունյան. «Իշխանությունը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի, իսկ օրենքն ընդունել է՝ հանրաքվեն կանխելու համար»Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհեր ԱվետիսյանԿարո՞ղ ենք արդյոք ինքներս ապահովել մեր հացի պահանջարկը Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան Ժողովուրդը որևէ մանդատ չի տվել իշխանությանը, որ Արցախի հարցը փակված համարի. Մենուա ՍողոմոնյանԿարեն Դեմիրճյանին հիշում ենք ոչ միայն որպես անցյալի ղեկավար. Մհեր ԱվետիսյանՀիմա ասում են բա մեզ պե՞տք էր Տիգրանաշենը՝ «դժգույն, դժբախտ», մեկ ա էնտեղ մեզ են ընտրել, ինչ ուզենք, կանենք, ասեք, կանենք. Աննա ԿոստանյանԿառավարության ծրագրով նախատեսված «հոգևոր անվտանգության» դրույթները սկսել են կենսագործվել. Մենուա ՍողոմոնյանՄենք այստեղ ենք՝ Հայաստանին փոփոխություն բերելու համար Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկաՊատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ ԶաքարյանԻմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ումՏեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան«Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահԻշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ ՎարդևանյանՀոկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը հայտարարել է, որ սեպտեմբերի 5-ի կեսգիշերից ի վեր Կիևին որևէ հարված չի հասցվելԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՀունաստանի Պատրաս քաղաքում հրդեհը վնասել է պատմական գինեգործարան«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում