Երևան, 17.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ադրբեջանը Հայաստանի Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը վերացնելով` հող է նախապատրաստելու կեղծ «Արևմտյան Ադրբեջանի» համար. Արամ Վարդևանյան Աչք փակելով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վրա՝ աշխարհը դատավճիռ ստորագրեց ՄԱԿ-ի վրա. Շարմազանով ԵԽԽՎ պատգամավորները խորը մտահոգություն են հայտնել Սամվել Կարապետյանի կալանավորման կապակցությամբ Շատ մեծ հավանականությամբ 10 տարի հետո ԵՄ չի լինելու, բայց Փաշինյանը 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում․ Արտակ Զաքարյան Ե՞րբ և ինչպե՞ս ի հայտ եկան առաջին համակարգչային խաղերը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 նոյեմբերի). Ուղևորատար գնացքների բախումը, թոքի՝ աշխարհում առաջին փոխպատվաստումը. «Փաստ» Գնաճային ռիսկերի ակտիվացման նոր ու բավականին զգայուն փուլ. ի՞նչ է սպասվում առաջիկայում Հայաստանի բնակչությանը. «Փաստ» Հայաստանում ընտրովի արդարադատությունը՝ սպառնալի՞ք ԵՄ-ի հետ հարաբերությունների համար. «Փաստ» «Մոնթեիցս հետո ուղղակի չէի ուզում ապրել, բայց հանուն աղջիկներիս իմ մեջ ուժ գտա». hետախույզ Մոնթե Մելքումյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին Վարանդայում. «Փաստ» 2027 թվականին ովքե՞ր կօգտվեն Խնայբանկում ներդրված գումարի փոխհատուցման ծրագրից. «Փաստ»

«Տաշիր ՄԵԴԻԿԱ»-ն հանդես է եկել որպես Հին Հայաստանի պատմության ցուցահանդեսի գործընկեր Մոսկվայում

Տաշիր ընկերությունների խմբում ընդգրկված «Տաշիր ՄԵԴԻԿԱ» ներդրումային ընկերությունը հանդես է եկել որպես «Ուրարտուի թագավորությունը. Հին Հայաստանի ժառանգությունը. Ուրաշտու – Հարմինույա – Արմինա» ցուցահանդեսի գործընկեր։ Ցուցահանդեսը կանցկացվի Մոսկվայում,2023 թվականի հոկտեմբերի 31-ից 2024 թվականի հունվարի 28-ը Ա․Ս․Պուշկինի անվան կերպարվեստի պետական ​​ թանգարանում։

Ռուսաստանի և Հայաստանի առաջատար թանգարանների հետ համատեղ կազմակերպվող միջոցառումը տեղի կունենա թանգարանի գլխավոր մասնաշենքում։ Այն նվիրված է հին Հայաստանի հարուստ մշակութային պատմությանը և առանձնահատուկ հայացք է ներկայացնում նրա արվեստի ակունքներին՝ Ուրարտու պետության ժառանգությանը (մ. թ. ա․ IX-VII դդ.):

Ցուցահանդեսը բաղկացած է չորս բաժիններից, որոնցից երեքը նվիրված են տարածաշրջանի պատմության և մշակույթի զարգացման տարբեր փուլերին՝ Հայկական լեռնաշխարհի հնագույն ցեղերի նախաուրարտական ավանդույթից (մ.թ.ա. II–I հազարամյակներ) մինչև հետուրարտական շրջանի հին հայկական արվեստի ձևավորում (մ.թ.ա. VI–IV դարեր): Ցուցահանդեսը հիմնված է մ․թ․ա․ 1-ին հազարամյակի գլխավոր հնագույն արևելյան պետություններից մեկի՝ Ուրարտուի թագավորության մ.թ.ա. 9-7-րդ դարերի հարուստ ժառանգության վրա։

Պուշկինի անվան կերպարվեստի պետական ​​թանգարանում պահվում է Էրեբունի և Թեյշեբաինի ամրոցներից բերված ուրարտական ​​արվեստի և մշակույթի հարուստ հավաքածու: Ցուցահանդեսում առաջին անգամ կներկայացվեն Կայսերական Ռուսաստանի ժամանակաշրջանում կատարված առաջին պեղումների ժամանակ գտնված եզակի հնագիտական ​​գտածոները (արտեֆակտները), ինչպես նաև 2010-ականներին պեղումների ժամանակ հայ հնագետների կողմից հայտնաբերված հուշարձանները:

«Տաշիր ՄԵԴԻԿԱ» ընկերությունների խմբի կառավարող գործընկեր Արսեն Գալստյանը նշում է. «Ուրարտուի թագավորությունը. Հին Հայաստանի ժառանգությունը. Ուրաշտու – Հարմինույա – Արմինա» ցուցահանդեսը աննախադեպ, եզակի իրադարձություն է։ Այս լայնածավալ ծրագիրը կազմակերպել է Պուշկինի անվան կերպարվեստի պետական ​​թանգարանը և իրականացվում է «Տաշիր ՄԵԴԻԿԱ» ընկերությունների խմբի աջակցությամբ, ArtisFutura միջազգային հիմնադրամի մասնակցությամբ, ինչպես նաև Հայաստանի պատմության թանգարանի, «Էրեբունի» պատմահնագիտական ​​արգելոց-թանգարանի, Երևան քաղաքի պատմության թանգարանի, Պետական ​​Էրմիտաժի և Պետական ​​պատմության թանգարանի հետ համատեղ։ Ցուցահանդեսը ռուս հանդիսատեսին առաջին անգամ կներկայացնի Հին Հայաստանի արվեստի և քաղաքակրթության ակունքները Ուրարտուի ժառանգության պրիզմայով: Ցուցադրված նյութի ծավալն ու յուրահատկությունը համաշխարհային քաղաքակրթության մեջ Հայաստանի ներդրման անվիճելի վկայությունն են։ Այս ցուցահանդեսը ևս մեկ քայլ է ռուս և հայ ժողովուրդների դարավոր բարեկամության ամրապնդման ճանապարհին։ Բոլոր այցելուներին անկեղծորեն մաղթում եմ Հայաստանի մեծ պատմությանն ու մշակույթին ծանոթանալու անմոռանալի տպավորություններ»։

Պուշկինի թանգարանի հավաքածուի հիմքը կազմում են Հայկական ԽՍՀ ԳԱ և Ա․Ս․Պուշկինի անվան կերպարվեստի պետական ​​թանգարանի 1952-1978 թվականների համատեղ արշավախմբի պեղումների ժամանակ, Արին-Բերդ բլրի վրա, որտեղ գտնվում է Էրեբունի ուրարտական ​​ամրոցը, հայտնաբերված գտածոները։ Էրեբունին Երևանի հնագույն պատմական կենտրոնն է, իսկ Ուրարտուի ​​արքա Արգիշտի I-ի կողմից քաղաքի հիմնադրման տարեթիվը համարվում է Երևանի պատմության սկիզբը։ Ցուցանմուշների մեծ մասը նախկինում, Հայաստանից դուրս ցուցադրությունների չի մասնակցել։ Միջոցառմանը կներկայացվեն նաև կարասների,  գինու կամ հացահատիկի պահպանման հատուկ խոշոր անոթների, վերականգնողների և հետազոտողների աշխատանքի արդյունքները։

Ցուցահանդեսի համար պատրաստվում է մասնագետների հոդվածներով և գրականության ցանկով գիտահանրամատչելի հրատարակություն, ինչպես նաև ծավալուն կրթական ծրագիր։ Նախագիծն ուղեկցվում է միջառարկայական ծրագրով, ներառյալ հայերեն մեջբերումներով: Ցուցահանդեսը համալրվում է ցուցադրված հուշարձանների տակտիլ (շոշափելի, ռելիեֆային) կրկնօրինակներով, որոնք ուղեկցվում են ArtisFutura հիմնադրամի երիտասարդ արվեստագետների կողմից արված ձայնագրություններով: Ցուցանմուշների բանավոր նկարագրություններին ուղեկցում է հայկական ազգային գործիքի՝ դուդուկի նվագը։

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 Ցուցահանդեսի մասին տեղեկատվություն

ՈՒՐԱՐՏՈՒԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ. ՀԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ. ՈՒՐԱՇՏՈՒ - ՀԱՐՄԻՆՈՒՅԱ - ԱՐՄԻՆԱ

Ցուցահանդեսի անցկացման օրերը – 31 հոկտեմբերի 2023 — 28 հունվարի 2024։

Ցուցահանդեսի գաղափարը – Միքայել Բադալյան, «Էրեբունի» արգելոցի պատմահնագիտական ​​թանգարանի տնօրեն, Ռամիլ Վերգազով, Պուշկինի անվան կերպարվեստի թանգարանի Հին Արևելքի բաժնի առաջատար արվեստաբան։

Համակարգող խումբ – Միքայել Բադալյան («Էրեբունի» արգելոցի պատմահնագիտական ​​թանգարան), Նժդեհ Երանյան (Հայաստանի պատմության թանգարան), Դավիթ Բաղդասարյան («Տապան» թանգարան), ՌամիլՎերգազով, Անաստասիա Յասենովսկայա (Պուշկինի անվան կերպարվեստի պետական ​​թանգարան), Աննա Կադիևա, Գալինա Կամելինա (Պետական ​​պատմական թանգարան), Աննա Նովիկովա (Պետական Էրմիտաժ), Մարինա Խաչմանուկյան (Երևան քաղաքի պատմության թանգարան)։

Անցկացման վայրը – Ա․Ս․ Պուշկինի անվան կերպարվեստի թանգարանի գլխավոր մասնաշենքի 17–18 սրահներ։ (Վոլխոնկա, 12)։

Ցուցահանդեսի մասնակիցներ – Պուշկինի անվան կերպարվեստի թանգարան, Պետական Էրմիտաժ, Պետական ​​պատմական թանգարան, («Տապան» թանգարան, Հայաստանի պատմության թանգարան, «Էրեբունի» պատմահնագիտական ​​արգելոց-թանգարան, Երևան քաղաքի պատմության թանգարան։

Հայկական լեռնաշխարհի նախաուրարտական ​​մշակույթը։ Ցուցահանդեսի առաջին բաժինը նվիրված է Հայաստանի հնագույն ցեղերի մշակույթին մ.թ.ա. II հազարամյակի կեսերից մինչև 1-ին հազարամյակի սկիզբը և ներառում է բրոնզե և վաղ երկաթի դարաշրջանների Հայկական լեռնաշխարհի մետաղապլաստիկական և կերամիկակական արվեստի հուշարձաններ։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում Լճաշեն-Մեծամոր (էթուինական) մշակույթի (մ.թ.ա. XVI-VII դդ.) արտեֆակտներին, որոնք ուշ բրոնզի դարում դարձել են Հին Հայաստանի հիմնական հնագիտական ​​մշակույթը ։

Երկաթի դարաշրջանում Լճաշեն-Մեծամորյան ցեղերի համադաշնությունը, որին ուրարտացիներն իրենց գրավոր աղբյուրներում անվանում էին Վեդուրի-Էթիունի, կորցրեց առաջատար դիրքը տարածաշրջանում, զիջելով Որարտուին, սակայն այդ ցեղերը չվերացան, այլ շարունակեցին գոյակցել Ուրարտուի հետ։ Էթիունին Ուրարտուի հետ միասին կարևոր դեր է խաղացել հին հայկական պետության ձևավորման գործում

Ուրարտուի արվեստն ու մշակույթը Հայաստանում։

Ցուցահանդեսի հիմնական՝ երկրորդ բաժինը նվիրված է ուրարտական ​​արվեստի տարբեր տեսակներին (մոնումենտալ գեղանկարչությունից մինչև փորագրված կնիքներ) Հայաստանի տարածքում գտնվող այս պետության կենտրոններից՝ Էրեբունի, Արգիշտիխինիլի, Թեյշեբաինի և այլն (մ․թ․ա․ VIII- VII դարեր): Ուրարտուի թագավորության տիրակալներն իրենց գիրը, զարգացած մշակույթն ու արվեստը բերեցին լեռնաշխարհի տարածք՝ մեծապես հիմնված էին հին Միջագետքի (մասնավորապես՝ հարևան Ասորական կայսրության) հարուստ գեղարվեստական ​​ժառանգության վրա։ Ուրարտուի և Ասորեստանի կապը հաստատող գտածոների թվում կան թագավորական արձանագրություններ և վարչական ու տնտեսական տեքստերով երեք կավե ցուցանակներ։ Գիրը հանդիսացել է այս հնագույն պետություններին կապող օղակներից մեկը: Մ.թ.ա. 8–7-րդ դարերում Ուրարտական ​​արվեստը Հայաստանում իսկական ծաղկում ապրեց, ինչի վկայությունը երևում է Հայաստանի ուրարտական ​​ամրոցների պեղումների ժամանակ հայտնաբերված մետաղապլաստե արվեստի, մոնումենտալ գեղանկարչության, քանդակագործության, ոսկերչական իրերի, կերամիկայի և գլիպտիկայի (թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի վրա փորագրելու արվեստ) ծիսական գործերում։ Ուրարտուի գեղարվեստական ​​հուշարձանները, որոնք մշակվել են բարձր վարպետությամբ, Հին Արևելքի արվեստի ժառանգության կարևոր մասը են կազմում։

Հին Հայաստանի հետուրարտական ​​արվեստը։ Ցուցահանդեսի երրորդ բաժնում ներկայացված են Հայկական լեռնաշխարհի նախկին ուրարտական ​​կենտրոններում հայտնաբերված Երվանդունիների դարաշրջանի (մ․թ․ա VI-IV դդ.) մշակութային հուշարձանները։ Ուրարտուի անհետացումից հետո այս թագավորության ժառանգությունը դարձավ այն հիմքը, որի վրա իր զարգացման մեջ հիմնվում էր Երվանդունիների դարաշրջանի հին հայկական մշակույթը։ Մ․թ․ա 6-րդ դարի կեսերին այս տարածքները մտան Աքեմենյան կայսրության կազմ՝ որպես Հայաստանի սատրապություն։ Դա հստակ երևում է մ.թ.ա. 520 թ-ին թվագրված Դարեհ I թագավորի Բեհիստունի եռալեզու արձանագրության մեջ, որտեղ տրված է Հայաստանի մասին առաջին հիշատակումը, և որը ներառված է ցուցահանդեսի վերնագրում որպես ենթավերնագիր։ Արձանագրության հին պարսկերեն տարբերակում երկիրը կոչվում է «Արմինա», էլամերենում՝ «(Խ)արմինույա» (Հայաստան), իսկ աքքադերենում՝ «Ուրաշտու» (Ուրարտու)։ Ցուցահանդեսում հստակ արտացոլված է Ուրարտուի ժառանգության հիմքից «բողբոջած» նոր մշակույթի հայեցակարգը։ Նոր մշակույթը հարստացավ նաև հին Իրանի հետ կապերի շնորհիվ՝ նախ Միդիական թագավորության, իսկ հետո Աքեմենյան կայսրության հետ։ Հենց Երվանդունիների հին հայկական մշակույթում են դրվել Մեծ Հայք պետության առաջացման հիմքերը։

Պուշկինի անվան կերպարվեստի պետական ​​թանգարանում ուսումնասիրելով Ուրարտուի մշակույթի ուսումնասիրությունը։

Ցուցահանդեսի վերջին բաժինը նվիրված է Պուշկինի անվան կերպարվեստի պետական ​​թանգարանում Ուրարտուի մշակույթի ուսումնասիրությանը։ Ցուցադրված կլինեն Հայկական ԽՍՀ ԳԱ և Ա․Ս․Պուշկինի անվան կերպարվեստի պետական ​​թանգարանի համատեղ արշավախմբի Էրեբունու պեղումների հազվագյուտ արխիվային նյութեր, որոնք պահվում է Պուշկինի թանգարանի ձեռագրերի բաժնում։ Դրանք ներառում են որմնանկարների ամբողջական ջրաներկ գծանկարներ, ճարտարապետական ​​շենքերի գրաֆիկական վերարտադրություններ, գտածոների էսքիզներով դաշտային օրագրեր և ըստ հնագիտական ​​սեզոնների հավաքած ֆոտոալբոմներ: Արխիվը պահպանվել է Պուշկինի թանգարանի արշավախմբի ջոկատի ղեկավար Ս.Ի. Խոջաշի և պեղումների ընթացքում նրա գործընկերուհի Ա.Ա. Դեմսկայայի ջանքերի շնորհիվ։ Վերջինս համակարգել է այն։ Ցուցահանդեսի այս հատվածում ներկայացված են նաև Պուշկինի անվան կերպարվեստի պետական ​​թանգարանի հավաքածուի Էրեբունու նկարների վերականգնման և վերակառուցման վերաբերյալ  Վերականգնման պետական գիտահետազոտական ինստիտուտի (ГОСНИИР) հետ համատեղ իրականացված լայնածավալ հետազոտական ​​ծրագրի արդյունքները, որն իրականացվել է Վլադիմիր Էդուարդովիչ Քարտաշյանի աջակցությամբ։ Վերականգնման ընթացքում, երբ ներկի վերին շերտը մաքրվել է բազմաշերտ հնագիտական փլվածքների բեկորներից, հայտնաբերվել են որմնանկարների նոր մասեր։ Կատարվել են սվաղի հիմքի քիմիական կազմի, հանքային գունանյութերի և կապող նյութերի ուսումնասիրություններ, ինչպես նաև կատարվել է  ներկերի շերտագրություն։ Էրեբունու որմնանկարները լրացուցիչ ուսումնասիրվել են ուլտրամանուշակագույն և ինֆրակարմիր ճառագայթներով՝ նպատակ ունենալով ավելի ճշգրիտ հատկորոշել նկարը և բացահայտել նախկին վերականգնման հետքերը:

Ա․Ս․ Պուշկինի անվան կերպարվեստի թանգարան – թանգարանային համալիր Ռուսաստանում հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը արտասահմանյան արվեստի ամենամեծ գեղարվեստական ​​հավաքածուներից մեկով: Թանգարանն իր հավաքածուում ունի տարբեր դարաշրջանների վարպետների կողմից ստեղծված շուրջ 700.000 ինքնատիպ գործեր՝ Հին Եգիպտոսից և Հին Հունաստանից մինչև մեր օրերը։ Թանգարանի գլխավոր շենքում կարելի է տեսնել համաշխարհային գեղանկարչության խորհրդանշական գործեր, այդ թվում՝ Ռեմբրանդտի, Ռուբենսի, Բոտիչելլիի, Կանալետտոյի, Պուսենի, Հյուսիսային Վերածննդի վարպետների և այլ ականավոր նկարիչների գործեր։ Առանձնահատուկ տեղ է գրավում հովանավորներ Սերգեյ Շչուկինի և Իվան Մորոզովի 19-20-րդ դարերի ֆրանսիական արվեստի հավաքածուն։ Ներկայացված են Կլոդ Մոնեի, Պիեռ Օգյուստ Ռենուարի, Պոլ Սեզանի, Պոլ Գոգենի, Վինսենթ Վան Գոգի, Անրի Մատիսի, Պաբլո Պիկասոյի և այլ վարպետների խորհրդանշական գործերը՝ այս հավաքածուն աշխարհում ամենահայտնիներից մեկն է: Թանգարանի ֆոնդերը ակտիվորեն համալրվում են առ այսօր։ 2018 թվականից Ա․Ս․ Պուշկինի անվան կերպարվեստի պետական ​​թանգարանը «Պուշկին XXI» ուղղության շրջանակներում սկսեց ձևավորել Ռուսաստանի մեդիա արվեստի առաջին հավաքածուն։

2020 թվականի հունվարին Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ Պուշկինի թանգարանի մաս դարձավ Ժամանակակից արվեստի պետական ​​կենտրոնը (ГЦСИ), Վլադիկավկազում, Եկատերինբուրգում, Կալինինգրադում, Նիժնի Նովգորոդում, Սանկտ Պետերբուրգում և Տոմսկում գտնվող իր մասնաճյուղերով հանդերձ։

«Տաշիր ՄԵԴԻԿԱ» ընկերությունների խումբը ներդրումային հոլդինգ է, որը մտնում է «Տաշիր» ընկերությունների խմբի մեջ և միավորում է առողջապահության տարբեր հատվածներում գործող ավելի քան 15 ընկերությունների: «Տաշիր ՄԵԴԻԿԱ»-ն ներդրումներ է կատարում այցելուներին ծառայությունների և մատակարարների ենթակառուցվածքների համար՝ աջակցելով բժշկության նոր արդյունավետ մոդելներին: Հոլդինգը ներկայացված է առողջապահության ոլորտի բոլոր մակարդակներում և նախագծեր ընտրելիս հավատարիմ է 5P Healthcare-ի սկզբունքներին:

Ընկերությունն աջակցում է մի շարք խոշոր բարեգործական և սոցիալական ծրագրերի` աջակցելով մշակույթի, արվեստի, գիտության և կրթության զարգացմանը:

«Տաշիր» ընկերությունների խումբ

 «Տաշիր»–ը Ռուսաստանի խոշորագույն դիվերսիֆիկացված արդյունաբերաշինարարական խումբ է, որը ներառում է Ռուսաստանի տնտեսության տարբեր ոլորտներում գործող մոտ 200 ընկերություններ և ձեռնարկություններ։ 1999 թվականին, իր հիմնադրումից ի վեր՝ և ավելի քան 20 տարի, Տաշիրը անշեղորեն ավելացնում է իր ակտիվները Ռուսաստանի շինարարության և զարգացման շուկայում՝ միաժամանակ հաջողությամբ ընդլայնելով իր բիզնեսը այլ ոլորտներում. ֆինանսներ, էներգետիկա, արդյունաբերություն, հյուրանոցային և ռեստորանային բիզնես, զվարճանքի ոլորտ և այլն: Խումբն ընդգրկված է Ռուսաստանի հարյուր խոշոր մասնավոր ընկերությունների ցանկում։ Աշխատակիցների ընդհանուր թիվը գերազանցում է 45 հազարը։ Գործունեության աշխարհագրությունն ընդգրկում է Ռուսաստանի և հարևան երկրների 51 քաղաքներ։ Ընկերության հիմնադիրն ու նախագահը Սամվել Կարապետյանն է։ Գլխամասային գրասենյակը գտնվում է Մոսկվայում։

Կապ

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել «Տաշիր» ընկերությունների խմբի կորպորատիվ հաղորդակցության բաժին։

Հեռ․ +7 495 989 28 32| Էլ․փոստ: press@tashir.ru         

Մոսկվա | Պոդկոլոկոլնի նրբանցք, 13/5

 

«Տաշիր ՄԵԴԻԿԱ» ընկերությունների խմբի գովազդի, Հասարակության հետ կապերի և մարքեթինգային հաղորդակցության բաժին

Էլ․փոստ: Danila.Arkhipov@t-medica.com

ք․ Մոսկվա, Միտնայա փողոց շ7, կառույց. 1, տարածք XLIX, գրասենյակ 1

Հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերի 17/18-ինՔուշները և Ուիթքոֆը եվրոպացիների հետ քննարկել են Ռուսաստանի և ԵՄ-ի միջև երկխոսության հաստատումըՄենք գիտենք՝ ինչպես հաղթել, բայց գիտենք նաև ինչպես արժանապատվորեն պարտվել․ Լուիս դե լա ՖուենտեԲաքվի ճարտարապետական դիմագծի կերտողը հայ էԶորակոչի տարիքային շեմը կփոխվի․ ում կվերաբերի նախագիծըԵրևանը մերժում է «Ալիևյան Սահմանադրությունը». Հայաստանի Սահմանադրության ճակատագիրը որոշելու են հայերը, ոչ թե Ադրբեջանը. Ուժեղ ՀայաստանԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը ԵԽ գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է ընդդիմության նկատմամբ շարունակվող քաղաքական հետապնդումներըԹրամփի գնահատմամբ՝ Պուտինը փոքր-ինչ մեղմացնում է դիրքորոշումն Ուկրաինայի հարցումԵրևանում՝ Մալաթիա տոնավաճառի մոտ, բախվել են «Ferrari»-ն և «BMW»-նՀԱՊԿ քարտուղարը քննարկել է կազմակերպության պատասխանատվության գոտում տիրող ռազմաքաղաքական իրավիճակըԲախվել են «Howo», «Renault» բեռնատարներն ու «Opel Astra»-ն․ 3 վիրավորներից երկուսը անչափահասներ են«Փարաջանով Քլաբ Հաուս»-ը ներկայացրել է իր բացառիկ նախագիծը «Տուն Էքսպո»-ումՀանրապետությունում ձյուն է տեղում․ ի՞նչ իրավիճակ է ավտոճանապարհներինԱրսեն Գևորգյանի մահվան ամբողջ պատասխանավտությունը մինչև իր կյանքի վերջ կրելու է Նիկոլ Փաշինյանը․ Հարություն ՀարությունյանՍտալինն ու Սադամ Հուսեյնը կնախանձեին Փաշինյանին․ Ուժեղ Հայաստան«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նոյեմբերի 15-17-ը մասնակցում է Մոսկվայում անցկացվող «Հանուն ազգերի ազատության» («За свободу наций») միջազգային համաժողովին․ Իվետա ՏոնոյանԵրիտասարդները՝ հանքարդյունաբերության իրական խնդիրների լուծման ճանապարհին․ ԶՊՄԿ-ն՝ CaseKey 2026-ումՑույց տվեք Ադրբեջանի որևէ օրենք, որը վերաբերում է Ղարաբաղին. Արշակ ԿարապետյանՄենք թույլ չենք տա Ալիևի պարտադրած Սահմանադրության ընդունումը․ Ուժեղ ՀայաստանՄեր ժողովուրդը երբեք չի մոռանալու Արցախն ու մեր անցյալը. Ավետիք ՉալաբյանՊարտքերի մեջ հայտնված քաղաքացիները չպետք է մնան միայնակ․ ի՞նչ պետք է անի պետությունը. Հրայր Կամենդատյան«Դադարեցրե՛ք Հայաստանը ազատությունը քաղաքական հավատարմությամբ պայմանավորող կալանավայր դարձնելու փորձերը». Աննա ԿոստանյանԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է աջակցել CaseKey կրթական նախաձեռնությանըՍահմանադրությամբ մարդը բարձրագույն արժեք է, բայց իրական կյանքում այդ սկզբունքը չի գործում. Արամ ՎարդևանյանՄենք միավորվել ենք՝ հանուն մեր արժեքների, ինքնիշխանության և ժողովրդավարության պաշտպանության. տեսանյութՀամալսարանից ազատվում են դասախոսներ իրենց քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանՊիտի օրենք փոխվի, որ ամեն դատարան չկարողանա համատարած կալանք կիրառի մեր հանդեպ. Ավետիք ՉալաբյանՍպասվում է գյուղմթերքի գների շեշտակի բարձրացում, քանի որ ունենք արտահանման դեֆիցիտ. Հրայր ԿամենդատյանՔաղաքական հետապնդումների նպատակը հասարակությանը վախի մթնոլորտում պահելն է՝ Ալիևի պարտադրած Սահմանադրությունն ընդունելու համար. տեսանյութՊետությունը ձեզ համար հոր տնից բերված օժիտ չէ, որ մաշված շորի պետ դեն նետեք. Աննա ԿոստանյանԱրսեն Գևորգյանը բանտարկվեց իր համոզմունքների համար, իսկ երեք շաբաթ անց ընտանիքին վերադարձվեց դագաղով. Իրինա ՅոլյանԵրբ իշխանության թիրախում հայտնվում են երեխաները․ Աննա ԿոստանյանԻշխանությունները շարունակում են խեղաթյուրել հայոց պատմությունը. Մենուա ՍողոմոնյանՔՊ-ի ներկայացուցիչնե՛ր, վախեցե՛ք, որ ձեր երեխաները ապագայում Արցախի կորստի համար մեղադրելու են ձեզ. Ցոլակ ԱկոպյանԱրսենն այսօր ողջ կլիներ, եթե չհամարձակվեր պայքարել իր համայնքի համար. Գոհար ՄելոյանUcom-ի աջակցությամբ Երևանում անցկացվել է «Mini Whoop Drone Racing Armenia 2026» դրոնների ամենամյա մրցարշավըԱրևմուտքը կընդունի՞ արդյոք ՆԱՏՕ-ի՝ մինչև ընդլայնումն ունեցած տեղակայմանը վերադառնալու պահանջները՝ դեռևս մեծ հարց է. դաշինքն առանց առճակատման՝ դժվար թե գնա նման զիջումների. Զաքարյան«Այն գումարները, որ ժամանակին ինչ-որ մարդկանց գրպաններն էին գնում, այսօր դառնում են մանկապարտեզներ, բակեր, փողոցներ և մայթեր». ԱվինյանBaghramyan Residence․ պրեմիում դասի բնակարաններ՝ Մարշալ Բաղրամյան պողոտայումԱլիևը պատրաստ չէ վերադարձնել ռազմագերիներին. նա իրական խաղաղություն չի ուզում. Աննա ԿոստանյանԻբր հեգնում էր. հիմա իրագործում է. Դավիթ ՍարգսյանԲաքուն ՉԻ՛ ԿԱՐՈՂ Հայաստանի Հանրապետությանը պարտադրել ներքին օրակարգ. Մարիաննա ՂահրամանյանԱյն մասին, թե ինչպես է Ադրբեջանը իր կամակատարների ձեռամբ փորձում քայլ առ քայլ կազմալուծել Հայաստանի Հանրապետությունը, և ինչպես մենք պետք է դրա դեմն առնենք. ՉալաբյանԱդրբեջանը Հայաստանի Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը վերացնելով` հող է նախապատրաստելու կեղծ «Արևմտյան Ադրբեջանի» համար. Արամ ՎարդևանյանԱդրբեջանը հող է նախապատրաստում Հայաստանից նոր զիջումներ պահանջելու համար` ալիևյան սահմանադրությունն անցկացնելուց հետո. Տիգրան ԱբրահամյանԺողովուրդը ՔՊ-ին սահմանադրական մեծամասնություն չի տվել` ալիևյան սահմանադրություն ընդունելու համար. Դավիթ ՂազինյանNova Building-ը «Տուն Էքսպո 2026»-ում ներկայացրել է բնակարանային առաջարկներն ու ձեռքբերման պայմաններըԱննայի և Մանեի հետ ամփոփում ենք «Ո՛չ ալիևյան սահմանադրությանը» իրազեկման ակցիան. տեսանյութՄոսկվայում ընթացող միջազգային համաժողովի ժամանակ չէի կարող չանդրադառնալ հրեշավոր ընտրակեղծիքներին. Արման ԱբովյանԱչք փակելով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վրա՝ աշխարհը դատավճիռ ստորագրեց ՄԱԿ-ի վրա. Շարմազանով