Կարծում եմ՝ սա իմ վերջին «Ոսկե գնդակն» է. Մեսսի
Սպորտ«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին խոստովանել է, որ այլևս չի ստանա «Ոսկե գնդակը»:
«Ես երկար ժամանակ չեմ մտածել «Ոսկե գնդակի» մասին: «Ոսկե գնդակը» նվաճելն ինձ համար երբեք առաջնահերթություն չի եղել, հատկապես հիմա՝ այն ամենից հետո, ինչ ես հասել եմ իմ կարիերայում և համեմատած մնացած բոլոր պահերի հետ, որոնք ես ապրել եմ։
Կարծում եմ՝ սա իմ վերջին «Ոսկե գնդակն» է։ Ուրախ եմ, որ հասել եմ այս ամենին և միակ խաղացողն եմ, որն ութ անգամ արժանացել է այս մրցանակին»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում L’Équipe-ը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին կայացել է ֆրանսիական France Football պարբերականի անցած մրցաշրջանի արդյունքների մրցանակաբաշխությունը։ Քվեարկության արդյունքներով ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին ստացել է «Ոսկե գնդակ» մրցանակը։
Աղբյուր ArmSport.am