Ֆուտբոլիստ է մահացել դժբախտ պատահարի հետևանքով
ՍպորտԱյսօր առավոտյան «Ամկար-Պերմ» ֆուտբոլային ակումբի խաղացող Կիրիլ Կոչետովը գիտակցության չգալով մահացել։ Իր տելեգրամյան ալիքում հայտնել է ռուսաստանյան «Ամկար-Պերմի» ակումբը։
Ֆուտբոլիստը 21 տարեկան էր։ Կիրիլ Կոչետովը վթարի հետևանքով ծանր վիրավորվել էր ու կոմայի մեջ ընկել։
Հոկտեմբերի 11-ին Պերմի չորս ֆուտբոլիստներ ավտովթարի էին ենթարկվել։ Պարզվել էր, որ մայրուղու 25-րդ կիլոմետրում իրենց «Լադա Պրիորան» դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի հատված, որտեղ ճակատ-ճակատի բախվել էր «Գազել» մակնիշի ավտոմեքենայի։
Ըստ տեղեկությունների՝ մեքենան վարել էր ֆուտբոլիստ Դենիս Ֆեդորիչևը, որը հավանաբար քրեական գործով մեղադրյալ է դարձել։
«Ամկարի» նախկին ֆուտբոլիստ Եվգենի Սիտնիկովը տեղում մահացել էր։ «Ակադեմիա-Ամկարի» սաննէ« Դենիս Ֆեդորոչևը և Կիրիլ Միլնիկովը խուսափել էին լուրջ վնասվածքներից։