Երևան, 22.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան Աբրահամյան Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ Զաքարյան Ցո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան Ուժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Հայաստանը նշում է Անկախության օրը Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է Փաշինյանը Փաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներից Ինչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ»


«ԱՆԻՎ» հիմնադրամի աջակցությամբ լույս է տեսել «Մաջարսկիներ. հայ տոհմը՝ Բելառուսի պատմության մեջ» պատկերազարդ մենագրությունը

Մշակույթ
Հայագիտական հետազոտությունների զարգացման ևաջակցության «Անիվ» հիմնադրամը՝ Բելառուսի Ազգային պատմական արխիվի համագործակցությամբ, պատրաստել և հրատարակել է «Մաջարսկիներ. հայ տոհմը՝ Բելառուսի պատմության մեջ» մենագրությունը (հեղ.՝ Դ.Վ. Լիսեյչիկով, Ե.Ս. Գլինսկի):
 
Գիրքը նվիրված է հայ ջուլհակների ընտանիքի՝  Յան և Լեոն Մաջարսկիների պատմությանը, ովքեր բելառուսական հանրահայտ «Սլուցկիի գոտու» հեղինակն են:
 
Գրքի ստեղծման ակտիվ աշխատանքները սկսվել են 2018-ից: Բելառուսի և Լեհաստանի փաստաթղթային արխիվներից ուսումնասիրվել է Մաջարսկիների տոհմի, ինչպեսև Սլուցկի մանուֆակտուրայի ստեղծման և զարգացման պատմությունը:
 
Գիրքը բաղկացած է երկու մասից: Առաջին գլխում դիտարկվում է Լիտվայի Մեծ Դքսության հողերում հայկական ներկայության պատմությունը 16-18-րդ դարերում և Մաջարսկիների ծագումնաբանությունը: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հայատառ գրառումների ուսումնասիրությանը: Կարդացվել և թարգմանվել են ֆաբրիկայի արխիվի բոլոր հայկական կարևոր գրառումները, որը մեծաքանակ նշանակալի տեղեկությունների աղբյուր է:
 
Յան Մաջարսկին իր ողջ կյանքի ընթացքում նամակներում հաղորդակցվել է միայն հայերեն այբուբենը, իսկ Լեոն Մաջարսկին, տիրապետելով բանավոր և գրավոր լեհերենին, շարունակում էր իր անձնական գրառումներն անել հայատառ:
 
Գրքի երկրորդ մասում հրապարակվել են Բելառուսի և Լեհաստանի արխիվներում տեղ գտած՝ ընտանիքի պատմության վերաբերյալ փաստաթղթեր՝ կալվածքների գույքագրումներ, վկայագրեր, պայմանագրեր, ազնվական ժողովների որոշումներ, քաղվածքներ եկեղեցիների գրանցամատյաններից, անձնական նամակներ:  
 
Առանձնահատուկ պետք է նշել գրքի նկարազարդ շարքերի մասին։ Այն բաղկացած է ավելի քան 100 նախկինում անհայտ և քիչ հայտնի պատկերազարդումներից, որոնք հայտնաբերվել են Բելառուսի, Լեհաստանի, Ֆրանսիայի, Իտալիայի, Նիդեռլանդների, Լիտվայի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի արխիվներում և թանգարաններում, ինչպես նաև մասնավոր հավաքածուներում:
 
Մաջարսկիների ընտանիքի պատմությունը հրապարակված մենագրության մեջ դիտարկվում է՝ որպես 18-րդ դարում հայ-բելառուսական մշակութային կապերի վառ օրինակ։ Այս գիրքը թույլ կտա նորովի ըմբռնել Յան և Լեոն Մաջարսկիների ներդրումը բելառուսական մշակույթի մեջ և սերտորեն կապել նրանց անուններն այդ երկրի ամենահայտնի ապրանքանիշերից մեկի հետ: Գրքի վրա աշխատելու ընթացքում հավաքված նյութը նաև հետազոտական թեմաների մի ամբողջ շրջանակ է բացում բելառուսական հողերում հայկական ներկայության պատմության և Բելառուսի պատմության մեջ հայերի դերի ու տեղի մասին հետագա ուսումնասիրությունների համար:
 
«Մաջարսկիներ. հայ տոհմը՝ Բելառուսի պատմության մեջ» գիրքը կարելի է ձեռք բերել՝
- Երևանում- «Նաիրի» գրախանութում՝ Կորյունի 8 հասցեում:
 
- Մինսկում- «Կլյաքսա» գրախանութում՝ Ուլյանովսկայա 31, և «Ակադեմկնիգա»-ում՝ Ազատության պողոտա 72 հասցեներում:
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Հայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան ԱբրահամյանՀանդիպեցի Պյոտր Տոլստոյի հետ՝ շնորհավորելու «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակը․ Մհեր Ավետիսյան«Գանձասար» մանկապատանեկան ճամբարը վերադառնում է․ 2027-ին այն կընդունի առաջին ճամբարականներին Իշխանությունը տարբեր շոուներով ժողովրդի ուշադրությունը շեղում է կարևոր խնդիրներից. Արմեն ՄանվելյանՏԻՄ ընտրությունների արդար և թափանցիկ անցկացումը դրված է հարցականի տակ. Արեգ Սավգուլյան Փաշինյանի զիջումների քաղաքականությունը խաղաղության փոխարեն կարող է Հայաստանը հասցնել շրջափակման. Մարիաննա ՂահրամանյանUcom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար Կրթության ոլորտում փոփոխություները պետք է սկսենք իրականացնել՝ փոխելով ղեկավար անձանց. Ատոմ ՄխիթարյանTeam-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր Որպես ընդդիմություն մեր հավաքած ձայները Հայաստանի պատմության մեջ ռեկորդային է․ Ն․ Կարապետյան Ֆասթ Բանկն Ապարան քաղաքում բացել է 40-րդ մասնաճյուղը Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ ԶաքարյանԵրկու ճանապարհ կար փողոցային պայքար սկսելու․ Նարեկ Կարապետյան Ակբա բանկը և «Հայկական Ծրագրերը» բիզնեսի կառավարումը դարձնում են ավելի պարզ և արագՔաղաքական հայացքների պատճառով դասախոսին աշխատանքից հեռացնելով՝ վնասում են ուսանողներին. Մենուա ՍողոմոնյանԻշխանության չանցած ուժերը պետք է պատասխանատվություն ստանձնեն իրավիճակի համար․ Նարեկ Կարապետյան Նրանք գիտեն, որ մենք խաղաղություն ենք բերելու առանց զիջումների, դրա համար էլ պայքարում են մեր դեմ. Նարեկ ԿարապետյանՏիեզերական խաղից մինչև գիտափորձեր․ սեպտեմբերի 22–26-ը Հայաստանում Գիտության շաբաթ էՑո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՏիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԵվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանՀՀՄԱ նախագահ Վարդան Ջհանյանն այցելել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանՇնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք ՉալաբյանՀայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա Կոստանյան