Երևան, 31.Մարտ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Կապիտուլյացիա, ազգային շահերի դավաճանություն, արտաքին ճնշման ներգործություն. «Փաստ» Հակամարտությունը կարո՞ղ է զիջել իր տեղը պրագմատիկ մոտեցմանը. «Փաստ» Հայաստանի ճակատագիրը որոշվելու է կա´մ Երևանում, կա´մ Բաքվում, հունիսի 7-ի ընտրությունները հենց դրա մասին են․ Վահե Հովհաննիսյան «Ինձ ուժ տվեց հպարտությունը, որ նման որդի ենք դաստիարակել. նա հայրենիքը վեր դասեց ամեն ինչից». կամավոր Արմեն Միրգիյանն անմահացել է հոկտեմբերի 6-ին. «Փաստ» Իրական քաղաքականությունը միշտ ավելի բարդ է, քան գաղափարախոսական կարգախոսները. «Փաստ» Տնտեսության ստվարացող խոցելի միտումները. «Փաստ» «Ընդդիմությունը հիմա ճիշտ է գործում. հիմնական ընդդիմադիր ուժերը շատ գրագետ գիծ են վարում». «Փաստ» Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի շահառուների թիվը կավելանա, նախատեսվում է վարչական նոր պատասխանատվություն. «Փաստ» Նախ՝ կարելի է հայելու առջև կանգնել.... «Փաստ» Նորից ակտիվացնում են հայհոյախոսությունը, չարությունն ու ատելությունը. «Փաստ»


Եթե այդպես է, ինչո՞ւ է... այսպես. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հատկապես վերջին շրջանում անհնար է չնկատել Նիկոլ Փաշինյանի իշխանության ներկայացուցիչների գերագրեսիվ պահվածքը, անզուսպ վերբալ ագրեսիան ընդդիմադիրների ու, ի դեմս նրանց, «ոչ իշխանական հանրության» նկատմամբ: Ի դեպ, «փակագծերում» հիշեցնենք, որ օրերս մենք տեղեկացրել էինք, որ Նիկոլ Փաշինյանն իր քպականներին և հատկապես «բարձրաստիճան» քպականներին «պատեպատ է տվել»՝ պարտադրելով, որ նրանք ակտիվանան հանրային հարթակներում, անեծքի, հայհոյանքի, քննադատության ու թուքումուրի դոզան մի քիչ էլ իրենց վրա «քաշեն»: Սա՝ ընդհանուր առմամբ:

Ինչ վերաբերում է մասնավոր դեպքերին, ապա երեկ նման դրսևորման ևս մեկ, կարելի է ասել՝ թարմ նմուշ մատուցեց Փաշինյանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ԱԺ-ում 2024ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ: Առիթն ընդդիմադիր պատգամավորներից մեկի դիտարկումներն էին փաշինյանական իշխանության շրջանում Հայաստանի տարածքային կորուստների, ինքնիշխանության շարունակական անկման վերաբերյալ: Արարատ Միրզոյանը սկսեց հակառակի մասին խոսել՝ մեղադրելով... «նախկիններին»՝ ինքնիշխանության աստիճանի անկման մեջ, ապա սկսեց մուննաթ գալ, թե՝ «կամ ասում եք՝ ի՞նչ պայմանավորվածություններ եք ձեռք բերել, որ անվտանգություն լինի: Կրկին հեգնանքով: Մթոմ ձեր ձեռք բերած, ֆիզիկապես բերած, կանգնեցրած պայմանավորվածություններն աշխատեցի՞ն: Մի գրամ չաշխատեցին:

... Բոլոր այն մեխանիզմները, որոնք ձեր օրոք գծվել են և ձեր կողմից փայփայվում ու քարոզվում են, չաշխատեցին»: Խոսքը, հասկանալի է, ՀԱՊԿ-ի, Ռուսաստանի հետ համագործակցության մեխանիզմների մասին է: Դե ինչ, եթե Արարատ Միրզոյանին դա այդքան դուր է գալիս, ապա չենք զլանա նրան հիշեցնել որոշ «մանրուքներ» և իրողություններ, որոնք նա, իր ղեկավարին նմանակելով, «մոռանում» է, ի լրումն, միտումնավոր խախտում պատճառահետևանքային կապը:

Առաջին. Արարատ Միրզոյանին հիշեցնենք, որ 2018 թ. ապրիլին Հայաստանում տեղի է ունեցել գունավոր «հեղափոխություն», այսպես ասած՝ «թավշյա», որի հետևանքով, առնվազն ՀՀ ռազմավարական դաշնակից-գործընկերների համոզմամբ, իշխանության են եկել արևմտամետ ուժեր: Դա արդեն իսկ որոշակի հարված էր ՀՀ եղած անվտանգության կառուցվածքին:Դաժան իրողությունն այն է, որ Հայաստանի ինքնիշխանության կորուստը տեղի ունեցավ հենց 2018-ի մայիսի 8-ին, երբ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը ու իրենց «թիմը» պաշտոնապես դարձան ՀՀ իշխանություն:

Երկրորդ. հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանը բարձրաստիճան ներկայացուցիչն է այդ «թավշյա» նորիշխանությունների, որոնք, օրինակ՝ Արցախի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ հայտարարեցին, որ սկսելու են իրենց կետից կամ «զրոյական կետից»:

Երրորդ. Արարատ Միրզոյանի ներկայացրած իշխանությունը անմիջապես սկսեց վարել հակառուսական քաղաքականություն, քրեական հետապնդում նախաձեռնեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի դեմ:

Չորրորդ. Արարատ Միրզոյանի ներկայացրած իշխանությունը բանակցային գործընթացը միտումնավոր մտցրեց փակուղի, լեգիտիմացրեց ադրբեջանա-թուրքական տանդեմի՝ ռազմական ագրեսիայի դիմելու նկրտումները, նախքան այդ արեց քայլեր, որոնք նպատակաուղղված էին ինչպես Չինաստանի, այնպես էլ Իրանի հետ ՀՀ ունեցած հարաբերությունները փչացնելուն:

Հինգերորդ. պատերազմի ընթացքում, այնուամենայինիվ, Ռուսաստանը ապահովեց որոշակի ռազմատեխնիկական օժանդակություն, բայց ամենից կարևորը՝ Արարատ Միրզոյանի ղեկավարը մերժեց պատերազմը համեմատաբար ավելի նպաստավոր դիրքում դադարեցնելու առաջարկը: Մինչ վեցերորդ և հաջորդ հիշեցումներին անցնելը, ևս մեկ փոքրիկ մեջբերում ԱԳ նախարարի պաշտոնն զբաղեցնող Արարատ Միրզոյանի երեկվա «մուննաթից»:

Այսպես. «Չաշխատեց խաղաղապահների մեխանիզմը ԼՂ-ում, Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա եղան հարձակումներ 2020-ից հետո՝ 2021-ի մայիսի 12-ին, 2022-ի սեպտեմբերի 13-ին»,-ասում է Արարատ Միրզոյանը: Շարունակենք հիշեցումները: Վեցերորդ. «խաղաղապահների մեխանիզմը» բացառապես ՔՊ-ի իշխանության և իշխանապետ Փաշինյանի «նվաճումն» է: Ու եթե այն չի աշխատել, ապա դուք ոչ թե պիտի մուննաթ գաք, այլ պարզաբանումներ ներկայացնեք: Յոթերորդ. Եթե Արարատ Միրզոյանը «մոռացել» է, ապա հիշեցնենք, որ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո, իրենց իսկ իշխանության պաշտոնավարման հետևանքով Հայաստանի ու հայության գլխին բերած պատերազմական աղետից հետո ահռելի ու անդառնալի փոփոխությունների էր ենթարկվել իրադրությունը, փոխվել էր ուժերի հարաբերակցությունը, ամենից կարևորը՝ հաղթանակած Հայաստանը, Արցախը, Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության ջանքերով, դրվել էին կապիտուլ յացիայի ենթարկված, պարտված, ջախջախվածի վիճակում ու կարգավիճակում:

Բայց ամբողջ հարցն այն է, որ նույնիսկ այդ պայմաններում, ունենալով Ռուսաստանի հետ որոշակի պայմանավորվածություններ, Նիկոլ Փաշինյանը 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում ուրացավ Արցախը, գործնականում ապահովեց Ռուսաստանին «խաղից դուրս» դնելու արևմտյան սցենարի իրականացումը, որից հետո, հասկանալի էր, որ հաջորդող փորձությունների առաջ Հայաստանը թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ մեն-մենակ է մնալու: Ինչը և տեղի ունեցավ, ինչից էլ օգտվեցին Արարատ Միրզոյանի ու Նիկոլ Փաշինյանի համար սիրելի գործընկեր հանդիսացող Թուրքիան ու Ադրբեջանը:

Այնպես որ, մեխանիզմները չաշխատեցին ոչ թե այն պատճառով, որ դրանք չաշխատող էին, այլ որովհետև այդ մեխանիզմներն «աշխատեցնելու» կոչված իշխանության ղեկին մի ուժ էր, որի գլխավոր ներկայացուցիչները շարունակաբար դեմ են եղել այդ մեխանիզմներին, իսկ իշխանության հասնելով՝ ամեն ինչ արել են դրանց չաշխատելու համար: Մի խոսքով՝ անհասկանալի է, թե ում վրա կամ ինչ հենքով է «մեխանիզմային» մուննաթ գալիս ներկայացուցիչը մի իշխանության, որը բացարձակապես ոչինչ չի արել, որը հրապարակավ հրաժարվել է Արցախից, Արցախի անվտանգության երաշխավորը լինելու իր իսկ ծրագրային դրույթից, որը հայտարարել է, որ չի միջամտելու, եթե թշնամին հարձակվի Արցախի վրա: Այդքան բան չանողը հիմա ումի՞ց է ինչ ուզում:

Հ.Գ.-Ի դեպ, «պիպետկով» զենքերի մասին, որի վերաբերյալ նորից «մուննաթ» էր գալիս Նիկոլ Փաշինյանի ԱԳ նախարարը: Դեռ մի կողմ թողնենք այն հանգամանքը, թե ինչպես էր, որ «պիպետկով» զենք ստացող Հայաստանն ու Արցախը այդքան տարի ամուր անվտանգություն ունեին: Եթե նույնիսկ համարենք, որ այդպես է, և եթե նույնիսկ ընդունենք, որ Նիկոլ Փաշինյանի օրոք Հայաստանը զենք է գնում «ոչ պիպետկով», ինչպե՞ս է ստացվում, որ այսօր Հայաստանի մոտ 200 քկմ տարածք բռնազավթած է Ադրբեջանի կողմից, ինչի մասին նշեց նաև նույն Միրզոյանը, ինչպե՞ս է, որ անվտանգային առումով գոնե մի փոքր վստահություն չկա ՀՀ որևէ քաղաքացու մոտ...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի դաշինքով, որը կկոչվի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» Ինչ ունենք մենք այսօր, դա մեր քաղաքական համակարգի անկատարության արդյունքն է եղել. Նարեկ ԿարապետյանՓոփոխությունը գալու է Կարապետյանի ուժով. Նարեկ Կարապետյան Ռուսաստանի կոշտ մերժումը Փաշինյանին Սուտասաննե՛ր, ասե՛ք, որ գաղտնի որոշել եք անկլավները տալ, ինչի՞ եք տեղափոխում ՀՀ - Վրաստան գազատարը Պաշտոնյաների պարգևավճարների համար գումար կա, իսկ խոցելի խմբերի համար՝ չկա․ Հրայր ԿամենդատյանԶՊՄԿ-ի` երբեք կանգ չառնող հոսքագծերը. ի՞նչ ճանապարհ է անցնում հանքաքարըԽաղաղության գործընթացի և անվտանգության երաշխիքների մասին. Էդմոն Մարուքյան «ՀայաՔվեն» հաստատակամ է` պաշտպանելու իրավական կամայականության թիրախում հայտնված մեր բոլոր հայրենակիցների իրավունքներըՏեր ենք կանգնելու մեր իրավունքներին․ Արսեն ԳրիգորյանԱշխարհի ամենագաղտնաշատ կառույցներից մեկը՝ Սթոունհենջ. «Փաստ»Փաշինյանն անեծքով է խոսում. չարության կասա հիշեցնող գլխի արգասիք է. Կամենդատյան Այն մասին, թե ինչ է պատրաստ մեր բոլորի հաշվին զոհաբերել գործող վարչախումբը՝ սեփական իշխանությունը մի կերպ երկարաձգելու համար. Ավետիք ՉալաբյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (31 ՄԱՐՏԻ). Արցախում կայացել են նախագահական ընտրություններ, ազատագրվել է Դադիվանքը. «Փաստ»MPEI–ի գիտնականները մշակել են նոր սերնդի արևային մարտկոցների արտադրությունը պարզեցնելու միջոց Պատրաստ ենք գրազ գալ յուրաքանչյուրի հետ՝ «Ուժեղ Հայաստանն» ընտրելու է Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան Կապիտուլյացիա, ազգային շահերի դավաճանություն, արտաքին ճնշման ներգործություն. «Փաստ»Մեր հասարակությունը պետք է որոշի կամ Փաշինյանն է, կամ Կարապետյանն է․ երկու մեծ այլընտրանք կա այսօր․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Ձայների մասնատումը՝ իշխանության օգտին․ ընդդիմությանը կոչ է արվում միավորվել ընտրություններից առաջ Սփյուռքը կանգնում է եկեղեցու կողքին․ Դոնի Ռոստովում հարյուրավոր հայեր աջակցություն են հայտնում կաթողիկոսին Զինվորը կստանա աշխատավարձ․ հարկերը փոքր բիզնեսի համար կդարձնենք 0 տոկոս․ Նարեկ Կարապետյանը՝ վարչապետ Սամվել Կարապետյանի կառավարության առաջին նիստում ընդունվելիք որոշումների մասին (տեսանյութ) Հայաստանի խաղաղությունը հաստատվելու է ուժեղ դիվանագիտությամբ՝ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ Ապառիկով հեռուստացույց գնել չկարողացող Արարատ Միրզոյանի ժիլետի գինը ավելի քան 2 մլն դրամ է Հակամարտությունը կարո՞ղ է զիջել իր տեղը պրագմատիկ մոտեցմանը. «Փաստ»Հայաստանի ճակատագիրը որոշվելու է կա´մ Երևանում, կա´մ Բաքվում, հունիսի 7-ի ընտրությունները հենց դրա մասին են․ Վահե Հովհաննիսյան Իրանը հերոսաբար պաշտպանում է ոչ միայն իրեն, այլև բոլոր անկախ և ինքնիշխան պետություններին՝ Դոնալդ Թրամփի արևմտյան միաբևեռ գերիշխանությունից. Խաչիկ Ասրյան«Ինձ ուժ տվեց հպարտությունը, որ նման որդի ենք դաստիարակել. նա հայրենիքը վեր դասեց ամեն ինչից». կամավոր Արմեն Միրգիյանն անմահացել է հոկտեմբերի 6-ին. «Փաստ»Իրական քաղաքականությունը միշտ ավելի բարդ է, քան գաղափարախոսական կարգախոսները. «Փաստ»Տնտեսության ստվարացող խոցելի միտումները. «Փաստ»«Ընդդիմությունը հիմա ճիշտ է գործում. հիմնական ընդդիմադիր ուժերը շատ գրագետ գիծ են վարում». «Փաստ»Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի շահառուների թիվը կավելանա, նախատեսվում է վարչական նոր պատասխանատվություն. «Փաստ»Նախ՝ կարելի է հայելու առջև կանգնել.... «Փաստ»«Սրտիկով» պաստառներով հեղեղել են հանրապետությունը. «Փաստ»Նորից ակտիվացնում են հայհոյախոսությունը, չարությունն ու ատելությունը. «Փաստ»Ցանկություն կա թույլ չտալ, որ «Արարատ-Արմենիան» չեմպիոն դառնա. «Փաստ»Իրանում քննարկում են միջnւկային զենքի չտարածման պայմանագրից դուրս գալու հարցը Երևանում կասեցվել է «Սդ Հոլդինգ» ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄԱմերիկա-իսրայելական nւժերը hարվածել են Իրանի հյուսիսում գտնվող մանկատանը Ռուբեն Ռուբինյան, գրազ, ուրեմն գրազ, բայց տղավարի. Ալիկ ԱլեքսանյանՀայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի կառավարության առաջին նիստում ընդունվելիք որոշումների մասին. Նարեկ ԿարապետյանԲյուրեղավանի «Արև» մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել էՄենք բազում զnհերի և զnհողությունների գնով հասել ենք ոչ թե պшտերազմի հետաձգման, այլ խաղաղության. ՓաշինյանԿուբան ձախnղված պետություն է, և նրանք կլինեն հաջորդը. ԱՄՆ նախագահ Լիա Զախարյանը կիսվել է գարնանային ֆոտոշարքով Ժամանակն է առաջնորդի, ով կապահովի ուժեղ խաղաղություն, այ դա է իսկապես պետք․ Նարեկ ԿարապետյանՊատրաստ եմ պայքարել կիսաթեթեւ քաշային կարգի տիտղոսի համար. Արման Ծառուկյան Թրամփը դիտարկում է Իրանից nւրանի առգրшվման հնարավորությունը. The Wall Street Journal«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Էդգար Ղազարյանը արձագանքել է Ռուբեն Ռուբինյանի այսօրվա հայտարարությանըՓաշինյանը պատրաստ է զոհաբերել մեր ինքնությունը՝ հանուն իր իշխանության պահպանման. Ավետիք Չալաբյան «Միասնության թևերը» և «ՀայաՔվեն» այլընտրանք են բերել քաղաքական դաշտ․ Արմեն Մանվելյան