Երևան, 14.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ԵԽԽՎ պատգամավորները խորը մտահոգություն են հայտնել Սամվել Կարապետյանի կալանավորման կապակցությամբ Շատ մեծ հավանականությամբ 10 տարի հետո ԵՄ չի լինելու, բայց Փաշինյանը 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում․ Արտակ Զաքարյան Ե՞րբ և ինչպե՞ս ի հայտ եկան առաջին համակարգչային խաղերը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 նոյեմբերի). Ուղևորատար գնացքների բախումը, թոքի՝ աշխարհում առաջին փոխպատվաստումը. «Փաստ» Գնաճային ռիսկերի ակտիվացման նոր ու բավականին զգայուն փուլ. ի՞նչ է սպասվում առաջիկայում Հայաստանի բնակչությանը. «Փաստ» Հայաստանում ընտրովի արդարադատությունը՝ սպառնալի՞ք ԵՄ-ի հետ հարաբերությունների համար. «Փաստ» «Մոնթեիցս հետո ուղղակի չէի ուզում ապրել, բայց հանուն աղջիկներիս իմ մեջ ուժ գտա». hետախույզ Մոնթե Մելքումյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին Վարանդայում. «Փաստ» 2027 թվականին ովքե՞ր կօգտվեն Խնայբանկում ներդրված գումարի փոխհատուցման ծրագրից. «Փաստ» Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ» «Գաղափարախոսություն»՝ ուղղված հայ ժողովրդի ինքնության հիմնասյուների վերանայմանը և ազգային հիշողության կազմաքանդմանը. «Փաստ»

ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհակալագիր է հանձնել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիին

Հանրապետությունում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացման և բնակչության շրջանում առողջ ապրելակերպի քարոզման նպատակով Փարաքար-Էջմիածին մայրուղում այսօր անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարը, որին 3 տարիքային խմբով և առանձին գործող աթլետ մարզիկների խմբով շուրջ 2000 հոգի է մասնակցել:

Ինչպես հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից, մրցաշարի փակման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, Էջմիածին համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը և այլք:

Ողջունելով մրցաշարի մասնակիցներին և հաղթողներին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Այս մրցաշարը կազմակերպվել է բոլոր իրավիճակներում առաջ ընթանելու, մեր կամքն ամրացնելու, մեր առջև դրված խնդիրները լուծելու, մեր հաստատակամությունը վերահաստատելու մղումով: Մենք մեր ընթացքը չենք կասեցնի, որովհետև մեր նպատակը ազատ, ուժեղ, ինքնիշխան, երջանիկ և անվտանգ Հայաստանի Հանրապետությունն է: Ուզում ենք այսօրվա մրցանակակիրներին ինչ-որ առումով օրինակ դարձնել քաղաքացիների համար՝ զբաղվելու սպորտով և վարելու առողջ ապրելակերպ: Մեր նպատակը, սկսած կրթական համակարգից, թե՛ մտքով, թե՛ հոգեբանորեն, թե՛ ֆիզիկապես ուժեղ անհատ՝ հետևաբար նաև ուժեղ հանրություն ունենալն է: Ամեն ինչ անելու ենք տարեցտարի մրցաշարն ավելի գրավիչ և մասսայական դարձնելու համար»:

Վարչապետն ընդգծել է նաև, որ շարունակական աշխատանքներ են իրականացվում սպորտի տարբեր ոլորտները զարգացնելու ուղղությամբ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը նշել է՝ այս մրցաշարով եզրափակվում է այս տարվա «ՀՀ վարչապետի գավաթ» 5 մրցումներից բաղկացած մրցաշարերի փուլը: Դրանք բոլորն էլ, ԿԳՄՍ նախարարի տեղակալի փոխանցմամբ, անցել են շատ բարձր մակարդակով. «Չնայած դժվար պայմաններին՝ աննախադեպ մասնակցություն ունեցանք հատկապես դպրոցահասակների շրջանում, որոնց թիվը գրեթե երեք անգամ ավելի էր, քան անցած տարի: Սա նպաստելու է նաև երեխաների թիմային մտածելակերպի ձևավորմանը: Մրցաշարը միջազգային է, և մասնակցել են նաև օտարերկրա քաղաքացիները: Վստահաբար կարող ենք ասել՝ մրցաշարն իսկապես կայացած է»:

Կարեն Գիլոյանը տեղեկացրել է՝ այս պահի դրությամբ ՀՀ պատանիները, երիտասարդները և մեծահասակները աշխարհի և Եվրոպայի պաշտոնական առաջնություններում, գավաթների խաղարկություններում նվաճել են 392 մեդալ: Ակնկալվում է, որ առաջիկայում սպասվող առաջնություններում մեդալների թիվը կհատի 400-ի սահմանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհակալագրեր է հանձնել Էջմիածին համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանին, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիին, Փարաքար համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանին:

1-ին տարիքային խմբի ներկայացուցիչների՝ 2006-2010 թթ. ծնված դպրոցականների համար մրցաշարը մեկնարկել է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքից. նրանք վազել են 4 կմ, իսկ 2-րդ և 3-րդ տարիքային խմբերի, ինչպես նաև առանձին գործող աթլետների խմբի ներկայացուցիչները մրցավազքը սկսել են Փարաքարի համայնքապետարանին հարող տարածքից և հաղթահարել են 10 կմ մրցատարածություն՝ դեպի Էջմիածնի հրապարակ:

13-17 տարեկան դպրոցական տղաների մրցապայքարում հաղթողի կոչումը նվաճել է Վանիկ Մանդոլյանը, երկրորդ տեղը զբաղեցրել է Սամվել Մարուքյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Գառնիկ Սարգսյանը:

Աղջիկների մրցապայքարում լավագույն արդյունքը ցույց է տվել Մարի Սարգսյանը՝ Գյումրիից, 2-րդ տեղը զբաղեցրել է Անի Ներսիսյանը՝ Լեռնային Ղարաբաղից, որը բնակվում է Վանաձորում, իսկ երրորդ տեղը գրավել է Անահիտ Մարգարյանը՝ Աշոցքից:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է 41 տարեկանից բարձր տարիքային խմբի տղամարդկանց: Հաղթող է ճանաչվել Գևորգ Թորոսյանը, երկրորդ տեղը զբաղեցրել է Վարդան Սաղյանը, իսկ երրորդ տեղը՝ Սամվել Հովհաննիսյանը:

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ պարգևատրել է 41 տարեկանից բարձր տարիքային խմբի կանանց մրցապայքարում հաղթող ճանաչված մասնակիցներին: Այս տարիքային խմբում հաղթողի կոչմանն արժանացել է Լիանա Հարությունյանը, երկրորդ տեղը զբաղեցրել է Քրիստինե Միկոյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Քրիստինե Մուրադյանը:

Մրցաշարին առանձին խմբով մասնակցել են նաև աթլետիկայով զբաղվող ՀՀ քաղաքացիները՝ առանց տարիքային սահմանափակման: Կանանց պայքարում հաղթողի կոչմանն ու 1 մլն դրամ մրցանակին արժանացել է Էլլադա Ալավերդյանը՝ Վանաձորից: Երկրորդ տեղը զբաղեցրել է արցախցի Լիլիթ Հարությունյանը՝ կրկին Վանաձորից, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Լիանա Մարտիրոսյանը՝ Կապանից: Տղաների պայքարում լավագույն արդյունքը ցույց է տվել վազորդ Երվանդ Մկրտչյանը, երկրորդ տեղը զբաղեցրել է Բալաբեկ Հարությունյանը, իսկ 3-րդ տեղը գրավել է Ռոման Ալեքսանյանը: Այս անվանակարգում մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցներին պարգևատրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

18-40 տարեկան կանանց պայքարում հաղթողի կոչումը նվաճել և 1 մլն դրամ մրցանակին արժանացել է Կատյա Գալստյանը, որը ներկայացրել է Գյումրի քաղաքը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Սառա Ստայցը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Իրինա Պողոսյանը: Այս խմբում ևս մրցանակները հանձնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

18- 40 տարեկան տղամարդկանց պայքարում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Դմիտրի Կորոլևը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Սպարտակ Ոսկանյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Միքայել Միքայելյանը: Նրանց պարգևատրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը խորհրդանշական նվերներ և պատվոգրեր է հանձնել մրցաշարի ամենատարեց մասնակիցներին՝ 60-ամյա Սիլվարդ Բաղյանին և Աշոտ Բալագյոզյանին՝ 78 տարեկան:

Երեք տարիքային խմբերում և առանձին գործող աթլետների խմբերում առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը կստանա 1 մլն դրամ, երկրորդ տեղը՝ 500 հազար դրամ, 3-րդը՝ 300 հազար դրամ, 4-րդը՝ 100 հազար դրամ, 5-10-րդ տեղերը զբաղեցնողները կստանան 50-հազարական դրամ մրցանակ։

Ռոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըՊուտինը, Սի Ծինփինը և Թրամփը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Շենչժենում․ ՊեսկովՇրջանառվել է «Սևանավանք» արծաթե հուշադրամը. ԿԲՔաղբանտարկյալ Արսեն Գևորգյանի մահվան և պատասխանատուների մասին. Նարեկ ԿարապետյանLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ համերգով հանդես կգա ՀայաստանումՀՀ իշխանությունն անտեղյա՞կ է, թե ժողովրդից թաքցնում է․ Մարիաննա ՂահրամանյանԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իԶինծառայողների համար կարևոր փոփոխություն է նախատեսվում․ նոր օրենսդրական նախաձեռնությունԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՅուրաքանչյուր ընդդիմադիր պատգամավոր պետք է երաշխավորի, որ չի քվեարկի ալիևյան սահմանադրության օգտին. Ավետիք ՉալաբյանՓաշինյանը ցանկանում է իր համար ձևավորել «նոր ընդդիմություն». Արեգ ՍավգուլյանԱլիևյան սահմանադրությունը ստեղծելու է տոտալիտար համակարգ. Արմեն ՄանվելյանԱզգային արժեքների մասին խոսելը և հիշելը շուտով հնարավոր է՝ մեծ խնդիրներ ստեղծի. Ատոմ ՄխիթարյանՄենք պետք է պայքարենք մեր պետական և ազգային իրավունքների համար. Արսեն ԳրիգորյանԵթե հրատապ գումար է անհրաժեշտ, շատ ավելի անվտանգ է դիմել դասական բանկային վարկային գծի (օվերդրաֆտի) կամ սպառողական վարկի. ԿամենդատյանԵրբ տեսական գիտելիքը հանդիպում է արտադրական փորձին. տեսանյութՌուսաստանից հեռանում ենք, Եվրոպա չենք հասնո՞ւմ․ ո՞ւր ենք գնումԵԽԽՎ պատգամավորները խորը մտահոգություն են հայտնել Սամվել Կարապետյանի կալանավորման կապակցությամբՆաև ներդրումային անշարժ գույք և հիփոթեք ոչ ռեզիտենտներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO-ումՇատ մեծ հավանականությամբ 10 տարի հետո ԵՄ չի լինելու, բայց Փաշինյանը 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում․ Արտակ ԶաքարյանԲնակարանի ընտրությունից մինչև ֆինանսավորում․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին՝ սահմանափակ թվովԵ՞րբ և ինչպե՞ս ի հայտ եկան առաջին համակարգչային խաղերը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 նոյեմբերի). Ուղևորատար գնացքների բախումը, թոքի՝ աշխարհում առաջին փոխպատվաստումը. «Փաստ»Գնաճային ռիսկերի ակտիվացման նոր ու բավականին զգայուն փուլ. ի՞նչ է սպասվում առաջիկայում Հայաստանի բնակչությանը. «Փաստ»Հայաստանում ընտրովի արդարադատությունը՝ սպառնալի՞ք ԵՄ-ի հետ հարաբերությունների համար. «Փաստ»«Մոնթեիցս հետո ուղղակի չէի ուզում ապրել, բայց հանուն աղջիկներիս իմ մեջ ուժ գտա». hետախույզ Մոնթե Մելքումյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին Վարանդայում. «Փաստ»2027 թվականին ովքե՞ր կօգտվեն Խնայբանկում ներդրված գումարի փոխհատուցման ծրագրից. «Փաստ»Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ»«Գաղափարախոսություն»՝ ուղղված հայ ժողովրդի ինքնության հիմնասյուների վերանայմանը և ազգային հիշողության կազմաքանդմանը. «Փաստ»«Արցախի էջի փակումը հարցականի տակ դրեց Հայաստանի անկախությունն ու գոյությունը». «Փաստ»Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ»Նոր լարվածություն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում. «Փաստ»Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին. «Փաստ»Անազատության մեջ՝ անպաշտպան. ինչո՞ւ են մարդիկ մահանում Հայաստանի բանտերում. «Փաստ»Գազատարի պայթյունի հետևանքով տասնյակ մարդիկ են տուժել. Բուենոս Այրես12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄեդվեդևը Կալասին հիմար է անվանել՝ մեկնաբանելով նրա հավակնություններըԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակը՝ նոյեմբերի 14-ից 18-ինԱրգենտինայում գազի պայթյունի հետևանքով առնվազն 20 մարդ է տուժելՄագնիսական փոթորիկներ նոյեմբերի 14-15-ին. Արեգակը տհաճ անակնկա՞լ է պատրաստում հանգստյան օրերի համարՆիդերլանդների թագուհին դարձել է թագավորական բանակի պահեստազորի սպաՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՀայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս ԿարլսենինIDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակըԲջջային հեռախոս կամ նոութբուք եք գնում. 2027 թ.-ի փետրվարի 1-ից նախատեսվում են նոր կանոններ. ի՞նչ պետք է իմանա գնորդըՀարի Քեյնի հերթական ռեկորդը Անգլիայի հավաքականումԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժություն են անցկացնումՄինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վերաբերյալ հայտարարություն է տարածվելԵԱՏՄ-ն համատեղ արտահանման հեռանկարային շուկաներ և արդյունաբերության ոլորտներ է առանձնացրելԲախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներ