Երևանում կանցկացվի «Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովը
ՀասարակությունՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող «Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովը լավագույն հնարավորությունն է մասնակիցների համար իրենց նպաստն ունենալ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցության ծրագրերին:
Համաժողովի տոմսերի վաճառքից գոյացած ամբողջ հասույթն ուղղվելու է մարդասիրական նպատակներին և ծառայելու է արցախցիների առաջնային խնդիրների լուծմանը: Տոմսերն հնարավոր է ձեռք բերել ինչպես առցանց, այնպես էլ առկա տոմսարկղերից, ինչպես նաև միջոցառման պաշտոնական կայքում:
Ընթացիկ տարվա ամենահավակնոտ միջոցառումներից մեկը լավագույնս համատեղում է արցախցի մեր հայրենակիցներին աջակցությունը, գիտելիքների ձեռքբերումն ու գիտության և բիզնեսի աշխարհի նորարարական գաղափարներին ծանոթանալու հնարավորությունը:
Համաժողովի պատվավոր հյուրն է լինելու աշխարհահռչակ էսսեիստ, գրող և տեսաբան Նասիմ Նիկոլաս Թալեբը, ով հանդես է գալու բանախոսությամբ: Համաժողովին մասնակցելու են հարյուրավոր գիտնականներ է գործարարներ ամբողջ աշխարհից: Միջոցառման ընթացքում կքննարկվեն նորարարական գաղափարներ և նախագծեր, որոնք միտված են լինելու մեր կյանքի փոխակերպմանը, մարդկությանը սպասվող մարտահրավերներ, հայկական բիզնեսի հաջողության ոգեշնչող պատմություններ և այլն։ Սա կատարյալ հնարավորություն է իմանալու, թե ինչպես գիտությունն ու գործարարությունը կարող են միասին առաջ տանել աշխարհը և թե ինչպես գտնել ձեր ուրույն տեղը դինամիկ փոփոխվող աշխարհում: