Հայտնի են Հայաստանի շախմատի հավաքականների կազմերը Եվրոպայի առաջնությունում
ՍպորտՆոյեմբերի 11-ին Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում կմեկնարկի շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը:
Մրցաշարին մասնակցելու հայտ են ներկայացրել 39 երկրներ, որոնցից 29-ը կմասնակցեն և տղամարդկանց, և կանանց մրցաշարերին: Առաջնության կազմակերպիչ Չեռնոգորիան հանդես կգա չորս թիմով:
Հայաստանը կմասնակցի երկու թիմով: Տղամարդկանց հավաքականը հանդես կգա այսպիսի կազմով՝ Գաբրիել Սարգսյան, Հայկ Մարտիրոսյան, Հրանտ Մելքումյան, Շանթ Սարգսյան, Սամվել Տեր-Սահակյան: Մեր թիմն իր վարկանիշով 5-րդն է մրցաշարում:
Հայաստանի կանանց հավաքականն առաջնությանը ներկայացել է հետևյալ կազմով՝ Էլինա Դանիելյան, Մարիամ Մկրտչյան, Մարիա Գևորգյան, Սուսաննա Գաբոյան, Լիլիթ Մկրտչյան: Վարկանիշով մեր հավաքականը 7-րդն է Եվրոպայում:
Նշենք, որ առաջնությունը կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 9 տուրով: Առաջին խաղափուլը կկայանա նոյեմբերի 11-ին, իսկ վերջինը՝ նոյեմբերի 20-ին