Լոռու պարեկները մեկ օրում 64 խախտում են արձանագրել. հատուկ տարածք է տեղափոխվել հետախուզման մեջ գտնվող 5 մեքենա
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նոյեմբերի 7-ին Լոռու մարզի գումարտակի պարեկներն ուժեղացված ծառայություն են իրականացրել Թումանյանի տարածաշրջանում: Հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության կանոնների 64 խախտում:
Ոստիկանությունից հայտնում են, որ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել հետախուզման մեջ գտնվող 5 մեքենա։ Մասնավորապես` հայտնաբերվել է չամրակապված վարելու՝ 32, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 1, թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով մեքենա շահագործելու՝ 10, տեխնիկական զննություն չանցած՝ 6 և 15 այլ իրավախախտում։
Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են: