Վատ բեմադրություն՝ Փաշինյանի բերանը փակելու համար
ՎերլուծականՆոյեմբերի 2-ին Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարեց ահաբեկչություն նախապատրաստող խումբ բացահայտելու, հինգ անձանց ձերբակալելու մասին։ Շուրջ 9 օր անց պատկան մարմինները լրացուցիչ որևէ տվյալ չեն հայտնել, չեն հաղորդում նաև ձերբակալվածների անունները, ինչը կասկածելի է համարվում։
Մի շարք փորձագետներ մանրամասն ուսումնասիրել են ԱԱԾ տարածած տեսանյութը, փաստել, որ դա բեմադրություն է, ընդ որում, չափազանց անհաջող և վատ բեմադրություն։ Քննիչներն, օրինակ, իրեղեն ապացույցները զննում էին առանց ձեռնոցների, ինչը նման դեպքերում պարտադիր պայման է։
Մեր աղբյուրների փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանը վաղուց զզվացրել է ԱԱԾ-ին՝ հնարավոր հեղաշրջումների մասին իր պատմություններով, կասկածում է անխտիր բոլորին, թե՛ իր շրջապատում, թե՛ ընդդիմադիր շրջանակներում, և պահանջներ ներկայացնում բացահայտել իր դեմ նյութվող դավերը։ Փաշինյանի պարանոյան սրվում է, և նա վախ ունի նույնիսկ ամենամոտ անձանցից։ ԱԱԾ-ն էլ, գլուխը Փաշինյանից ազատելու համար, թատերական ներկայացում է կազմակերպել, որպեսզի համոզի, թե իրենք «լրջորեն» աշխատում են ՀՀ վաչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կյանքն ու անվտանգությունը պաշտպանելու հարցում։
Սցենարային ու բովանդակային լուրջ թերություններ ունեցող այս պիեսն էլ շուտով փլուզվելու է։ Բանն այն է, որ չեն կարողանում ողջամիտ բացատրել ոչ «ահաբեկչության» մոտիվը, ոչ էլ՝ ենթադրյալ պատվիրատուին։
Լուիզա Սարգսյան