Տեղի է ունեցել «Կենտրոն.Երևանը խոշորացույցի տակ» ցուցահանդես-մրցույթ
ՄշակույթՕրերս «Կենտրոն.Երևանը խոշորացույցի տակ» տեղի ունեցած ցուցահանդես- մրցույթում իրենց ներկայացված աշխատանքներով Խաչատուր Աբովյանի անվան hայկական պետական մանկավարժական համալսարանի Գեղարվեստական լուսանկարչության բաժնի 2-րդ կուրսի ուսանող Նանե Ալեքսանյանը`կուրսղեկ Արմեն Խաչատրյան և նույն բաժնի շրջանավարտ Արամ Խաչատրյանը բարձր արդյունքներով զբաղեցրին 2-րդ և 3-րդ հորիզոնականնրը։
Ցուցահանդեսում ներկայացված էին մրցույթի լավագույն 30 աշխատանքները,նաև նախորդ տարվա «Զգա՛ Երևանի շունչը» մրցույթի հաղթող Լենդո Պետրոսյանի աշխատանքները։
Ցուցահանդեսին ներկա էին և «Հայ լուսանկարիչներ» ազգային ասոցիացիայի նախագահ Սերգեյ Հակոբյանը, Հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի օպերատորության, գեղարվեստական լուսանկարչության և սոցիալ-մշակութային գործունեության ամբիոնի դասախոս Արմեն խաչատրյանը, «Երևան. ճեպանկարների գիրք»-ի համահեղինակ Արարատ Մինասյանը և գրաֆիկ դիզայներ, դիջիթալ արտիստ Լենդո Պետրոսյանը:
Ցուցահանդեսի բացմանը ելույթով հանդես եկավ «Լիբերտա» լարային քառյակը, որը միջոցառման ընթացքում ապահովեց ցուցահանդեսի ազգային ոգին ու շունչը:
Ցուցահանդեսի հյուրերն ու մասնակիցները շրջեցին վարչական շրջանի շենքի նախասրահում, ծանոթացան մրցութային լուսանկարներին:
Մրցույթի վերջում բոլոր մասնակիցներին հանձնվեց շնորհակալագրեր և հուշանվերներ,իսկ լավագույն եռյակի լուսանկարների հեղինակներին շնորհեցին հավաստագրեր և դրամական պարգևներ: