Երևանի կենտրոնի շուրջ 40 փողոցներում և պողոտաներում երթևեկության սահմանափակումներ կգործեն
ՀասարակությունԵրևանի կենտրոնի բեռնաթափմանն ուղղված համալիր ծրագրի շրջանակում նոյեմբերի 13-ից Խանջյանից մինչև Սարյան և Գրիգոր Լուսավորչից մինչև Կորյուն հատվածներում, որը ներառում է շուրջ 40 փողոց և պողոտա, կարգելվի երթևեկությունը՝ առավելագույն զանգվածը 2.5 տոննա բեռնատարների համար: |
Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ Սահմանափակումները կգործեն առավոտյան 07:00-21:00-ն:
Տուգանքներից խուսափելու համար Երևանի քաղաքապետարանը հորդորում է հետևել ճանապարհային նշաններին: