Ոչ ոք և ոչինչ չի կարող ստիպել մեզ հրաժարվել Հայաստանի որևէ սրբազան տարածքից․ իրանագետ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․
«Արդո՞ք Հայաստանի Հանրապետությունը մեր Հայրենի՞քն է։ Իհարկե՛, ոչ մի կասկած չի եղել, չկա և չի կարող լինել, որ դա այդպես է։
Սակայն մեր պարագայում հայրենիքի լոկ քաղաքական ներկայիս ընկալումն է վերաբերելի Հայաստանի Հանրապետությանը, որովհետև գոյություն ունի նաև քաղաքակրթական Հայաստանը՝ այն Հայաստանը, որի մի մասն է միայն Հայաստանի Հանրապետությունը։
Ոչ ոք և ոչինչ չի կարող ստիպել մեզ հրաժարվել, դիցուք, սբ. Մեսրոպ Մաշտոցի ծննդավայր Տարոնից, նրա ջանքով հայկական դպրոց դարձած Ամարասից, նրա լուսավորչական առաքելության կենտրոն Գողթնից և մեր ազգի բնօրրան քաղաքակրթական Հայաստանի որևէ այլ սրբազան տարածքից։
Սրբազան, քանզի այդ տարածքներում մինչև հիմա էլ ակնառու են մեր սուրբ նախնյաց անխոնջ քաղաքակրթական ոգու և ջանքի անջնջելի հիշատակները, որոնք ունեն միայն մեկ տեր՝ հայ ազգը և քաղաքակրթական Հայաստանի լոկ մեկ անկյունում այդ ազգի ստեղծած վեհագույն քաղաքական միավորը՝ Հայաստանի Հանրապետությունը»։