Երևան, 13.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
70 հազար Nvidia չիպ․ Հայաստանը ե՞րբ կշահի AI հեղափոխությունից. Տիգրան Դումիկյան Երբ մոռացված ազգի անունը հարատևում է խմիչքի շնորհիվ. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 12 նոյեմբերի). «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների ցույցը, Փաշինյանի հրաժարականի պահանջով երթը. «Փաստ» Խոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ» Սարսափազդու հեռանկար՝ դատարկ հայտարարությունների ֆոնին. պատրանքների գինը չափազանց բարձր է. «Փաստ» «Եթե մեկ վայրկյանով Գագիկիս ձայնը չլսեի, կխեղդվեի, իսկ հիմա...». Գագիկ Ենգոյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Կարմիր շուկայում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ» Ո՞վ չի կարողանա օգտվել ծնողական ժամից. նոր փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում. «Փաստ» «Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ» «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ» Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ»

Առանցքային սխալը թույլ տալն է.... «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանը ցանկացած դեպքում միշտ ջանում է մեղքն ու պատասխանատվությունը բարդել ուրիշների վրա: Սխեմատիկ է, կանխատեսելի, բնութագրական, «ծեծված», բայց արի ու տես, որ, փաստորեն, աշխատում է: Առհասարակ, այդ գործելակերպը միայն նրան չէ, որ բնորոշ է: Օրինակ՝ «հավաքական Արևմուտքը» բավականին ներդաշնակ ձայնակցում էր Նիկոլ Փաշինյանին՝ առնվազն հայությանը համոզելու համար, որ իրենց հետ կատարված աններելի ողբերգության համար մեղավոր է Ռուսաստանը: Ազնիվ չենք լինի, եթե չասենք, որ Ռուսաստանի ղեկավարներն ու էկրանային «խոսող գլուխներն» էլ օրնիբուն ջանում են մեղքը գցել նույն այդ «հավաքական Արևմուտքի» և Հայաստանի բազմաչարչար և արյունահոսող «նավը» դեպի Արևմուտք վարող Նիկոլ Փաշինյանի վրա: Այս օրերին էլ Փաշինյանը դեմոնստրատիվ հրաժարվեց մեկնել ՀԱՊԿ նիստին:

Իսկ նույն այդ ժամանակահատվածում նրա ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մեկնել է Լոնդոն, որտեղ, գոնե արտաքին տվյալներից դատելով, հայ-բրիտանական հարաբերություններում արձանագրվում է հարաբերությունների ջերմացում, եթե չասենք՝ մերձեցում: Նույնիսկ կարելի է քպական բառամթերքից օգտվել՝ Միրզոյանի լոնդոնյան այցի այդ արդյունքները բնորոշելու համար՝ աննախադեպ: Որքան կարելի է դատել տարածվող հաղորդագրություններից, Միացյալ Թագավորությունը կջանա ներդրում ունենալ Հայաստանի պաշտպանունակության բարձրացման գործում, մասնավորապես, Հայաստանի զինվորականների հետ... անգլերեն պարապելով: Այդ ամենի խորապատկերում ուշադրություն գրավեցին Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի գնահատականները, որոնք նա հնչեցրել է Alpha News-ի հետ զրույցում: Նրա կարծիքով, ԱՄՆ-ն, Իսրայելը, ԵՄ-ն են մեղավոր այն ամենում, ինչ տեղի ունեցավ Արցախում, քանի որ Ադրբեջանին թույլ են տվել դա անել: Սա, կարծում ենք, առանցքային պահ է:

Բայց նախ մեջբերենք օտարազգի փորձագետի ասածը. «Սխալը մյուս երկրներինն է՝ այդ թվում ԱՄՆ, Իսրայել, ԵՄ, որ թույլ են տալիս նրան անել դա: Այդ պատճառով ինձ համար կարևոր է հասկանալ՝ ինչ է պատահել, երբ էթնիկ զտումն անվանում ենք ցեղասպանություն: ...Այն իր մասշտաբներով ավելի փոքր է, բայց, միևնույնն է, ցեղասպանություն է: Իրավական տեսանկյունից դա ցեղասպանություն է, և պետությունն ունի իրավական պարտավորություն՝ կանխելու ցեղասպանությունը: Այդ պատճառով շատ կարևոր է, որ Իսրայելը դադարեցնի զենքի տրամադրումը Ադրբեջանին, որ ԱՄՆ-ը դադարեցնի ֆինանսական օգնությունն Ադրբեջանին: Դրանք այն ազդակներն են, որ Ալիևը կհասկանա: Իհարկե, ի վերջո, մարդիկ իրենք են որոշում՝ ինչ պիտի անեն: Մենք պիտի ավելի լավ աշխատենք, ավելի լավ տեղեկացնենք նրանց»,- ընդգծում է Օկամպոն: Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազի կարծիքով, հիմա պետք է ամեն ինչ անել, որ Ադրբեջանը ազատ արձակի Բաքվում պատանդ պահվող բոլոր անձանց: Ինչպես տեսնում եք, գնահատականները հստակ են, առավել քան բավարար չափով՝ հիմնավորված:

Ու «հավաքական Արևմուտքի» մեղավորության վերաբերյալ Օկամպոյի գնահատականները միանգամայն դիպուկ են ձևակերպված: Այո, «հավաքական Արևմուտքին» պետք էր մեր տարածաշրջանից ամեն գնով դուրս մղել Ռուսաստանին: Այն, որ այդ «ամեն գնովը» կլինի Արցախի՝ հազարամյակներով բնիկ հայության ցեղասպանությունը, կլինի Արցախի հայաթափումն ու բազմահազարամյա պատմամշակութային հայկական ժառանգությունը ադրբեջանական վանդալների ոչնչացման տակ դնելը, կներեք, աշխարհում ոչ մի տերության ոչ մի կերպ չի և չէր հուզում: Բայց վերադառնանք մեջբերված գնահատականների այն դրվագին, որը մեզ ամենից դիպուկն է թվում. «Սխալը մյուս երկրներինն է..., որ թույլ են տալիս նրան (Ալիևին) անել դա»: Սա՛ է: Դեռ մի կողմ կամ հանգիստ թողնենք «մյուս երկրներին», թե՛ «հավաքական Արևմուտքին», թե՛ անհավաք Արևելքին, թե՛ Հարավին, Հյուսիսն էլ՝ հետը:

Կենտրոնանանք մեր վրա: Սխալը թույլ տալն է, որ քեզ հետ այդպես վարվեն: Սխալը, այո, թույլ տալն է, որ քեզ անպատիժ կոտորեն, տնազրկեն, հայրենազրկեն, ձայնազրկեն, երկրազրկեն: Հատկապես, երբ դիմացինդ թուրք է, թուրքական պետություն է, առավել ևս՝ Ալիևի նման մեկն է, սխալ է անգործությունը: Այդ ե՞րբ, այսպես ասենք՝ վերջին 3 տարվա մեջ, Ալիևն իր վրա զգաց մեր պատասխան հարվածի ուժը: Քանի՞ անգամ: Պատասխան. ոչ մի անգամ էլ չզգաց: Համենայն դեպս, ինչպես հարկն է: Դրա համար էլ քանի գնաց, նրա ախորժակն ու ներկայացրած պահանջները աճեցին: Մենք, ինչ է, նո՞ր պիտի ճանաչեինք մեր թշնամուն, չգիտեի՞նք, որ նրա համար միայն 1 չափանիշ ու 1 ընկալելի «լեզու» գոյություն ունի՝ ուժի լեզուն: Այն «լեզուն», որն այսօր (թե չէ՝ երեկ ու երեկ չէ առաջին օրն ի՞նչ էր) «միջազգային իրավունքի» միակ դրույթն է: Լավ, «այլոք» էլ դեռ մի կողմ:

Նրանք, իրենց շահերից ելնելով, ինչ ասես՝ կարող էին ցանկանալ կամ փորձեին անել: Մենք ի՞նչ ենք արել: Ի՞նչ է արել Հայաստանը, որի կառավարության ծրագրում (2021-26 թթ.) ամրագրված է, որ Արցախի անվտանգության երաշխավորն է: Ի՞նչ է արել. մի քանի տասնյակ «ֆուռ» է ուղարկե՞լ Գորիս: Ու՝ ի՞նչ: Ի՞նչ է արել Նիկոլ Փաշինյանը, բացի նրանից, որ Ալիևին բացեիբաց, առավել քան պարզ հասկացրել է, որ եթե հարձակվի Արցախի հայության վրա, ապա Հայաստանի կողմից որևէ կրակոց ու կրակոցի հրաման չի հնչելու: Կարճ ասած՝ եթե լրացնենք Օկամպոյի արտահայտությունը, ապա այն թերևս ավելի դիպուկ կհնչի. սխալը մյուս երկրներինն է՝ այդ թվում ԱՄՆ, Իսրայել, ԵՄ, ու հատկապես Հայաստանինը, որ թույլ տվեցին Ալիևին անել դա: Եթե այս ամենը պրոյեկտենք ներքաղաքական զարգացումների վրա, ապա հետևությունը, ցավոք, նույնն է: Այ, ասում են՝ Փաշինյանն այս է անում, այն է անում: Թույլ ենք տալիս, նա էլ անում է: Բարդ թվացող «բաները» երբեմն չափազանց պարզ բացատրություններ են ունենում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հարի Քեյնի հերթական ռեկորդը Անգլիայի հավաքականումԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժություն են անցկացնումՄինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վերաբերյալ հայտարարություն է տարածվելԵԱՏՄ-ն համատեղ արտահանման հեռանկարային շուկաներ և արդյունաբերության ոլորտներ է առանձնացրելԲախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներՌուսական փոքր բիզնեսները լուրջ խնդրի առաջ են կանգնած«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակում բացվել է հիշատակի մատյան․ գործընկերները հարգանքի տուրք են մատուցել Արսեն Գևորգյանի հիշատակինՍա արժանի պարտություն չէր․ ԶիդանԵրևանում հնդկական ռեստորանի գործունեություն է դադարեցվելՀայաստանի Անկախության հռչակագրից հրաժարումը Ադրբեջանի համար նոր հնարավորություններ է ստեղծում. Ավետիք ՉալաբյանԱրսեն Գևորգյանին տարան բանտ և հասցրին մահվան, դեռ կարող էր երկար ապրել, բժիշկ չի եղել ՔԿՀ-ումՔՊ-ն կալանքը դարձրել է պատժի գործիք, Արսենն էլ դարձավ պայքարի նահատակ. ՖարմանյանԳյուղմթերք արտադրողները ոլորտի անկայունության պատճառով հավանական է, որ փոխեն իրենց աշխատանքը. Հրայր ԿամենդատյանԱրսենը կարգին տղա էր, նվիրված մարդ. զոհ դարձավ այս համակարգին. Հարություն ՄնացականյանԲոլոր հետսովետական պետությունները կանգնելու են Ուկրաինա դառնալու ճակատագրական և ողբերգական իրադարձությունների առաջ. Մհեր ԱվետիսյանԹող վարչապետի գլխավորությամբ գնան Նուբարաշեն ՔԿՀ-ում ապրեն, եթե պայմաններն այդքան լավն ենՀայաստանում տասնյակ հազարավոր քաղաքացիներ հայտնվել են տնտեսական փակուղում ժամկետանց վարկերի գծով կուտակված տույժ-տուգանքների պատճառով. Հրայր ԿամենդատյանԵրբ Արսեն Գևորգյանը վատացել է բանտում, ժամանակին բժշկական օգնություն չի ցուցաբերվել. ԱբրահամյանԱրսենի կորուստը միայն իր ընտանիքի կորուստը չէ, բոլորիս կորուստն է. Անուշ ՄիրզոյանՍահմանադրությունը փոփոխելու համար իշխանությունները պատրաստ են ամեն քայլի. Ցոլակ ԱկոպյանԻրական խաղաղություն չկա և սրանց օրոք չի լինելու. Մենուա ՍողոմոնյանՍերգեյ Սմբատյանի գեղարվեստական ղեկավարությամբ Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեց Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային երկրորդ մրցույթըՖասթ Բանկը և Քոլումն Ն․Ա․ բանկը մեկնարկել են նոր ռազմավարական համագործակցությունԵս հիացած եմ մեր երիտասարդ սերնդի մտածողությամբ ու գրագիտությամբ. վստահաբար ասում եմ, որ ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը. ԾառուկյանԲաքվում գտնվող մեր ռազմագերիները մեծ գլխացավանք են իշխանությունների համար. Աննա Կոստանյան70 հազար Nvidia չիպ․ Հայաստանը ե՞րբ կշահի AI հեղափոխությունից. Տիգրան Դումիկյան«COP17-ի կապն ամենաբացառիկներից մեկն էր, որ երբևէ ունեցել ենք». Team-ի ծառայությունների որակը բարձր է գնահատվել ՄԱԿ-ի ներկայացուցչի կողմիցՀայաստանի հանքարդյունաբերությունը՝ միջազգային հարթակում․ ՀՀՄԱ-ն մասնակցել է MINEX Europe Ireland-ինԳլուխը պատին է տալիս նա, ով ասում է՝ եթե Սահմանադրությունը չփոխենք, պատերազմ կլինի. Ավետիք ՉալաբյանՆոյեմբերի 13-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԻնչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը. նոր մանրամասներԹուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով չորս մարդ զnհվել էՊուտին․ ՌԴ ԱԳՆ-ն կզբաղվի ռուս մարզիկների ԱՄՆ վիզաների հարցովՀայաստանի հավաքականը հավասարեցնում է հաշիվը Կիպրոսի հետ խաղումԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերինՆարե Իսախանյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 12 տարեկան աղջիկների փոխչեմպիոնԳյումրիում պարեկները կանգնեցրել են ավտոմեքենա, որի ուղևորը կաթուցիչը փորձել է գցել բերանըՌուսաստանը պատրաստ է անհապաղ սկսել Կոնստանտինովկայի ականազերծումը․ Ուշակով«Mercedes»-ը Զվարթնոցում բшխվել է քարե շինությանըRate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ«Շենզա». Կոնվերս Բանկի գործընկերային պատմությունը«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն էՀատուկ պայմաններ այցելուներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO. INVEST 2026 Vol. 2-ում«Ձեր արցունքներն անկեղծ չեն»․ Աննա Կոստանյանը՝ Սրբուհի ԳալյանինՀիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում«Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներն ու վայրէջքներն իրականացվում են ըստ սահմանված չվացուցակի․ խոսնակՄեկնարկել է Եվրոպական քաղաքական գագաթնաժողովի լիագումար նիստըԱնկախության հռչակագրից հրաժարումն ապօրինի և անհեթեթ գաղափար է. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիր երեք լիդեր այս պահին գտնվում են մահվան խցերում. Հրայր ԿամենդատյանՖասթ Բանկը մասնակցել է «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյին