Օդի ջերմաստիճանը կնվազի. լեռնային շրջաններում թաց ձյուն կտեղա
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում նոյեմբերի 18-ի ցերեկը, 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Նոյեմբերի 19-ին, 21-ին առանձին շրջաններում, 20-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյուն։ Առանձին հատվածներում կդիտվի նաև մառախուղ։ Քամին՝ արևմտյան 2-5 մ/վ, 18-21-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 16-20 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 20-ի ցերեկը և 21-ի գիշերը կնվազի 6-8 աստիճանով։
Երևանում նոյեմբերի 18-ի ցերեկը, 19-ին, 21-ի ցերեկը, 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Նոյեմբերի 20-ին, 21-ի գիշերը սպասվում է անձրև։