Զինվшծ միջադեպ` Իրան-Ադրբեջան սահմանին
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Զինված միջադեպ է տեղի ունեցել Իրան-Ադրբեջան սահմանին։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը։ Տեղեկությունը փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Դեպքը տեղի է ունեցել Բեյլագանի շրջանի Ամիրզեիդլի գյուղի մոտակայքում գտնվող Հորադիզ սահմանապահ ջոկատի ծառայողական տարածքում:
Երկու անհայտ անձինք փորձել են խախտել Իրանի պետական սահմանը։ Սահմանապահները նրանց մոտ զենք են նկատել, նրանցից մեկի մոտ՝ նաև բեռ։ Տվյալ անձինք չեն ենթարկվել սահմանային անցակետի կանգ առնելու հրամանին և կրակ են բացել հրազենից, նետել բեռը, ապա հետ են փախել Իրանի տարածք:
Ադրբեջանցի սահմանապահները զննել են բեռը, հայտնաբերել և առգրավել են 95 կգ 100 գր ընդհանուր քաշով թմրամիջոցներ: (10 կգ 100 գր. մետամֆետամին, 85 կգ ափիոն):