Երևան, 17.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Աշտարակում վթարի է ենթարկվել երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը. Մեքենաներից մեկը շրջվել է Ուղիղ միացում՝ ԿԸՀ-ից Ռոսսելխոզնադզորը բացատրել է հայկական գյուղմթերքի ներմուծման սահմանափակումները․ դա քաղաքականության հետ կապված չէ Գազատարը վնասվել է. Շիրակի մարզի 19 բնակավայր զրկվել են գազամատակարարումից Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը․ որոնողական աշխատանքները շարունակվում են Իրանը համաձայնել է երբեք միջnւկային զենք չունենալ. Թրամփ Փոքր պետությունների պաշտպանությունը․ ինչո՞ւ է «զսպումը հնարավորությունը բացառելու միջոցով» դառնում ժամանակակից ռազմավարություն․ Արտակ Զաքարյան Կապույտ, թե՞ սև. Ո՞ր արևային վահանակներն են ավելի լավ Լարսի ճգնաժամ. հայ վարորդների ահազանգը Կուտակվել է հանրային հոգնածություն և հիասթափություն. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ»


«Իներցիոն բյուջե. կառավարության հույսը շարունակում են մնալ արտաքին գործոնները»․ «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

2024 թ.-ի պետական բյուջեի՝ դեռևս նախագծի քննարկման օրերին շատ խոսվեց դրա խութերի մասին, որ այն համահունչ չէ երկրի սոցիալական վիճակի հետ, որ հատկացումներ չեն կատարվել պետության համար կարևոր ոլորտներին: Չնայած բազմաթիվ «բայց»-երին, բյուջեի նախագիծն ընդունվեց ԱԺ-ի կողմից, և ժամանակը կապացուցի կամ կհերքի փորձագետների մտահոգությունները: Ի վերջո, քաղաքացին միշտ սեփական գրպանով է որոշում երկրի տնտեսության վիճակը:

Տնտեսագետ Սուրեն Պարսյանն ասում է՝ 2024 թ.-ի պետական բյուջեն լինելու է իներցիոն բյուջե: «Այն չի բերելու մեր տնտեսության մեջ որակական, կառուցվածքային փոփոխություններ: Կառավարությունը փորձում է պահել ընդհանուր միտումները, ժամանակ առ ժամանակ ավելացնել սոցիալական ծախսերը, ճանապարհաշինության ուղղությամբ գումարներ հատկացնել, մանկապարտեզների ու դպրոցների շինարարության հետ կապված որոշակի ծրագրեր իրականացնել: Սակայն այս ամենը, մեծ հաշվով, մեր տնտեսության մեջ որակական նոր փոփոխություններ չի բերելու: Դարձյալ հիմնականում կախված ենք լինելու դրսից եկող տրանսֆերտներից և վերարտահանումից: 2022 թ.-ից սկսած ունենք մեծ կախվածություն դրսից եկող գումարներից և վերարտահանումից: Ուրիշ եկամտի աղբյուր, որը կկարողանա փոխարինել այս երկու ուղղությունը, այս կառավարությունը չի նախանշել 2024 թ.-ի համար: Նրանց ամբողջ հույսն այն է, որ 2024 թ.-ին կպահպանվի այս միտումը, ուրիշ նոր ծրագիր, կառուցվածքային խոշոր նախագծեր նրանք չունեն շատ պարզ պատճառով, որովհետև նման խոշոր ծրագրեր իրականացնելու համար պետք է ունենան կառավարման կարողություններ, թիմ, համապատասխան որակավորում: Այս պահին դա չունեն, նաև վերահսկողական լծակներն են այս պահին շատ անարդյունավետ աշխատում: Պետք է սկսեին, օրինակ՝ Հյուսիս-հարավ 4-րդ տրանշի շինարարական աշխատանքները, բայց այս պահին դեռևս կիսատ-պռատ նախագծային աշխատանքներ են արել, և հայտարարվեց, որ իրանական երեք ընկերություն մասնակցելու է Մեղրի-Վարդանիձոր ճանապարհի կառուցմանը: Սա, անշուշտ, կարևոր է, բայց ժամկետների մասով որևէ բան այս պահին չի հայտարարվել: Ունենք մի իրավիճակ, երբ կառավարությունը 2024 թ.-ի համար հեղափոխական, առաջանցիկ, ինովացիոն ծրագրեր չունի: Հույսը շարունակում են մնալ արտաքին գործոնները»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պարսյանը:

Օրերս Կենտրոնական բանկի նախագահը տեղեկացրեց, որ 2023 թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դեպի ՀՀ տրանսֆերտների 40 տոկոս նվազում կա։ Տնտեսական աճի և մյուս ցուցանիշների վրա ազդեցություն էր ունենում նաև ռելոկանտների ժամանումը Հայաստան՝ ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված, նրանց թիվը նույնպես նվազում է, շատերը հեռանում են Հայաստանից: Ստացվում է, որ արտաքին գործոններն էլ են պակասում կամ գոնե թուլանում: «Հիմա դրսից գումարների հոսք կա Շվեյցարիայի մասով, այսինքն՝ ռուսաստանցիները, որոնք իրենց գումարները պահում են Շվեյցարիայում, հիմա շվեյցարական բանկերից հանում են, և դրանց մի մասը գալիս է Հայաստան: Այստեղ այն որոշակի շրջանառություն է ապահովում: Շարունակում ենք վերարտահանում ունենալ դեպի Ռուսաստան, պատժամիջոցներով պայմանավորված՝ դա ևս մեծ օգուտներ է բերում Հայաստանին:

Հայաստանի առանձին կազմակերպությունների ներդրումների հաշվին բավականին աճել են պետական բյուջեի մուտքերը, և կառավարությունն իրեն թույլ է տալիս շռայլ ծախսեր կատարել մի շարք ուղղություններով, որն առհասարակ տեղին չէ: Եթե այս գումարների հոսքը դադարի, եկամտի այլ աղբյուր այս պահին չունենք: Սա բավականին նման է 2008-2009 թվականներին, երբ դրսից գումար էր գալիս շինարարության ոլորտ, ոլորտի հաշվին ունեինք երկնիշ տնտեսական աճ: Երբ այդ գումարների հոսքը դադարեց, 14 տոկոս անկում ունեցանք: Այս իրավիճակում ենք, այդ անկումն ուշ թե շուտ լինելու է: Բայց այդ անկմանը պետք է փորձել նախապատրաստվել, մեղմել այն՝ արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը զարգացնելով: Բայց այս կառավարության ծրագրերը արդյունաբերության, գյուղատնտեսության ուղղությամբ բավականին անարդյունավետ են: Դրա վառ ապացույցն այս տարվա ցուցանիշներն են, արդյունաբերությունն անկում է, գյուղատնտեսության ոլորտը 1-2 տոկոս տնտեսական աճ է գրանցում, այս ամենն՝ այն դեպքում, երբ հայտարարվում է, որ տասնյակ միլիարդավոր դրամներ են ծախսում այս ոլորտի աջակցության, սուբսիդավորման և այլնի համար: Պետք է վերանայեն այս ամենը, բայց, ցավոք, չեն կարողանա: Խոսում են շուկաների դիվերսիֆիկացման մասին, որ պետք է, այսպես ասած, դեպի Արևմուտք քայլեր իրականացնել, բայց արի ու տես, որ մեր կախվածությունը Ռուսաստանից էլ ավելի է մեծացել իրենց վերջին երկու տարվա գործունեության ընթացքում: Այս պահին մեր արտահանման 52 տոկոսը բաժին է ընկնում դեպի Ռուսաստան, երբ ընդամենը երկու տարի առաջ այդ թիվը կազմում էր 30-32 տոկոս: Չեն էլ փորձում դիվերսիֆիկացնել շուկան, խոսքը հրաժարվելու մասին չէ, այլ շուկա գտնելու մասին է: Իրենք այդ աշխատանքը չեն կատարում, ու երբ Լարսը 2-3 օրով փակվում է, մեր տնտեսվարողները խառնվում են իրար»,-նշում է մեր զրուցակիցը:

Բոլորովին չթերագնահատելով դպրոցների ու մանկապարտեզների, ճանապարհների վերանորոգման ու կառուցման կարևորությունը՝ երբեմն փորձագետները կարծիք են հայտնում, որ, կարծես թե, այս և այլ ուղղություններով մեծածավալ հատկացումներ կատարելով՝ իշխանություններն ինչ-որ առումով քաղաքական հարց են լուծում՝ պատրաստվելով հերթական ընտրություններին: «Ցանկացած իշխանություն, անշուշտ, պետք է գործի մարդկանց համակրանքը, ձայները շահելու նպատակով: Դա կանոններից մեկն է: Պետք է այնպիսի ծրագրեր իրականացնեն, որ շատերի հավանությանը և քվեին արժանանան: Սա լրիվ նորմալ է: Բայց ճիշտ հակառակն էլ կա, օրինակ՝ գիտությանը հատկացվող գումարներն էլ ավելի են նվազել: Երբ խոսում ենք ծախսի մասին, այն պետք է համեմատենք ՀՆԱ-ի հետ: Օրինակ՝ գիտությանը հատկացված ծախսեր-ՀՆԱ հարաբերակցությունը նվազել է: Ցույց են տալիս, որ մի քանի միլիարդ տրամադրել են, բայց հարաբերակցությունն, ընդհանուր առմամբ, նվազել է: Երբ փորձում ենք համեմատություններ անել, ոչ թե վերցնում և համեմատում ենք բացարձակ թվերը, այլ համեմատում ենք ՀՆԱ-ի հետ, թե նրա քանի տոկոսն է հատկացվում գիտությանը, կրթությանը և այլն: Գործընթացներին այս տեսանկյունից պետք է նայեն: Մյուս կողմից՝ եթե խոսում են կրթության մասին, ապա պետք է փորձեն կրթության որակը բարելավել՝ և՛ բարձրագույն կրթության, և՛ հանրակրթության: Նույնիսկ իրենք են արձանագրում, որ վերջին տարիների ընթացքում՝ 4-5 տարվա հաշվարկով, իրենց իշխանության ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետությունում ավելացել է անգրագիտությունը: Բազմաթիվ խնդիրներ կան կրթական համակարգում, որոնք զուտ դպրոց կառուցելով չես կարող լուծել: Պետք է գնալ արմատական փոփոխությունների, բայց պատրաստ չեն դրան, ակնհայտ է, որ չեն փորձի կտրուկ քայլեր անել, որ հանկարծ դպրոցի ուսուցիչները բողոքի ակցիաներ չանեն և այլն»,-ընդգծում է տնտեսագետը:

Նաև կարծիքներ են հնչում, որ հարկեր և տուրքեր բարձրացնելով՝ իշխանությունը ձգտում է «լցնել» բյուջեն, «ծածկել» հնարավոր պակասորդը: «Տուրքն, օրինակ՝ 1600-ից դառնում է 5000 դրամ: Դրանք շատ փոքր թվեր են, որ դրանով կարողանան ինչ-որ հարց լուծել պետական բյուջեի ընդհանուր եկամտային մասի տեսանկյունից: Կառավարությունը, երբ նեղն ընկնի, սկսելու է պարտքն ավելացնել: Գաղտնիք չէ, որ 2024 թ.-ի համար նախատեսել են պետական պարտքի ավելացում: Եթե իրավիճակը սրվի, եկամուտների հոսքը կրճատվի, էլ ավելի կբարձրացնեն պարտքի շեմը: Սա է իրենց քաղաքականությունը»,-եզրափակում է Սուրեն Պարսյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՎՏԲ-Հայաստան Բանկ․ ակնթարթային փոխանցումները դեպի Ռուսաստան դառնում են առավել պահանջված Աշտարակում վթարի է ենթարկվել երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը. Մեքենաներից մեկը շրջվել էՈւղիղ միացում՝ ԿԸՀ-իցԱշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը. Գագիկ Համբարյան Ադրբեջանը Արցախի Աստղաշեն գյուղում ոչնչացրել է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակի հուշարձանը Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով Մահապատժի՛ ենթարկել Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը վաճառողներին. Խաչիկ ԱսրյանՌոսսելխոզնադզորը բացատրել է հայկական գյուղմթերքի ներմուծման սահմանափակումները․ դա քաղաքականության հետ կապված չէ ՀԴՄ կանոնների խախտման, վարձու աշխատողի չձևակերպման դեպքերի բացահայտումներ. ՊԵԿ–ի ամփոփումը Brent տեսակի նավթի գինը 78 դոլարից իջել է մարտի 2-ից ի վեր առաջին անգամ Գազատարը վնասվել է. Շիրակի մարզի 19 բնակավայր զրկվել են գազամատակարարումից ԿԸՀ-ն քննում է Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը Իսրայելը մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին ԱՄՆ Սենատը մերժել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու մասին բանաձևը Ֆրանսիայի հրապարակում բախվել են «Range Rover»-ը և «Honda» մոպեդը Ինչ փոխաժեք է սահմանվել այսօր Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը․ որոնողական աշխատանքները շարունակվում են Այն մասին, թե ով էր անցած ընտրությունների ընթացքում ամենամեծ ընտրակաշառք բաժանողը. Ավետիք ՉալաբյանՀերթական դատական նիստը տեղի կունենա հունիսի 18-ին«Մի՛ հավատացեք ձեր աչքերին»․ IDBank-ը զգուշացնում է դիփֆեյքերի միջոցով զեղծարարությունների մասին Ինդոնեզիայում Սեմերու հրաբխի առնվազն յոթ ժայթքում է գրանցվելՈ՞վ է շահում ոչ լեգիտիմ Աժ-ից և ո՞վ է պատասխանատու. Էդմոն ՄարուքյանԴատարանը մերժել է գաղտնիքների գողության մեղադրանքով OpenAI-ի դեմ Մասկի հայցը․ WSJԻրանը համաձայնել է երբեք միջnւկային զենք չունենալ. Թրամփ Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունը կարևոր ձեռքբերում է, և Դուք կարող եք շարունակել ապավինել մեր հանձնառությանը. Մելոնին՝ ՓաշինյանինՀուլիսի 1-ից նպաստառուների նպաստը կտրվելու է․ Հրայր Կամենդատյան44-օրյա պատերազմում անհետ կորածի հորը կալանավորել են 2 ամսովՄեր ընտանիքը պատրաստ է պատվով հաղթահարել այս փորձությունը․ կալանքի տակ գտնվող Սասուն Բադոյանի դստեր գրառումըՀորմուզի նեղուցում տարանցումը վերսկսելու համար շաբաթներ կպահանջվեն. FT ԿԸՀ-ի ապալեգիտիմացման վտանգը, մանդատների հարցը և քաղաքացիական պահանջը․ քննարկում Կարեն Կարապետյանի հետ․ Աննա ԿոստանյանՈւժեղ կազմ և մեծ սպասելիքներ. Հայաստանը վաղը կմրցի Ադրբեջանի հետՕդա եգիպտական ​​արմատներին. Van Cleef & Arpels-ի նոր բարձրակարգ զարդերի հավաքածունԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների նոր փուլը կսկսվի հուշագրի ստորագրումից հետո. ԱրաղչիԹունիսի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի. պաշտոնական Եթե ՔՊ ԿԸՀ-ն գրիչի մեկ հարվածով կարող է փոշիացնել 60 000 ձայն, ապա ինչ լեգիտիմության մասին կարող է խոսք լինել. Աշոտ ՄարկոսյանՄեծ Բրիտանիան ընդլայնել է հակառուuական պատժամիջnցները Ձայների ջեբկիրը ու նրա արկածները. Գառնիկ ԴավթյանՍա երկու օր առաջ օդանավակայանում տեղի ունեցած ապօրինության շարունակությունն է. Բագրատ ՄիկոյանՌԴ Պետդումայի ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 20-ին. Պուտինը ստորագրել է համապատասխան հրամանագիրը«Ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ կյանքում երբեք չպետք է հանձնվել». Նազիկ Ավդալյան Ազատության պողոտայում բախվել են «Chevrolet Volt»-ն ու «Nissan»-ը. կան վիրավnրներ Հունիսի 7-ը հայ ժողովրդի դեմ մղվող հիբրիդային պատերազմի գլխավոր ճակատամարտն էր․ Արեգ ՍավգուլյանԿԸՀ հերթական կեղծարարության, իշխանությունների ոչ լեգիտիմ լինելու, ՀՀ-ն արևմտյան Ադրբեջանի վերածելու փորձերի և Հայ ժողովրդի շահերի մասին. Արմեն ՄանվելյանՍերժի կոստյումին լավ էլ հարմարվել է. գնացեք ստորագրահավաքի, անցնենք գործի. Արշակ ԿարապետյանՀայաստանի Սահմանադրությունը Ալիևը չի որոշելու. Նարեկ ԿարապետյանՀայաստանում տեղի են ունեցել սարսափելի ընտրախախտումներ․ Արմեն ՄանվելյանԱնվավեր ճանաչվեց այն տեղամասերի արդյունքը, որտեղ ընդդիմությունը շատ ձայներ ուներ․ Մենուա ՍողոմոնյանՓոքր պետությունների պաշտպանությունը․ ինչո՞ւ է «զսպումը հնարավորությունը բացառելու միջոցով» դառնում ժամանակակից ռազմավարություն․ Արտակ ԶաքարյանԿապույտ, թե՞ սև. Ո՞ր արևային վահանակներն են ավելի լավ Հնարավո՞ր են թափանիվի օգտագործման նոր գաղափարներ. «Փաստ»