Երևան, 19.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ձեր առաջնորդն է հայտարարել, որ այս պահին դեպի ԵՄ գնալու այլընտրանքը գոյություն չունի. Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ Մանուկյան 18 արդարների գործով նախորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 30-ին «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար Ղումաշյան Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից. Նարեկ Կարապետյան Օմանի հետ Հորմուզի շուրջ բանակցությունները ձգձգվում են ԱՄՆ-ի և Իսրայելի պատճառով. Իրանի ԱԳՆ «Սամվել Կարապետյանի կենսագրությունն այն մասին է, թե ինչպես կարող է մարդ ՀՀ սահմաներից դուրս դառնալ միլիարդատեր և այդ գումարը օգտագործել ի բարօրություն Հայաստանի». Արամ Վարդևանյան Ինչո՞ւ պետք է վարսահարդարի հարկը բարձրանա, իսկ ձեր սրտի օլիգարխներն ազատվեն հարկերից. Իրինա Յոլյան


Ինչո՞ւ Արևմուտքի հետ մեծ հույսեր կապել պետք չէ. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մոտ 22 ամիս է, ինչ Ուկրաինայում շարունակվում է պատերազմը, բայց դեռ տեսանելի չէ կողմերից որևէ մեկի առավելությունը։ Սակայն ակնհայտ է, որ Ռուսաստանը կարող է հաղթանակ տանել այն դեպքում, երբ Արևմուտքը դադարի աջակցություն տրամադրել Ուկրաինային։ Միաժամանակ, եթե անցած տարի ու այս տարվա սկզբին մեծ ոգևորություն կար Ուկրաինային աջակցություն տրամադրելու հարցում, ապա տեսանելի է, որ այդ ոգևորությունն արևմտյան երկրներում, մասնավորապես ԱՄՆ-ում նվազել է։ Խնդիրն այն է, որ երբ ռուսական զորքերը նահանջեցին Կիևի հատվածից, Արևմուտքում հույս ունեին, որ Ռուսաստանը կպարտվի։ Իսկ Ուկրաինան էլ ընդգծում էր, թե արևմտյան աջակցությունն իրենց շատ է հարկավոր, քանի որ հակահարձակում են սկսելու ու վերականգնելու են իրենց տարածքային ամբողջականությունը։ Հունիսին Ուկրաինան սկսեց հակահարձակումը, սակայն այդպես էլ այն տեսանելի արդյունքներ չունեցավ։ Հիմա ամեն ինչ ավելի է բարդացել:

Ի մասնավորի, եթե մեկ տարի առաջ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ամերիկյան աջակցություն էր խոստանում Ուկրաինային այնքան ժամանակ, որքան դա կպահանջվի, ապա ներկա փուլում իրավիճակ է փոխվել։ Զելենսկու՝ վերջերս Վաշինգտոն կատարած այցի ժամանակ Բայդենն արդեն հայտարարեց, թե ԱՄՆ-ը խիստ կարևոր զենք և տեխնիկա կտրամադրի, քանի դեռ կարող է: Չկա նաև այն երկկուսակցական ջերմությունը, որով Զելենսկուն դիմավորում էին Կոնգրեսում մեկ տարի առաջ իր այցի ժամանակ: Ավելին, Կոնգրեսի հանրապետականներն ուղղակի արգելափակեցին Ուկրաինայի համար նախատեսված ԱՄՆ աջակցության փաթեթը։ Հանրապետականները գտնում են, որ Մեքսիկայի հետ ԱՄՆ սահմանի հարցն ավելի կարևոր է, քանի որ օրական հազարավոր անօրինական միգրանտներ են ներթափանցում ԱՄՆ, և պետք է միջոցներ ձեռնարկել սահմանն անանցանելի դարձնելու համար։ Բացի այդ, ամերիկյան հասարակության շրջանում դժգոհություն է հասունանում, քանի որ Ուկրաինային տրամադրվող օգնության փաթեթը ձևավորվում է քաղաքացիների վճարած հարկերից կամ հանրային միջոցներից, որը կարելի է ուղղել սեփական երկիրը զարգացնելու կամ առկա խնդիրները լուծելու ուղղությամբ։

Արդյունքում ԱՄՆ Կոնգրեսն արձակուրդ կգնա՝ առանց Ուկրաինային օգնություն տրամադրելու մասին համաձայնության, իսկ Ուկրաինային տրամադրված սպառազինության պաշարները սպառման ճանապարհին են։ Ուստի, բացառված չէ, որ Ուկրաինան շուտով կարող է միայնակ մնալ ռուսական բանակի հարձակման առաջ։ Այս օրինակը պետք է դաս լինի նաև մեզ համար։ Խնդիրն այն է, որ վերջին շրջանում հայկական հանրության շրջանում այնպիսի տրամադրություններ են գեներացվում, թե Հայաստանն իր հույսը պետք է կապի Արևմուտքի հետ՝ երես դարձնելով Ռուսաստանից։ Ու եթե Հայաստանին որոշ արևմտյան, մասնավորապես ֆրանսիական սպառազինություն էլ մատակարարվում է, ապա դրանով անհնար է իրավիճակ փոխել այն պարագայում, երբ Ադրբեջանն ուղղակի միլիարդավոր դոլարների զենքեր է գնել։

Ֆրանսիական մամուլում նույնիսկ տեղեկություն տարածվեց, որ Հայաստան ուղարկված Բաստիոն զրահամեքենաները իրականում նախատեսված են եղել Ուկրաինայի համար, բայց ուկրաինացիները հրաժարվել են դրանք ընդունել՝ հաշվի առնելով դրանց պաշտպանվածության աստիճանը։ Միևնույն ժամանակ, Արևմուտքը կարող է Հայաստանին հարձակողական զենքեր տրամադրել, բայց դա չի անում, որովհետև արևմտյան ռազմաքաղաքական բլոկը ոչ թե շահագրգռված է Հայաստանի հզորացմամբ, այլ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու հարցում։ Ու եթե, ասենք, Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, հնարավոր է, որ փորձեն ավելի մեծ ծավալների սպառազինություններ մատակարարել, բայց Ուկրաինայի օրինակը ցույց է տալիս, որ նույնիսկ դա երաշխիք չէ, որ, ի վերջո, միայնակ չեն թողնի Հայաստանին։

Մանավանդ, որ մենք դրա պատմական օրինակն ունենք, երբ արևմտյան երկրների դաշնակից Հայաստանի առաջին հանրապետությունն ուղղակի միանյակ մնաց քեմալական Թուրքիայի հարձակմանը դեմ հանդիման։ Մյուս կողմից էլ՝ եթե Արևմուտքը հավատարիմ է իր դավանած սկզբունքներին ու տրամադրված է աջակցել Հայաստանին, ապա ինչո՞ւ արևմտյան երկրներն ու կազմակերպություններն աչք փակեցին Ադրբեջանի կատարած հանցագործությունների առաջ։ Այնպես որ, անվտանգային առումով Արևմուտքի հետ լուրջ հույսեր կապել պետք չէ, մանավանդ այն պարագայում, երբ Ռուսաստանը շատ կոշտ կարող է արձագանքել, որից կտուժի ոչ այնքան Արևմուտքը, որքան Հայաստանը։ Այնպես որ, անհրաժեշտ է շատ նուրբ քաղաքականություն վարել՝ զարգացնել համագործակցությունը Արևմուտքի հետ՝ միաժամանակ չկտրելով նաև անվտանգային հարաբերությունների թելը Ռուսաստանի հետ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԵՎրոպական հանձնաժողովի անհասցե արձագանքն Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցին Դուք ազնի՞վ եք ԵՄ-ի հետ, Երևանում հունիսի 7-ին՝ գիշերը 2-ին, դադարեցրել եք քվեարկության հաշվարկը Ձեր առաջնորդն է հայտարարել, որ այս պահին դեպի ԵՄ գնալու այլընտրանքը գոյություն չունի. Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ ՄանուկյանՄի երկրում, որտեղ քաղաքական կուսակցությունները կայացած չեն, քաղաքական կյանքը կայացած չէ և չկա խորքային պետություն. Մհեր ԱվետիսյանԹոշակի համեմատություն ՀՀ և Մեծ Բրիտանիայի միջև. Հրայր Կամենդատյան18 արդարների գործով նախորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 30-ին «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ ՎարդևանյանԱրշակ Կարապետյան. «Հարցրեց՝ կարո՞ղ է Մոսկվայից ցուցում տան, ինձ կալանավորես. ասացի՝ մենակ եթե դուրս գաս դավաճան» Ո՞ր արևային վահանակներն են լավագույնը. ինչպես կատարել ճիշտ ընտրություն Իսրայելը Թուրքիայի դեմ նոր կարմիր գիծ ունի. Արտակ ԶաքարյանԹիկնիզյանը արցունքն աչքերին հրաժեշտ է տվել Ցրվենա Զվեզդային խաղացողներինՕգոստոսի 19/20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱդրբեջանն ու Վրաստանը միջոցներ կձեռնարկեն սահմանին բեռնատարների կուտակումները վերացնելու համարՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակը՝ օգոստոսի 19-ից 23-ինԱբովյանում համայնքային հողամասի օտարման գործով երեք անձի մեղադրանք է առաջադրվելՌուսաստանում 12 ժամում խոցվել է 221 ուկրաինական ԱԹՍ․ Բրյանսկում զոհ և վիրավորներ կանՆարեկ Կարապետյանը հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա ՔոուլինՄենք գնահատում ենք Ձեզ. Ծնունդդ Շնորհավոր , Հոպար ջան. Նարեկ ԿարապետյանՄսուրային ծառայությունները կընդլայնվեն․ Երևանում 6-12 ամսականների խումբ կգործարկվիԹրամփն ու Վենսը տարակարծիք են Իրանի հարցում․ The Washington PostՎանաձորում 19-ամյա երիտասարդը կեղծ օղի իրացնելու կասկածանքով ձերբակալվել է․ հայտնաբերվել է 3130 շիշ«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը վերադարձել է ակումբ՝ նոր կարգավիճակովՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումԹրամփն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներըՕրեր առաջ հայտնաբերված նորածին երեխայի անձնական տվյալների պաշտպանության իրավունքն ու լավագույն շահը պետք է երաշխավորված լինեն. ՄԻՊՌուսական ագրեuիայի հետևանքով Ուկրաինային հասցված վնաuը գնահատվում է ավելի քան 600 միլիարդ դոլար. ՍիբիգաՎթար Գեղարքունիքում․ «ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվել, կան վիրավորներՖԻՖԱ-ն հեռացրել է Ինֆանտինոյին քննադատած տնօրենինԿասեցվել է «Հրաշք» ապրանքանիշի ըմպելիքների երկու տեսակի արտադրությունըՆոր Հաճնում 2 անձի մահվան պատճառ դարձած ողբերգական դեպքը եղել է վերանորոգվող պոլիկլինիկայում․ մանրամասներՄեկնարկեց Junius մրցաշարի վերջին փուլըՉի բարձրացել բժիշկների աշխատավարձը, նրանք աշխատում են մոտ 200% ավելի, քան աշխատել են առաջ․ Հասմիկ ԵնգոյանԿյանք՝ նվիրված հայրենիքին. Լևոն Գևորգյանի մահվան երկրորդ տարելիցն էՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արեգա Հովսեփյանի կենսագրությունըԼոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. ԲըրնհեմԹալինի իջևանատան պեղումների արդյունքում գրանցվել են առաջին ուշագրավ գտածոներըՆույն ձեռքը, որը ցեղասպանել է հայ ժողովրդին, այսօր էլ է մեզ սպառնում․ Ավետիք ՉալաբյանԱստծո օրհնությամբ մեր արդարադատությունը խելամիտ որոշում կկայացնի և ազատ կարձակի Չալաբյանին. Արմեն Գևորգյան2020 թվականի պատերազմից հետո Ավետիք Չալաբյանը իր երկրում համախմբում է արդարամիտ մարդկանց և իրականացնում համազգային ծրագրեր. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանը իր երկրին, ժողովրդին նվիրված արժանապատիվ հայ է. Լարիսա ԱլավերդյանՏիկին Բադալյանը առողջապահական ոլորտում պրակտիկ, մասնագիտական փորձ չունի. Աբրահամյան Սպառնում եք ԱԺ ամբիոնից, սա՞ է ՔՊ-ի ժողովրդավարությունը. Մարիաննա Ղահրամանյան Էնքան էիք վախեցել, որ չթողեցիք Սամվել Կարապետյանը տանից դուրս գա, դիսկոմֆորտ չունե՞ք.Արամ Վարդևանյան ԶՊՄԿ-ն միայն աշխատավայր չէ․ այն մեծ ընտանիք է, որտեղ յուրաքանչյուրի հաջողությունը դառնում է բոլորիս հպարտության առիթըԲակային տարածքները չեն կարող ծառայել որպես անհատական ավտոկանգառներ՝ ի հաշիվ մարդկանց անվտանգության ու կյանքի. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանի վերաբերյալ ապօրինի քրեական վարույթն ուղարկվել է դատարան«Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի մրցանակաբաշխությունը․ հավաստագրերի հանձնումՍամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար Ղումաշյան