Երևան, 09.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Երբ ձուկը նեխման են ենթարկում, որ դառնա... ուտելի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 սեպտեմբերի). Հիմնադրվել է Մխիթարյան միաբանությունը. «Փաստ» Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան Ինչի՞ կհանգեցնեն Հայաստանի եվրոպական երազանքները. «Փաստ»


«Ժողովրդական էյֆորիան և ժողովրդի հավատը չարաշահելու միջոցով այսօր մարդիկ պաշտոններ են զբաղեցնում»

Հասարակություն

Բժիշկ-ուռոլոգ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը պարբերաբար անդրադառնում է առողջապահության ոլորտում առկա իրավիճակին, բարձրաձայնում խնդիրների մասին։ Գրիգորյանը նշում է՝ քննադատությունը և հարցերի բարձրացումն ինքնանպատակ չէ և չի կարող լինել։ 

«Շատ դեպքերում մարդիկ ինձ ասում են՝ դու միայն վատն ես տեսնում, լավը չես տեսնում, ես պատասխանում եմ հետևյալ կերպ՝ դրական բարեփոխում անելը նախարարների, պետական գործիչների պարտականությունն է։ 

Իսկ բացթողումների մասին պետք է իրենց ասել, որովհետև մեր նպատակը չէ, որ վատաբանենք ինչ-որ գործչի ու դրանից հետագայում տուժի ժողովուրդը։ 

Մեր խնդիրն այն է, որ լինի ոչ թե ուղղակի նախարար, այլ լինի արժանի նախարար, որը կկարողանա ժողովրդի առողջական վիճակը բարելավել, համապատասխան հիվանդությունները կանխարգելել, խնդիրներին տալ համակողմանի լուծում։ 

Ես հայտնում եմ իմ կարծիքը զանազան խնդիրների վերաբերյալ թե՛ որպես բուժող բժիշկ, թե՛ որպես առողջապահության կազմակերպիչ, որպեսզի մենք կարողանանք ունենալ էլ ավելի լավ առողջապահական համակարգ»,«Փաստի» հետ զրույցում ասում է Գրիգորյանը։ 

Անդրադառնալով վերջին շրջանում առողջապահության ոլորտում իրականացված փոփոխություններին, որոնք պաշտոնատար անձինք ավելի հաճախ բարեփոխումներ են կոչում, բժիշկ-ուռոլոգը նշում է՝ բարեփոխումը պետք է միտված լինի դեպի դրականը, իսկ կարո՞ղ եք վերջին շրջանի «բարեփոխում» ցույց տալ, որը ժողովրդական, մասնագիտական, հանրային կամ տնտեսական բլոկի ընդվզում չի առաջացրել։ 

«Այսպես ասած, բարեփոխում էր այն, որ բժիշկների աշխատավարձը չնչին, բայց բարձրացվեց, սակայն դրա հաշվին բժիշկների վրա ահագին ադմինիստրատիվ ռեպրեսիաներ սկսեցին կիրառվել, սկսեցին ճնշումներ գործադրել, կարծիք և ազատ խոսք սահմանափակել և այլն։ Երկրորդ բարեփոխումն, իմ խորին համոզմամբ, առողջապահության նախարարությանը չէր վերաբերում, բայց իրենք մշակեցին օրենսդրությունը և այն ընդունվեց միաձայն, ինչը շատ ողջունելի է։ 

Դա մեքենաներում երեխաների համար նախատեսված քարսիթները պարտադիր դարձնելն էր։ Դրանք, իհարկե, գովելի, ճիշտ արված նախաձեռնություններ են, սակայն դրանք իրենց հետ բերել են նաև խնդիրներ, որոնց պատասխանները չունի առողջապահության նախարարությունը, ինչպես նաև գործող ամբողջ իշխանությունը։ Դրա համար հիմա չենք կարող ասել, որ ունենք բարեփոխումների շրջան։ 

Ունենք փոփոխությունների շրջան, իսկ թե դրանք բարեփոխում են, թե հետընթաց, այդ մասին կարելի է դատել հետագայում, երբ, օրինակ՝ ներկայիս իշխանությունների կառավարման ժամկետը վերջանա, գա այլ իշխանություն ու գնահատի դա, որովհետև այսօր մեկը մյուսի գործը, խնդիրը ծածկադմփոց է անում, փորձում ստեղծել իմիտացիա, որ կատարվում է ինչ-որ գործ։ 

Այո, կատարվում է ինչ-որ գործ, բայց արդյո՞ք կարելի է դա դրական տեղաշարժ համարել առողջապահական ոլորտում, թե՞ ոչ, խնդիրը դա է»,-նշում է մեր զրուցակիցը։ 

Գաղտնիք չէ, որ տարբեր ոլորտներում կատարվող փոփոխությունների մասին թե՛ քաղաքացիները, թե՛ հասարակական շրջանակները տեղեկանում են միայն այն ժամանակ, երբ դրանք արդեն իսկ դառնում են նախագծեր, սկսում քննարկվել Ազգային ժողովում։ 

Փորձագետները կարծիք են հայտնում, որ նախագծերը դրվում են շրջանառության մեջ՝ առանց հանրային լայն քննարկման։

 Առողջապահության ոլորտը ևս բացառություն չէ։ Գերատեսչության ներկայացրած մի շարք նախագծեր արժանացել են սուր քննադատությունների, բազմիցս նշվել է, որ նախքան փոփոխություններ կատարելը պետք է հաշվի առնել մի շարք գործոններ, ինչպես, օրինակ՝ բնակչության սոցիալական վիճակը և այլն։ 

Գրիգորյանը նշում է՝ բազմիցս բարձրաձայնել է, որ առողջապահության նախարարության այն մոտեցումը, թե իրենք ամեն ինչ գիտեն, միշտ չէ, որ ճիշտ է։ 

«Չեմ կարող փաստել, որ առողջապահության ներկայիս նախարարությունը, մասնավորապես վերնախավը, շատ գրագետ է առողջապահության ոլորտում։ Կարող է նրանք լավ բիզնեսմեններ են, հարկային տեսուչ, հաշվապահ, դեղագետ, բայց որպես առողջապահության մասնագետ չեմ տեսնում, որ նրանք դրական աուրա ունեն իրենց շուրջը և դրական բաներ են անում։ 

Չեմ բացառում՝ ցանկություն ունեն բարելավել առողջապահության ոլորտը, բայց ցանկությունը և հնարավորությունը պետք է համարժեք լինի։ 

Օրինակը բերեմ սպորտից։ Ցանկացած մարզիկ ցանկանում է դառնալ աշխարհի չեմպիոն իր մարզաձևում, սակայն պետք է հաշվի առնել նաև հնարավորությունները։ Հիմա՝ հնարավոր է, որ առողջապահության նախարարության այս աշխատակազմի մոտ կա այդ ցանկությունը, բայց, ավաղ, գիտելիքային պաշարը, փորձի բացակայությունը և կողքից կարծիքներ լսելու անկարողությունը բերում են նրան, որ նրանք դա չեն կարողանում անել։ 

Ավելին ասեմ՝ ցանկացած տեսակի քննադատություն նրանց օգնություն է, որովհետև եթե նրանք վերցնեն քննադատության մեջ եղած մտքերը և կիրառության մեջ դնեն, ոչ թե խաղան սև ու սպիտակներ, հեղափոխականներ և հակահեղափոխականներ, ապա նրանք կհաջողեն։ 

Բայց հավանաբար իրենց մոտ փառասիրությունն ավելի բարձր է, քան ազգի առողջապահական կարիքները հոգալու միտումը, ուստի նրանք դա չեն անում»,-ընդգծում է առողջապահության կազմակերպիչը։ 

Ներկայիս իշխանությունների՝ տարբեր ոլորտներում կատարած կադրային նշանակումները ևս միանշանակ չեն ընդունվում։ 

Կարծիք կա՝ ով քայլել է հեղափոխության օրերին, վաղ թե ուշ, պաշտոն է ստանում։ «Այսօր շատ քիչ պաշտոնյաներ ունենք, որոնք իրենց տեղում են։ 

Ոչ թե իշխանության մեջ պաշտոններ են հասնում այս կամ այն մարդկանց, այլ իշխանությունը գլոբալ բաղկացած է բարձրագույն չավարտած կամ բարձրագույն ավարտած, բայց փորձ չունեցած, կամ էլ մասնագիտական իրենց հանրության կողմից մերժված մարդկանցից։ 

Ժողովրդական էյֆորիան և ժողովրդի հավատը չարաշահելու միջոցով այսօր այդ մարդիկ պաշտոններ են զբաղեցնում, և բնական է, որ նրանք ունենալու են ո՛չ բավարար փորձ, ո՛չ բավարար հմտություն, ո՛չ էլ բավարար կարողություն խնդիրները լուծելու համար։

 Ունեմ շատ լավ ընկերներ՝ մասնագետներ, որոնք «Իմ քայլը» խմբակցությունից Ազգային ժողովում են կամ զբաղեցնում են այս կամ այն պաշտոնը։ Նրանք կուլիսներում ասում են՝ իրականում հնարավոր չէ այս կոլեկտիվի հետ աշխատել, որովհետև մարդիկ չեն հասկանում իրավիճակը, չեն կարողանում ճիշտ գնահատականներ տալ, սակայն դրա համար շատ ճոխ պարգևատրվում են։ 

Վերցնենք առողջապահության նախարարության պարգևավճարների բազմամիլիոնանոց ֆոնդը և համեմատենք Մարալիկի ծննդատան երկու հիվանդների համար անհրաժեշտ մոնիտորի գնի հետ, որի արժեքը մեկ միլիոն դրամ է։ 

Այն գնելու համար այսօր ժողովուրդը դրամահավաք է կազմակերպել։ Ժողովուրդն ընտրել է քաղաքական իշխանություն, որը ժողովրդի համար անհրաժեշտ ծախսերը թողել է հենց ժողովրդի վրա, բայց իրենց պարգևավճարներն իրենք արդարացված են համարում։ 

Չեմ զլանա և ևս մեկ անգամ կկրկնեմ մեր, այսպես ասած, ընդդիմադիր գործիչներից մեկի ասածը՝ «սա ամենաարդար բանն է, ինչը կարող է տեղի ունենալ այս ժողովրդի հետ»։ Եթե ժողովուրդը չի հասկանում՝ ում է ընտրում, արդար է, որ նա պետք է կրի հետևանքները, պատասխանատվությունը»,-եզրափակում է Գևորգ Գրիգորյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

                                                                                                                                                      

                                                     «Փաստ», թիվ 16 (705).

                                                      փետրվարի 6, 2020թ.

Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինGoal. ՉԼ-ի ֆավորիտների ցանկը«Մի գդալ սեր»․ նոր հայկական ֆիլմը՝ կինոթատրոնների մեծ էկրանինԻնչպե՞ս հաղթել ՔՊ-ին․ 4 ուղղություն, որտեղ իշխանությունն ամենախոցելին է. Հրայր ԿամենդատյանՉափազանց կարևոր է իշխանության նկատմամբ խորհրդարանական իրական վերահսկողության մեխանիզմը. ՂահրամանյանՆյու Յորքի օդը թունավոր էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի шհшբեկչություններից հետո. NYTՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում. անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Անուշ Միրոզյանի հետԼավրով. ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանի հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես մյուս երկրների հետՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՎրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցելԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՀՀԿ ԵԿ-ում միշտ հետաքրքիր է, միշտ օգտակար, իսկ ամենակարևորը՝ միշտ գաղափարներով ու նոր նախաձեռնություններով լի․ Հենրիխ ԴանիելյանՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն էԴարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԱդրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը«Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառըBloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնիՄոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալՈսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդներըՓաշինյանն Ալիևի աշխատակիցն է և չունի որևէ ուժ նրան դիմադրելու. Ավետիք ՉալաբյանՔննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանՈստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել էՄեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ. հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբԸնդդիմությունն իր աշխատանքով պետք է փորձի ամրապնդել դիրքերը ՏԻՄ-երում. Արեգ ՍավգուլյանԵթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա ԿոստանյանՀրավիրում եմ լրատվամիջոցների ուշադրությունը. Մենուա Սողոմոնյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր ԱվետիսյանԿիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքումԵրբ ձուկը նեխման են ենթարկում, որ դառնա... ուտելի. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 սեպտեմբերի). Հիմնադրվել է Մխիթարյան միաբանությունը. «Փաստ»Ազգային կրթությունը հետընթաց է ապրում, ինչը շատ մտահոգիչ է. Ատոմ ՄխիթարյանԱրմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ումՊարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ»Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան 50 տարի անկողնուն գամված առաջին կարգի հաշմանդամ կնոջը պետությունը «բարեկեցիկ» է ճանաչել. Իրինա ՅոլյանԻնչի՞ կհանգեցնեն Հայաստանի եվրոպական երազանքները. «Փաստ»Խորհրդանշական ժեստեր՝ իրական երաշխիքների փոխարեն. «Փաստ»«Աշխույժ, ընկերասեր, հումորով, բարի տղա էր Հարութս».Հարութ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Դրախտիկ-Տող հատվածում. «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում «Ձերբակալված կամ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում. «Փաստ»«Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ»Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ»Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ»Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ»Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ»Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ»