Երևան, 04.Ապրիլ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ընկերներ էին, մեկը մոտոյով առաքում էր անում. Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաների մտերիմ Տարադրամի փոխարժեքները ապրիլի 4-ին Ի՞նչ է վճարում Հայաստանը պատրանքների համար ու ի՞նչ կստանա իրականում. «Փաստ» Զիջում Ադրբեջանին և ճնշում ազգային ինքնության վրա. Փաշինյանն ընդդեմ հայ հասարակության գերակշիռ մասի. «Փաստ» «Բարի, ընկերասեր, կենսուրախ, կյանքի մարդ էր Էրիկս». Էրիկ Սայադյանն անմահացել է հոկտեմբերի 15-ին՝ Մերձարաքսյան հովտի Արաքսավան տեղանքի թեժ մարտերի ժամանակ. «Փաստ» Արևմտյան ճամբարի տրոհումն ու բազմաբևեռության նոր համակարգը. «Փաստ» Ճգնաժամ, որը լուրջ վտանգ է ներկայացնում պարենային անվտանգության համար. «Փաստ» Աշխարհաքաղաքական լարախաղացություն՝ «կոճի թելի» վրա. «Փաստ» «Ամենակարևորն է՝ չպառակտել արցախցիներին և վստահ լինել, որ արցախցին այս իշխանություններին ձայն չի տալու». «Փաստ» Ընտրությունների գլխավոր ռիսկերից մեկը ձայների փոշիացումն է. «Փաստ»


Ո՞վ է պատվիրատուն, ի՞նչ ճանապարհով են հողանմուշները երկրից դուրս բերվել. մասնագետները տարակուսած են

Հասարակություն

Բնապահպանական խնդիրներով զբաղվող մի քանի հասարակական կազմակերպություն տեղեկատվություն են տարածել այն մասին, որ Հայաստանի քիմիական աղտոտվածության համաժողով են անցկացնում՝ բացահայտելու համար Հայաստանում հողերի արդյունաբերական աղտոտման խնդիրը:

Համաժողովին ներկայացվել է չեխական Arnika անունով կազմակերպություն, որի հետ համագործակցությամբ վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանում բնակիչներից, հողերից և ջրերից հավաքագրել են տվյալներ և հողային նմուշներ, դրանք ուսումնասիրել իրենց՝ չեխական կազմակերպության լաբորատորիաներում։

Հարցի շուրջ ցանկացանք պարզել, թե որքանո՞վ են մեր մասնագետները մասնակցել հետազոտություններին, ի՞նչ խնդիրներ կան և ի՞նչ աշխատանքներ են կատարվում այս ոլորտում:

Երկրաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Սամվել Առաքելյանը նշեց, որ տեղյակ չէ ուսումնասիրությունից՝ ոչ ինքը, ոչ էլ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ), այդ թվում՝ երկրաբանության և օգտակար հանածոների հետախուզման ամբիոնի գործընկերները համաժողովին մասնակցելու հրավեր չեն ստացել։

Մասնագետի համար տարակուսելի է, թե ի՞նչ ճանապարհով են հողանմուշները երկրից դուրս բերվել։

Ինչո՞ւ է Հայաստանում նման պատասխանատու հետազոտություն անում արտերկրի հասարակական կազմակերպություն։

Սամվել Առաքելյանի համար անհասկանալի է նաև, թե ովքե՞ր են այդ մասնագետները, ինչպե՞ս են նրանք կատարել նմուշառումները, ինչո՞ւ մինչև համաժողովը ստացված արդյունքները չեն ուղարկել և քննարկել ոլորտի մասնագետների հետ։

Դոցենտ Սուրեն Ներսեսյանը նշեց, որ լինելով ոլորտի մասնագետ, նույնպես տեղյակ չէ այդ համաժողովից, չի մասնակցել աշխատանքներին և որևէ նյութ չի ստացել։

Մասնագետը նշեց, որ չունի որևէ տեղեկություն, թե ինչպե՞ս և որտե՞ղ են հաշվարկվել ֆոնային պարունակությունները, երբ դրանք ունեն հատուկ որոշման երկրաքիմիական հիմք, հայտնի չէ նմուշների վերցման մեթոդաբանությունը, կա՞ արդյոք դա անելու լիցենզիա, սարքավորումներն ի՞նչ ստանդարտների են համապատասխանում, արդյո՞ք դրանք համապատասխանում են ՀՀ օրենսդրությանը։

Տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Սարգիս Քելյանը նույնպես տեղյակ չէր, թե ոլորտի որ մասնագետների հետ են արտերկրի այդ փորձագետները համագործակցել Հայաստանում, թե՛ ինքը, թե՛ գիտահետազոտական գործունեություն ծավալող իր գործընկերները տեղյակ չեն և չեն մասնակցել ուսումնասիրություններին, որպեսզի կարողանան ասել, թե ինչ կարգի հետազոտություն է անցկացվել։

Տպավորություն է, թե սա հերթական փորձն է՝ մասնագիտական բարդ հարցերի շուրջ մոլորության մեջ գցել հանրությանը։ Որևէ երաշխիք չկա, որ նման հետազոտությունները չեն արվում ոչ բարեկամ երկրների ֆինանսավորմամբ և չեն օգտագործվելու հենց մեր երկրի դեմ:

Շրջակա միջավայրի մոնիտորինգի հարցերով զբաղվող տգթ., դոցենտ Հայկ Ակարմազյանը նշեց, որ նման վերլուծություն անելու համար անհրաժեշտ է ոչ թե երկու տարվա, այլ տարիների մոնիտորինգ և տեղեկատվություն աղտոտիչների ֆոնային կոնցենտրացիաների վերաբերյալ: Մակերեսային մոտեցում է՝ երկու տարվա տվյալ և փորձանմուշներ հավաքելով՝ Հայաստանի քիմիական աղտոտվածության վերաբերյալ եզրակացություններ անել, ինչն արդեն կասկածի տակ է դնում թե՛ արդյունքների հավաստիությունը, թե՛ պնդումների հիմնավորումները, թե՛ արվող վերլուծությունների համակողմանիությունը:

Մասնագետները նշեցին նաև, որ հայազգի հեղինակավոր ու վաստակաշատ գիտնականների հետ աշխատելու փոխարեն՝ Հայաստանի դեմ կռվելու համար զենք մատակարարող երկրի ֆինանսավորմամբ չեխական հասարակական կազմակերպությանն (ՀԿ) ապավինելը տարակուսելի օտարամոլություն է։ Անաչառությունը, օբյեկտիվությունն ու բազմակարծությունը, անշուշտ, խիստ կարևոր անհրաժեշտություն են բոլոր պարագաներում, սակայն երկրի համար ազգային ու ռազմավարական նշանակություն ունեցող հարցերում պետք է դրսևորել ողջամտություն և առաջնորդվել բարոյական չափանիշներով ու ակադեմիական հանրույթի դիրքորոշումները հաշվի առնել:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի քիմիական ֆակուլտետի երկարամյա դեկան, տգթ պրոֆեսոր Արտաշես Թադևոսյանըով այժմ Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի տնօրենի տեղակալն է, նշեց, որ Պոլիտեխնիկի մասնագետները նույնպես ընդգրկված չեն եղել այս մոնիտորինգում. «Հաշվի առնելով, որ այդ խնդիրներով մենք զբաղվում ենք, ունենք տպագրված աշխատանքներ և որոշ հարցերի վերաբերող արտոնագրեր, ցանկալի կլիներ, որ կազմակերպիչները և չեխական փորձագետները ծանոթ լինեին մեր աշխատանքների և պրակտիկ առաջարկությունների հետ»։

Հարց է առաջանում՝ ո՞վ է Հայաստանի քիմիական աղտոտվածության համաժողովի Հայաստանում հողերի արդյունաբերական աղտոտման խնդիրները հետազոտողների «պատվիրատուն», և, ի վերջո, ի՞նչ խնդիր են նրանք լուծում մեր երկրում: Արդյո՞ք որևէ այլ երկրում օտարերկրյա ինչ-որ ՀԿ-ի թույլ կտային նման հետազոտություն անցկացնել, նման տվյալներ հավաքագրել՝ առանց տեղի մասնագետների կարծիքներն ու փորձը հաշվի առնելու:

Եթե իսկապես ազնիվ են նրանց մղումները, արդյոք ճիշտ չէ՞ր լինի՝ նման մասնագիտական հարցերը քննարկվեին ոլորտի մասնագետների հետ և ներգրավմամբ, ուսումնասիրությունների արդյունքները տրամադրվեին, որպեսզի կարողանային ներդրում ունենալ մեր երկրի շրջակա միջավայրի որակի բարելավման հարցերում:

Պրեմիերա․ Սպիտակցի Հայկո և Միլենա Սադոյան - «Քեզ համար» Փոփոխություն` միայն Սամվել Կարապետյանի հետ.«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ուջանում «Ազատություն» կուսակցությունը սատարելու է «Ուժեղ Հայաստանին». Հրանտ ԲագրատյանՆիկոլ Փաշինյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածուՄեր բարեկամ և եղբայրական ժողովուրդները դարեր շարունակ աջակցել են միմյանց և կշարունակեն միասին լինել թե՛ ուրախ, թե՛ դժվարին օրերին․ Ալիևը՝ Փեզեշքիանին«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի շնորհավորական խոսքը Հարության տոնին«Փախածը, կրկնում եմ, վարչապետի կողմից նշանակված, ծննդով ղարաբաղցի` կոչումով գեներալ-լեյտենանտ Ասրյան Էդիկն է»․ Նառա ԳևորգյանՌոնալդուն խփեց կարիերայի 966-րդ և 967-րդ գոլերըՆարեկ Կարապետյանը խմբակիցների հետ Աշտարակում էՄենք չենք մասնակցում ընտրությանը, որ ընդդիմադիր ուժերը համախմբվեն, այս չարիքից ազատվենք. Շարմազանով «ՀայաՔվե» միավորումը շնորհավորում է բոլորիս Հայ Առաքելական եկեղեցու Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության օրվա առիթով «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի տնտեսական ու անվտանգային ծրագրերը կուսակցության անդամները ներկայացնում են Արագածոտնի մարզում«Կայունություն» կուսակցությունը կսատարի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին Դպրոցականին կալանավորելով՝ Փաշինյանն ուզում է ցույց տալ, որ իշխանություն ունի․ Ավետիք ՉալաբյանIDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայիցԴեղերի գրանցումը միտումնավոր վերածել են տարիներ տևող փորձության․ Հրայր ԿամենդատյանԿոնվերս Բանկը՝ Family ընկերության վստահելի ուղեկից«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների հաջորդ կանգառը Արագածոտնի մարզում Ոսկեվազ համայնքն էՈւժեղ Հայաստանի ուժեղ Աշտարակ. Նարեկ Կարապետյան ԶՊՄԿ–ի նախաձեռնությամբ ու ջանքով Կապանի տարածքում կկառուցվի մանկական ամառային ճամբար Ակադեմիական քաղաքը փուչիկ է, որը պայթելու է ընտրություններից անմիջապես հետո․ Ատոմ Մխիթարյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները Արագածոտնի մարզում ենՓաշինյանը նոր հրահանգ է իջեցրել քպականներին Հանրայինը վերածվել է իշխանության «մուրճի» «Սորոսականները» խիստ դժգոհ են ՔՊ ընտրական ցուցակից Բանկերի գերշահույթը պետք է գնա թոշակների բարձրացմանը. Հրայր ԿամենդատյանՇատ ավելի հաճելի է լսել քաղցր սուտը, քան դառը ճշմարտությունը. գործող իշխանությունը հենց այդ տրամաբանությամբ է կառուցում իր թեզերը․ Նաիրի ՍարգսյանԴեղերի բարձր գների մզված հարկերից մի երկու կոպեկով խաբում են թոշակառուներին. Հրայր ԿամենդատյանԵկել է փակագծերը բացելու ժամանակը․ Արշակ Կարապետյան «Կայունություն» կուսակցության հայտարարությունը 2026 թ. Համապետական ընտրություններում «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը սատարելու մասին Փաշինյանի ու Պուտինի հանդիպման հետնաբեմը ինչ վտանգների և ռիսկերի մասին են լռում իշխանությունները. Էդմոն Մարուքյան Այս իշխանությունն առաջնորդվում է բնազդով, պետք է լինենք ուժեղ և դիմակայենք․ Մենուա ՍողոմոնյանՉկարողացանք արժևորել մեր հաղթանակը և չհասունացանք անկախության համար․ Լիլիթ ԱրզումանյանՓոփոխություն` ամուր և երկարատև խաղաղությամբ, միայն Սամվել Կարապետյանի հետ. Ուժեղ Հայաստան Արվարձան, սայլ, թե կուզիկ. ի՞նչ կապ ունեն այս բառերը հանրահայտ «ազնվական» փողոցի հետ. «Փաստ»Պուտինի հետ հանդիպումից հետո տուժելու են բեռնափոխադրողները Ընկերներ էին, մեկը մոտոյով առաքում էր անում. Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաների մտերիմ Չինացի գիտնականները մի քանի առաջընթաց են գրանցել արևային էներգիայի ոլորտում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ԱՊՐԻԼԻ). Ստեղծվել է Հյուսիսատլանտյան դաշինքը՝ ՆԱՏՕ-ն . «Փաստ»Ձայների փոշիացման վտանգը. ընդդիմության համախմբումը՝ որպես ընտրությունների առանցքային գործոն Տարադրամի փոխարժեքները ապրիլի 4-ին Երևանում երկրաշարժ է եղել Ի՞նչ է վճարում Հայաստանը պատրանքների համար ու ի՞նչ կստանա իրականում. «Փաստ»Բողոքի նոր ձևաչափ. քաղաքական դժգոհությունը՝ հավատքի խորհրդանիշների միջոցով Զիջում Ադրբեջանին և ճնշում ազգային ինքնության վրա. Փաշինյանն ընդդեմ հայ հասարակության գերակշիռ մասի. «Փաստ»Վստահ եմ՝ չլուծվող խնդիրներ չկան, եթե կա կամք, ճիշտ մոտեցում և միասնականություն. Գագիկ ԾառուկյանՍահմանին ամեն ինչ ավելի քան ակնհայտ է. սահմանամերձ գյուղերը կարիք ունեն համակարգային վերափոխման․ Իրինա Յոլյան«Բարի, ընկերասեր, կենսուրախ, կյանքի մարդ էր Էրիկս». Էրիկ Սայադյանն անմահացել է հոկտեմբերի 15-ին՝ Մերձարաքսյան հովտի Արաքսավան տեղանքի թեժ մարտերի ժամանակ. «Փաստ»Երևանում ներկայացվել են Հունաստանի և Կիպրոսի զբոսաշրջային նոր առաջարկները