Թիկնիզյանը մեկ բառով բնութագրել է Սևիկյանին
ՍպորտՀայաստանի հավաքականի և «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը կիսվել է իր կարծիքով Էդգար Սևիկյանի մասին։
«ՌՊԼ-ի խաղացողներից ո՞վ է աչքի ընկել մրցաշրջանի առաջին հատվածում։ Շատ ֆուտբոլիստներ․․․ Կառանձնացնեմ Կասիերային, նա 14 գոլ է խփել, լավ մարզավիճակում է և վերելք է ապրում: Գավաթի խմբային փուլում Վանյա Սերգեևը խփել է հինգ գոլ։ Այս մասին հաղորդում է Armsport-ը:
Իմ թիմից… Ես մի քիչ շփոթված եմ, դժվար է այդպես պատասխանել։ Բոլոր տղաներն էլ իրենց լավ դրսևորեցին, շատ հանդիպումներում բնավորություն ցույց տվեցինք։ Ինձ համար ընկերներս լավագույնն են ֆուտբոլային և մարդկային հարաբերությունների առումով։
Սևիկյանին կարող եմ բնութագրել մեկ բառով՝ «թոփ»: Բոլոր իմաստներով»,- Թիկնիզյանի խոսքերն է մեջբերում Metaratings-ը։