Տաք թեյը կրկնապատկու՞մ է քաղցկեղի առաջացման վտանգը
LifestyleՔաղցկեղի ամերիկյան միության (ACS) առաջատար հետազոտողներից մեկը՝ բժիշկ Ֆարհադ Իսլամին, ասում է, որ ճիշտ է, թեյը համարվում է օգտակար ըմպելիք, սակայն չարաշահումը կարող է լուրջ վտանգներ ներկայացնել առողջության համար, հայտնում է Medic Forum-ը:
Մասնագետն ասել է, որ եթե դուք թեյ եք խմում, որի ջերմաստիճանը գերազանցում է 60 աստիճանը, դա կարող է կրկնապատկել քաղցկեղի առաջացման վտանգը։
Հետազոտություն է անցկացվել, որի ընթացքում պարզվել է, որ 700 մլ-ից պակաս քանակով և 60 աստիճանից ավելի ջերմաստիճանում ամեն օր թեյ խմելը կարող է հանգեցնել կերակրափողի տափակ բջջային քաղցկեղի զարգացման ռիսկին` մոտ 90 տոկոսով։ Բժշկի խոսքով` կարելի է եզրակացնել, որ ոչ միայն թեյի, այլ ցանկացած տաք ըմպելիքի օգտագործումը կարող է հանգեցնել նման հետևանքների։
Նա խորհուրդ է տվել ավելի տաք խմողներին սովորել սպասել, մինչև այն սառչի։ Ավելի վաղ Cancer Research UK բրիտանական կազմակերպությունը հայտարարել էր, որ օրական 3,5 և ավելի չափաբաժնով ալկոհոլ օգտագործելը կարող է կրկնապատկել կամ նույնիսկ եռապատկել քաղցկեղի զարգացման հավանականությունը: Նրանք նաև զգուշացրել են, որ ալկոհոլ և ծխախոտ օգտագործող մարդիկ ավելի մեծ վտանգի տակ են: