Wildberries-ը արդեն չինական շուկայում է
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսական Wildberries ընկերությունը սկսել է աշխատել Չինաստանից արտադրողների և վաճառողների հետ: Այս մասին РБК-ին տված հարցազրույցում հայտարարել է առցանց առևտրի հարթակի հիմնադիր և սեփականատեր Տատյանա Բակալչուկը։
«Այժմ մենք սկսում ենք աշխատել Չինաստանից արտադրողների և վաճառողների հետ. նրանք ուղղակիորեն իրենց արտադրանքը կմատակարարեն մեր հարթակ՝ բոլոր երկրների համար, որտեղ մենք ներկա ենք», - ասել է ձեռնարկատերը:
Բակալչուկն ընդգծել է, որ ռուսական բիզնեսը մնում է առաջնահերթություն, և չինական շուկա մուտք գործելը դրա վրա որևէ կերպ չի ազդի։ Այժմ ընկերության ընդհանուր շրջանառության 90%-ը գալիս է Ռուսաստանից։ Wildberries-ը գործում է Բելառուսում, Հայաստանում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Ղրղզստանում, Իսրայելում և Ադրբեջանում։