Հայտնի են դարձել 14-ամյա բռնցքшմшրտիկի մшհվшն մանրամասները
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սվերդլովսկի շրջանի իրավապահները մանրամասներ են բացահայտել Պերվուրալսկից 14-ամյա բռնցքամարտիկի մահվան դեպքից։ Այս մասին գրում է MK-Ural-ը։
Նախնական տեղեկություններով՝ դեռահասը կռվի ժամանակ ուժգին հարված է ստացել լյարդին, որից հետո ընկել է ռինգում ու կորցրել գիտակցությունը։
«Մահացած տղայի անունը Տիմոֆեյ էր։ Սովորել է Պերվուրալսկի թիվ 32 դպրոցի 8-րդ դասարանում, տղան մեծացել է լիարժեք, բարեկեցիկ ընտանիքում։ Հայրը աշխատում է գործարանում, մայրը՝ ինքնազբաղված», — ասում է Սվերդլովսկի մարզի Ռուսաստանի ՆԳՆ գլխավոր վարչության մամուլի ծառայության ղեկավար Վալերի Գորելիխը։
Նա հավելեց, որ ծնողներն ունեն ևս երկու դուստր՝ ծնված 2007 և 2019 թվականներին։
Քննիչները զննել են դեպքի վայրը և հարցազրույց են վերցրել ականատեսներից։ Դեռահասի դին ուղարկվել է փորձաքննության՝ մահվան ստույգ պատճառը պարզելու համար։ Քննչական վարչության աշխատակիցները նաև վերլուծում են մրցումներին մասնակցելու համար մարզիկների ընդունելության ստուգման հետ կապված փաստաթղթերը։