Լյուքսեմբուրգի համայնքը 11․500 եվրո է հատկացվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Լյուքսեմբուրգի Բեթեմբուրգ համայնքը հայտարարել է նախաձեռնության իրականացման մասին, որի նպատակն է օգնել Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին։ Համայնքի յուրաքանչյուր բնակիչ նվիրաբերել է 1 եվրո, որի արդյունքում ընդհանուր գումարը կազմել է 11500 եվրո։
Տեղահանվածներին օգնություն տրամադրող VIVA բարեգործական հիմնադրամը նոյեմբերի 1-ին հայտարարել է արցախցի հայրենակիցների համար միջնաժամկետ և երկարաժամկետ օգնության 5 ծրագրերի մասին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես նշվում է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ, նախաձեռնությունը կյանքի է կոչվել նաև Լյուքսեմբուրգում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանի ջանքերի շնորհիվ, ով դիմել է մի շարք համայնքների և մասնավոր կազմակերպությունների՝ ոչ միայն տեղահանվածներին օգնություն ցուցաբերելու կոչով, այլև՝ տարածաշրջանում կատարված հումանիտար աղետի մասին տեղեկացնելու նպատակով։ Նրա կոչին արձագանքել է Բեթեմբուրգի համայնքն՝ իր ծրագրով և քաղաքապետ Լորան Զեյմետը՝ իր ակտիվ մասնակցությամբ՝ քաղաքապետարանի անդամներ Գուստի Գրասի և Ռոբի Բիսերի հետ միասին։ Հավաքված գումարը փոխանցվել է VIVA բարեգործական հիմնադրամին։