Կալիֆոռնիայում ծնողների աչքի առաջ 4-ամյա հայ երեխայի են գնդակահարել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դեկտեմբերի 19-ին Կալիֆորնիայում ողբերգություն է տեղի ունեցել։ Ծնողների աչքի առաջ հանցագործը կրակելով սպանել է չորսամյա Գոռ Ադամյանին։ Այս մասին գրում է NBC News-ը։
Նշվում է, որ 19:30-ի սահմաններում ընտանիքը ուղևորվել է Սիեռա Հայվեյ և Ջեյ Ուեսթ պողոտա՝ մթերային գնումներ կատարելու համար, երբ կասկածյալ վարորդը կտրել է նրանց ճանապարհը, այնուհետև սկսել հետապնդել նրանց:
Երբ Գոռ Ադամյանի հայրը, կասկածելով սկսել է մեքենան դանդաղ վարել, հետապնդող վարորդը մոտեցել է մեքենային և սկսել կրակել: Գոռը, որը նստած էր հետևի նստատեղին, վիրավորվել է մարմնի վերին հատվածում արձակված կրակոցից: Նրա հայրն ու մայրը, ովքեր մեքենայում էին, նրան անմիջապես տեղափոխել են բժշկական կենտրոն, որտեղ նրա կյանքը փրկել չի հաջողվել:
Իրավապահները սպանության կասկածանքով ձերբակալվել է 29-ամյա Բայրոն Բերխարտին:
Ավելին՝ այստեղ