Քամու ուժգնացում և այլն․ եղանակի առաջիկա կանխատեսումը
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (26-31.12.2023թ.)
Երևան քաղաքում`
Դեկտեմբերի 26-ի ցերեկը, 27-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 28-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 14-17մ/վրկ։
Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 26-ի ցերեկը, 27-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան 3-6 մ/վ, դեկտեմբերի 26-ի ցերեկը, 28-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 25-30 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 26-ի ցերեկը կբարձրանա 4-6, դեկտեմբերի 29-31-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։
Երևան քաղաքի դեկտեմբերի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 11.5°C (1996թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան -17.8°C (2002թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան -1.5°C