Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները կարող են հանդիպել պետական սահմանին
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները չպետք է դառնան երրորդ կողմի պատանդ։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ ելույթ ունենալով նախարարության տարեվերջյան ճեպազրույցում։
Նախարարը նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներն ու պատվիրակությունները կարող են հանդիպել պետական սահմանին։ Նման առաջարկ է արել Ադրբեջանը։
Արտգործնախարարը հիշեցրել է, որ երկու երկրների սահմանազատման հանձնաժողովներն արդեն երկու անգամ հանդիպել են սահմանին։