Թող Հիսուս Քրիստոսի ծննդյան ավետիսը խաղաղություն ու համերաշխություն բերի բոլորին․ Գագիկ Ծառուկյան
ԲլոգԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի և Սփյուռքի իմ շատ սիրելի՛ քույրեր և եղբայրներ,
Սրտանց շնորհավորում եմ համայն հավատավոր հայ ժողովրդին՝ Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության հրաշափառ տոնի առթիվ:
Խաղաղություն ավետող այս տոնին ես մաղթում եմ, որ բոլորիս սրտերը լցվեն հույսով, հավատով ու սիրով:Ամենազոր հավատքով հնարավոր է հաղթահարել բոլոր դժվարությունները:Թող Հիսուս Քրիստոսի ծննդյան ավետիսը խաղաղություն ու համերաշխություն բերի բոլորին:
«Քրիստոս ծնավ և հայտնեցավ: Մեզ և ձեզ մեծ ավետիս» . . .