Սախալինում դեռահասը ողջ-ողջ այրել է անտուն տղամարդուն
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սախալինի շրջանի Դոլինսկ քաղաքում հարբած դեռահասը ողջ-ողջ այրել է 46-ամյա անտուն տղամարդուն, հայտնում է ՌԴ քննչական կոմիտեի տարածաշրջանի քննչական վարչությունը։
Գերատեսչության տվյալներով՝ Դոլինսկի 16-ամյա բնակիչը մեղադրվում է ծայրահեղ դաժանությամբ սպանության մեջ։
«Գիշերը Լենինի փողոցում գտնվող հանրակացարանի միջանցքում կենցաղային բախում է տեղի ունեցել 46-ամյա անտուն տղամարդու և ոչ սթափ վիճակում գտնվող մեղադրյալի միջև, որի պատճառով մեղադրյալը կրակայրիչով այրել է պլաստմասսե փաթեթը և միջանցքում քնած տուժողի մարմնի տակ կրակ է վառել, ինչի հետևանքով վերջինիս հագուստը բռնկվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Գերատեսչության տվյալներով՝ տղամարդը տեղում մահացել է։