Երևան, 19.Մարտ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Երբեմն ընդամենը մեկ փոքրիկ աղյուսը հեռացնելը բավարար է ամբողջ կառույցը քանդելու համար. «Փաստ» Հայաստանը հայտնվում է երկու մրցակցող ռազմավարությունների միջև. «Փաստ» Վճռորոշ է, թե ՀՀ քաղաքացին ինչ ընտրություն կկատարի՝ Սամվել Կարապետյանի առաջարկած ուժեղ և անվտանգ Հայաստան կառուցելու տեսլականը՞, թե՞ գործող իշխանության կողմից այդ ծրագրի շուրջ բարձրացվող անբովանդակ աղմուկը․ վերլուծաբան «Կա մեկը, ով այդ բոլոր նռների քաղցրությունն ուներ իր հոգու մեջ». Լևոն Լևոնյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Կարմիր շուկայում. «Փաստ» Ոչ միայն ռազմական ուժով, այլ նաև հաշվարկային հզորություններով և ալգորիթմական ինտելեկտով. «Փաստ» «Ընտրություններն են այն հնարավորություններից մեկը, որ ժողովուրդը ձերբազատվի մեզ պատած աղետից». «Փաստ» Կեղծ և մոլորեցնող թեզեր «խաղաղության» և «պատերազմի» շուրջ. «Փաստ» Առաջարկվում է դիվանագիտական ներկայացուցիչների պաշտոնավարման առավելագույն ժամկետը սահմանել 5 տարի. «Փաստ» Ի՞նչ «գործիքներ» են կիրառում իշխանությունները. «Փաստ» Հիշողության կորո՞ւստ, թե՞ դիտավորություն. «Փաստ»


«Կեղծիքի, ստախոսության, մանիպուլյացիաների, հանրությունից իրադարձությունների իրական պատկերը թաքցնելու միջոցով գործը հասցրել են այստեղ». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանի նախագահի հերթական հայտարարությունները հօդս են ցնդեցնում Նիկոլ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը: Ալիևը հայտարարում է, որ իր երկրի սահմանները չի բացի, եթե չստանա «Զանգեզուրի միջանցքը»: Քաղաքագետ Գագիկ Համբարյանն ասում է՝ Հայաստանի գործող իշխանությունները, որոնք նվաստացված և նսեմացված են Ադրբեջանի կողմից, այդ ամենը տարածում են հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության վրա:

«Այս իրավիճակից ելքը մեկն էր՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի խայտառակ կապիտուլ յացիայից հետո պարտված իշխանությունը պետք է հրաժարական տար: Բայց Հայաստանում տեղի ունեցավ մի բան, որն աննախադեպ էր համաշխարհային պատմության մեջ: Հայաստանի գործող իշխանությունները ոչ միայն պահպանեցին իշխանությունը, այլ նաև պատերազմից ամիսներ անց վերարտադրվեցին: Ադրբեջանի բռնապետը դրանից հետո, մշտապես անդրադառնալով այս թեմային, նշում է, որ այդպիսով հայ ժողովուրդն ինքն է ընդունել, որ պարտվել է, ոչ թե Նիկոլն է պարտվել, այլ հայ ժողովուրդը, և այդ պարտությունը պետք է ամբողջությամբ «վայելի»: Հիմա այդ «վայելելու» պահն է: Երեք տարուց ավելի է անցել նոյեմբերի 9-ի խայտառակ կապիտուլ յացիոն ակտից հետո, և Հայաստանի գործող իշխանությունները կեղծիքի, ստախոսության, մանիպուլ յացիաների, հանրությունից իրադարձությունների իրական պատկերը թաքցնելու միջոցով գործը հասցրել են այստեղ: Եթե որևիցե մեկը մեր երկրում մտածում կամ երազում է, որ Հայաստանի հետ թուրք-ադրբեջանական տանդեմը մեզ չնվաստացնող և չնսեմացնող պայմանագիր է ստորագրելու, կա՛մ չարաչար սխալվում է, կա՛մ տգետ է: Ամենակարևորը՝ թուրք-ադրբեջանական տանդեմը երբեք թույլ չի տա, որ Հայաստանի Հանրապետությունը դառնա խաչմերուկ, ինչպես կեղծիքներով և մանիպուլ յացիաներով հանրությանը խաբում է Նիկոլ Փաշինյանը, և երբեք թույլ չի տա, որ Հայաստանը լինի բարեկեցիկ երկիր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքագետը:

Հավելում է՝ գործող իշխանությունները «խաղաղության խաչմերուկ», «խաղաղության օրակարգ» և նման տարբեր «ծրագրեր» են առաջ քաշում և հանրությանը մատուցում, թե իբր շուտով այդ ամենը տեղի կունենա, մինչդեռ դա կեղծիք է: «Մեր զրույցների ժամանակ էլ նշել եմ, որ Ադրբեջանը երբեք իր զորքերը դուրս չի բերի 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո չորս անգամ Հայաստանի վրա հարձակվելու արդյունքում գրաված տարածքներից: Օրերս Ադրբեջանի բռնապետը շատ պարզ նշեց, որ երբեք զորքերը դուրս չի բերի: Ավելին՝ նաև հասկացրեց, որ չի բացառում՝ Ադրբեջանը էլ ավելի կծավալվի, օրինակ՝ Ջերմուկի ուղղությամբ: Խորհրդային Հայաստանի տարիներին Ջերմուկը հայ-ադրբեջանական սահմանից հեռու է եղել 10 կմ, հիմա թուրքերը մոտավորապես 1,5-2 կիլոմետր հեռավորության վրա են և ամբողջությամբ վերահսկում են ջերմուկցիների կյանքը: Երբ ուզեն, կհարվածեն, երբ ուզեն, կգրավեն: Հայաստանի գործող իշխանությունները 2018 թ.ին բերվել են իշխանության համապատասխան ուժերի կողմից, որոնց գլխավոր նպատակը Ռուսաստանին այստեղից դուրս շպրտելն է, և 2022-2023 թթ. հասան իրենց բաղձալի ցանկությանը:

Այն, ինչ տեղի չունեցավ 2020 թ. 44-օրյա պատերազմի արդյունքում, այսինքն՝ Արցախն ամբողջությամբ չհանձնվեց Ադրբեջանին և դրանում չմեղադրվեց Ռուսաստանն իր բոլոր հետևանքներով (բոլորս գիտենք, որ կա Արցախյան հարց, կա ռուսական ներկայություն Հայաստանում, չկա Արցախյան հարց, այդ ներկայությունը դառնում է անիմաստ և անպիտան), Նիկոլն այդ ծրագիրն իրագործեց Շառլ Միշելի և եվրոպական որոշ տերությունների՝ հատկապես Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ակտիվ մասնակցությամբ, որոնցից երկուսը՝ Մեծ Բրիտանիան և Գերմանիան, բացահայտ պրոադրբեջանական դիրքորոշում ունեցող պետություններ են:

Շառլ Միշելի անմիջական քավորությամբ 2022 թ. հոկտեմբերի 6-ին ստորագրվեց Պրահայի խայտառակ համաձայնագիրը, որով Արցախը ճանաչվեց Ադրբեջանի մաս, իսկ 2023 թ.-ին էլ Գրանադայում տեղի ունեցավ հանդիպում, որի ժամանակ Փաշինյանն, առանց Ալիևի մասնակցության, նրա հետ խաղաղության պայմանագիր էր կնքում: Համոզված եմ՝ Միշելը և եվրոպական պետությունները Նիկոլին համոզել էին՝ դու ստորագրի՛ր, Արցախն առանց հայերի ամբողջ փաթեթով հանձնի՛ր Ադրբեջանին, մենք կպայմանավորվենք Բաքվի հետ, ամեն ինչ լավ կլինի: Քցեցին, խաբեցին»,-նշում է մեր զրուցակիցը:

Ընդգծում է՝ Բաքուն այժմ շատ հմուտ դիվանագիտություն է տանում, եվրոպացիների ձեռամբ ստացավ այն, ինչ ուզում էր Արցախի պարագայում: «Հայաստանը շարունակում է քողարկված հակառուսական քաղաքականությունը, Պետերբուրգ գնալուց հետո հո չի փոխվել Նիկոլի կամ իր շրջապատի հռետորաբանությունը Ռուսաստանի նկատմամբ: Տեսնելով, որ Հայաստանը մեն-մենակ է մնացել, և որ Արևմուտքը բացարձակ նպատակ չունի Հայաստանին աջակցելու, Ադրբեջանն էլ ավելի մեծ պահանջներ է ներկայացնում: Ադրբեջանի նախագահն ասում է՝ մեր սահմանները Հայաստանի հետ չենք բացի, եթե «Զանգեզուրի միջանցքը» չտրամադրվի: Ուշադիր եղեք բառապաշարին: Իրենցը սահման է, ինչը նշանակում է, որ, օրինակ՝ Հայաստանից Ռուսաստան գնացող բեռները և մարդիկ Ադրբեջանի տարածքով անցնելիս պետք է համապատասխան վերահսկողություն անցնեն, իսկ, օրինակ՝ Հայաստանի տարածքով անցնող ենթակառուցվածքներից օգտվող ադրբեջանցիները պետք է էքստերիտորիալ կարգավիճակից օգտվեն և ստուգումներ չանցնեն: Սա նշանակում է, որ Հայաստանը կորցնում է վերահսկողությունը իր տարածքով անցնող ենթակառուցվածքների նկատմամբ:

Այս պահի դրությամբ Ադրբեջանը փորձում է իր մինիմալ ծրագիրն իրագործել, դա Սյունիքի հարավով անցնող Մեղրիի երկաթուղին է և համապատասխան ավտոմոբիլային ճանապարհը: Հիմա Ադրբեջանն արագ տեմպերով կառուցում է Գանձակ-Քարվաճառ-Սիսիան ճանապարհը և ապագայում Սիսիանից փորձելու է ելք հաստատել դեպի Նախիջևան. սա ավտոմոբիլային ավելի կարճ ճանապարհն է: Այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքը» միայն Մեղրիով անցնող երկաթուղին և ավտոմոբիլային ճանապարհը չի լինելու, իրենք միջանցք ասելով՝ նկատի ունեն գրեթե ամբողջ Սյունիքի մարզը: Պլան Բ-ն կամ մաքսիմումն այն է, որ այդ տարածքն ամբողջությամբ դուրս գա Հայաստանի վերահսկողության տակից»,-ասում է քաղաքագետը:

Համբարյանն ընդգծում է՝ «Զանգեզուրյան միջանցքի» մասին առաջին հայտարարությունները վերջին երկու օրում հնչեցին ոչ թե Բաքվից, այլ Անկարայից: «Թուրքիայի տրանսպորտի նախարարն ասաց, որ միջանցքը պետք է գործարկվի մինչև 2028 թվականը: Դրանից հետո Ադրբեջանի նախագահն ակտիվացավ: Այդ միջանցքը բացարձակ Ադրբեջանին պետք չէ: Բացահայտ կեղծիք և սուտ է, որ նախիջևանցիները Ադրբեջանի հետ կապվելու խնդիրներ ունեն: Տարածաշրջանի քարտեզը և լոգիստիկ հանգույցներն իմացող մարդը շատ լավ գիտի, որ Նախիջևանը Թուրքիայի և Իրանի միջոցով ավտոմոբիլային, երկաթուղային և օդային կապ ունի Ադրբեջանի հետ: Էլ չեմ ասում, որ 44-օրյա պատերազմից հետո հայաստանյան հակահայ իշխանությունները թույլ են տվել, որ Հայաստանի օդային տարածքը ևս օգտագործվի Բաքու-Նախիջևան օրական 15-20 օդային չվերթ իրականացնելու համար: Տարածաշրջանի պատմությունը և Թուրքիայի ներկայիս քաղաքականությունն իմացողը գիտի, որ «Զանգեզուրյան միջանցքը» շատ անհրաժեշտ է Ռեջեփ Թայիփ Էրդողանին, այն իրականացնում է նեոպանօսմանական և նեոպանթուրանական ծրագիր, այն է՝ Թուրքիան պետք է անմիջական կապ հաստատի Ադրբեջանի հետ, որի միջոցով էլ ելք ունենա միջինասիական մահմեդական թուրքալեզու և թուրքախոս ժողովուրդների և հանրապետությունների վրա: Այստեղից էլ ծավալվի դեպի Չինաստանի հյուսիս-արևմուտք և Ռուսաստան: Սա է Էրդողանի ծրագիրը, որի միակ խանգարողը Հայաստանի Հանրապետությունն է»,-հավելում է նա:

Ըստ քաղաքագետի, Ադրբեջանի նախագահը ոչ միայն պարզ ասաց, որ զորքերը դուրս չի բերելու գրաված տարածքներից, այլ ամեն ինչ անելու է, որ Նիկոլը «վերադարձնի», այսպես կոչված, ութ գյուղերը: «Ամենասարսափելին այն է, որ Նիկոլը, հանրության մեծ մասի քաղաքականապես անգրագետ, անհայրենիք և ստամոքսով մտածելու հանգամանքը պրոֆեսիոնալ օգտագործելով, կախիչների, ցնցուղների էժանագին, հիստերիկ, ցինիկ գեղցուն վայել շոուներ կազմակերպելով, հանրության ուշադրությունը շեղում է և բացարձակ չի արձագանքում Ալիևի ոչ մի բառի: Ավելին, օրինակ՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Խանդանյան Սարգիս անունով երիտքայլիստը հայտարարեց, թե չի բացառվում, որ Նախիջևանից Ադրբեջան և հակառակ ուղղությամբ գնացող մարդկանց և ապրանքների նկատմամբ ավելի մեղմ վերաբերմունք դրսևորվի: Իրենք, կարծես, Հայաստանի հանրությանը փորձում են կեղծիքների միջոցով լղոզված համոզել, որ միջանցք լինելու է: Եթե որևէ ադրբեջանցի, Հայաստանի տարածքով անցնելով, չի անցնելու մաքսային վերահսկողություն, ադրբեջանական կամ այլ երկրներից դեպի Ադրբեջան և Թուրքիա տարվող բեռները չեն վերահսկվելու Հայաստանի կողմից, դա նշանակում է, որ Հայաստանը կորցնում է վերահսկողությունը իր տարածքների նկատմամբ:

Բաքվի բռնապետը շատ պարզ նշեց, որ ոչ միայն Հայաստանի տարածքային ամբողջականությունը չի ճանաչելու, ոչ միայն սահմանազատում և սահմանագծում չի իրականացնելու Հայաստանի հետ, ինչը նշանակում է, որ երբ ցանկանա, կհարձակվի, ինչ ուզենա, կստանա Հայաստանից, այլ նաև հասկացրեց, որ վերցնելու է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը», և Հայաստանը երբեք չի դառնալու խաչմերուկ: Ո՞վ է Նիկոլին համոզել, որ ադրբեջանցիները ցանկանում են մեզ հետ լավ ապրել: 2023 թ. դեկտեմբերին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը շատ պարզ հասկացրեց, որ «խաղաղության պայմանագրի» ստորագրումը չի նշանակում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվում են նորմալ հարաբերություններ: Ադրբեջանի բռնապետն իր ամանորյա ուղերձում մի քանի անգամ հայ ժողովրդին անվանեց «դուշման», իսկ Հայաստանը՝ թշնամական երկիր: Այն դեպքում, երբ Նիկոլ անհողը ամեն քայլափոխի խոսում է խաղաղության մասին»,-շեշտում է մեր զրուցակիցը:

Շեշտում է՝ սա բերելու է աղետալի հետևանքների: «Նիկոլի խաղաղության օրակարգն էլ, խաչմերուկն էլ տապալված են: Կա՛մ դավաճանը, դիտավորյալ սեփական ժողովրդին խաբելով, կարող է խաղաղության խաչմերուկների մասին հայտարարություններ տարածել, կա՛մ տարրական տգետը: Պատմություն չիմացող, աշխարհաքաղաքականությունից չհասկացող տգետը կարող է ասել, որ թուրք-ադրբեջանական տանդեմը երբևէ թույլ է տալու, որ հայերը բարեկեցիկ ապրեն և վայելեն իրենց խաղաղությունը: Եթե Նիկոլ Փաշինյանը ստորագրի ինչ-որ համաձայնագիր, որը ներկայացնելու է հանրությանը որպես խաղաղության պայմանագիր, ուրեմն, թող բոլորն իմանան. եթե 2019 թ. օգոստոսին դիտավորյալ գնալով Արցախ, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ճղճղաց «Արցախը Հայաստան է և վերջ», շատ լավ հասկանալով, որ ամբողջությամբ քանդում է 1992 թ.-ից ի վեր ձևավորված բանակցային գործընթացը Մինսկի խմբի շրջանակներում և ապագայում լեգիտիմացնում է Ադրբեջանի ագրեսիան Արցախի նկատմամբ, հիմա «խաղաղության պայմանագիր» ստորագրելով՝ պատերազմ է բերելու բոլորիս տները, մահ և ողբերգություն է բերելու Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու տուն:

Արցախում հնչեցրած իր հայտարարությամբ պատերազմը բերեց Արցախի ամեն մի բնակչի տուն, իսկ հիմա այս պայմանագրով թուրքին բերելու է բոլորիս տները: Իսկ թուրքի գլխավոր նպատակը մեկն է՝ Հայաստանը պետք է կա՛մ ամբողջությամբ լինի թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից վերահսկվող իբր թե անկախ, բայց իրականում բանանային ինչ-որ երկիր, որտեղ իշխանությունը կլինի այդ տանդեմի վերահսկողության տակ գտնվող, օրինակ՝ Նիկոլի նման ինչ-որ մեկը, կա՛մ Հայաստանը, ինչպես իրենք են երազում, պետք է հռչակվի Արևմտյան Ադրբեջան՝ իր բոլոր հետևանքներով»,-եզրափակում է Գագիկ Համբարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Շենգավիթում բացվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակը՝քաղաքացիների խնդիրների հավաքագրման և լուծումների մշակման նպատակով Երբեմն ընդամենը մեկ փոքրիկ աղյուսը հեռացնելը բավարար է ամբողջ կառույցը քանդելու համար. «Փաստ» Կենսաթոշակների մակարդակով Հայաստանը շարունակում է զիջել տարածաշրջանի երկրներին․ Դավիթ ՀակոբյանԻրանի արևային էներգիայի հզորությունը հնգապատկվել է հասնելով 4162 ՄՎտ-ի Այն մասին, թե ում իրական շահերն է ներկայացնում Նիկոլ Փաշինյանը և նրան շրջապատող կամակատարների խումբը. Ավետիք ՉալաբյանՈւժեղ տնտեսություն. ճգնաժամից դուրս գալու միակ իրատեսական ճանապարհը Ընտրական խաղի կանոնների փոփոխություն՝ ընդդիմության աճող վարկանիշի ֆոնին Հայաստանը հայտնվում է երկու մրցակցող ռազմավարությունների միջև. «Փաստ»Վճռորոշ է, թե ՀՀ քաղաքացին ինչ ընտրություն կկատարի՝ Սամվել Կարապետյանի առաջարկած ուժեղ և անվտանգ Հայաստան կառուցելու տեսլականը՞, թե՞ գործող իշխանության կողմից այդ ծրագրի շուրջ բարձրացվող անբովանդակ աղմուկը․ վերլուծաբան «Կա մեկը, ով այդ բոլոր նռների քաղցրությունն ուներ իր հոգու մեջ». Լևոն Լևոնյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Կարմիր շուկայում. «Փաստ»Ոչ միայն ռազմական ուժով, այլ նաև հաշվարկային հզորություններով և ալգորիթմական ինտելեկտով. «Փաստ»«Ընտրություններն են այն հնարավորություններից մեկը, որ ժողովուրդը ձերբազատվի մեզ պատած աղետից». «Փաստ»Կեղծ և մոլորեցնող թեզեր «խաղաղության» և «պատերազմի» շուրջ. «Փաստ»Առաջարկվում է դիվանագիտական ներկայացուցիչների պաշտոնավարման առավելագույն ժամկետը սահմանել 5 տարի. «Փաստ»Հիբրիդային պատերազմի դեմ պայքարի անվան տակ՝ հիբրիդային միջամտություն. «Փաստ»Ի՞նչ «գործիքներ» են կիրառում իշխանությունները. «Փաստ»Հիշողության կորո՞ւստ, թե՞ դիտավորություն. «Փաստ»«Լակմուսի թուղթ»՝ ընդդիմադիր դաշտի ու ընտրողների համար. «Փաստ»Իրանը պահպանել է նավթի արտահանման բարձր տեմպերը. Bloomberg Ռուսաստանի Պետդուման խստացնում է աշխատանքային միգրանտների համար պահանջներըԻրանը ոչ թե կրակի դադարեցում, այլ պшտերազմի ավարտ է ուզում. Արաղչի Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել է«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի խոսքը Սամվել Կարապետյանի «Ուժեղ Խաղաղություն» անվտանգային ծրագրի շնորհանդեսինՍենեգալի ֆուտբոլի ֆեդերացիան կբողոքարկի Աֆրիկայի գավաթից զրկելու CAF-ի որոշումը Փաշինյանը խոստացավ խաղաղություն և բերեց 3 պատերազմ․ մենք կբերենք ուժեղ խաղաղությունԻրանում հայտարարել են ութ դեղագործական գործարանների վնաuման մասին Հայաստանը թուրք-ադրբեջանական խումբ է կառավարում՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի վարչախմբի․ Ավետիք Չալաբյան Louis Vuitton-ը թողարկել է 250 եվրո արժողությամբ շոկոլադե պայուսակ՝ ուտելի շքեղություն Զատկի համար Սյունեցիներն անհանգիստ են. Իրանի պատերազմից կարող են օգտվել թշնամական ուժերը՝ էթնիկ վտանգավոր տարրերի ներթափանցման միջոցով ռիսկեր ստեղծելով (տեսանյութ) Մենք անհանգստացած ենք, որ քաղաքացիություն ստանալու ծավալները քիչ են. Փաշինյանը՝ արցախցիների մասին«Կհանդիպենք 10 ամսից». Գոռ Հակոբյանի որդուն՝ Ֆելիքսին ճանապարհեցին Գերմանիա Մեր ամեն զինվորի անվտանգության համար մենք որևէ ջանք չենք խնայելու․ Նարեկ ԿարապետյանՄերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայթայթման աղբյուրների. ԶելենսկիIDBank-ը և Իդրամը շարունակում են համագործակցությունը «ԶԱՐԿ» կրթական հիմնադրամի հետԻրանը hարվածներ չի hասցնում քաղաքացիական օբյեկտներին. Արաղչի Պարոնա՛յք ընդդիմադիրներ, դուք ասելու բան չունե՞ք․ Արշակ Կարապետյան Ադրբեջանը Իրան է ուղարկել հումանիտար օգնության հերթական խմբաքանակը Ստացվում է, որ ՔՊ֊ն և Նիկոլի կազմած կառավարությունն իրենց համար են գրում սահմանադրություն․ Արշակ Կարապետյան Իշխանությունն ամեն գնով փորձում է ահաբեկել հասարակությանը՝ պասիվացնելով ակտիվության ցանկացած դրսևորում. Տիգրան Աբրահամյան «Կերոն» զարգացման հիմնադրամը և «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը համագործակցում են՝ հանուն երիտասարդ տաղանդների Թե ինչեր է արել Սամվել Կարապետյանը մեր բանակի համար. Նարեկ Կարապետյան Փաշինյանի պարանոյան հասավ ԶԼՄ–ներին ու հասարակ քաղաքացիներին Ուզում ենք կառուցել այնպիսի բանակ, որտեղ սպան և զինվորը չեն դառնում քաղաքական ձախողումների մեղավոր. Արթուր Միքայելյան Տարածաշրջանը թեժանալու է. Արշակ ԿարապետյանՀնարավոր չէ խաղաղություն առանց կայուն ազգային անվտանգային համակարգի ու բանակի. ԱՄՆ նախկին դիվանագետ Այս իշխանության օրոք մեր արտաքին օրակարգում որևէ օգուտ չենք ունեցել․ Արմեն Մանվելյան.ԿԳՄՍ նախարարը նյարդային է արձագանքում Գզոյանի հեռացմանը Փաշինյանը օրակարգը լցնում է եղինջով ապուրով․ Չխաղալ նրա փնթի խաղը Ուժեղ Հայաստանը պաշտպանություն չի փնտրի, այլ կկառուցի այն սեփական ուժերով. Սամվել Կարապետյանի IA ելույթը Ընտրություններից առաջ իշխանությունների խոստումներն ավելի շռայլ են դառնում․ Արեգ Սավգուլյան