Երևան, 07.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա Պատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ Զաքարյան Իմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով 40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում Տեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան «Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահ Իշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ Վարդևանյան Այսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք Չալաբյան


«Խաղաղության ավելի լուրջ» հայտի սկզբունքները․ Վահե Հովհաննիսյան

Հասարակություն

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանը ««Խաղաղության ավելի լուրջ» հայտի սկզբունքները» վերտառությամբ հոդված է հրապարակել։

Հոդվածը ստորև՝ 

Նիկոլի բազային սցենարը հետևյալն է. ստանալ ինչ-որ թուղթ, որի մեջ գրված լինի «Խաղաղություն» բառը, ներկայացնել այն ժողովրդին` որպես դարերով սպասված արդյունք, հայտարարել նոր դարաշրջանի մասին (ի դեպ, նոր դարաշրջանի գաղափարով Ալիևը գնաց արտահերթ ընտրությունների)։ Հետո ինչ կլինի՝ կլինի, ցանկացած սցենարում այլ մեղավորներ կգտնվեն։

Մնացած թեզերը պետական վոկալի շրջանակներում են` ներառյալ նրա` օր ու մեջ փոխվող, իրար հակասող ձևակերպումները։ Մեր խնդիրն է  սրան հակազդել ոչ թե  քաղաքական վոկալով, այլ՝ պետական ծրագրով։ Այն, ինչը հիմա արվում է՝  բավականին անվնաս է։ Նիկոլը սա լավ ֆիքսել է ու հենց դրա համար է «խրախոսում», որ իրեն անվանարկեն ցանկացած ձևակերպմամբ ու ցանկացած, այդ թվում` իրար հակասող մեղադրանքներով։ Դրանք թեև տհաճ են, բայց՝ անվտանգ, քանի որ չունեն ներքին կոնսոլիդացիայի ներուժ, ու, որ շատ կարևոր է, չունեն որևէ ուղերձ՝ հարևաններին, միջնորդներին, հակառակորդին։

Իրականում «Խաղաղության պայմանագրի» միակ այլընտրանքը ավելի լուրջ խաղաղության պայմանագիրն է։ Հայաստանից պետք է հնչի ավելի լուրջ խաղաղության պայմանագրի հայտ՝ փորձելով վերցնել նախաձեռնությունը։ Մնացած տարբերակները մոտ են արկածախնդրությանը։
Այս իշխանությունն իրեն վերագրել է մշտապես սխալվելու և աղետներ բերելու իրավունքը. մենք սա պետք է կասեցնենք։ Ինչպե՞ս անել, որ դա ստացվի, ու նաև այդ ընթացքում չհրահրենք պատերազմ։
Դեմ խոսես «խաղաղության պայմանագրին»՝ ոչ մեկը չի հասկանալու` ո´չ քո ժողովուրդը, ո´չ հարևանները, ո´չ միջնորդները՝ ռուսներն ու Արևմուտքը։

Կողմ խոսես՝ գնում ես գիտակցված պարտության։

Ավելի լուրջ խաղաղության պայմանագրի գաղափարն ունի այս ռիսկերի հակաթույնը։ Հայաստանի միասնական ընդդիմությունը պետք է հայտարարի, որ շարունակողն է խաղաղության բանակցային պրոցեսի ու հանդես է գալիս բոլոր վիճահարույց խնդիրները բանակցային օրակարգ դարձնելու դիրքերից։

Այս կոնցեպցիան ժամանակին կիրառել է, որքան էլ այսօր զարմանալի թվա, Ադրբեջանի այսօրվա նախագահի հայրը՝ Հեյդար Ալիևը, որն իր նախագահության ընթացքում առաջ էր քաշում հետևյալ գաղափարը. գտնենք մի լուծում, որ առաջիկա բազմաթիվ սերունդներ այլևս չանդրադառնան այս հարցերին։ Սրան առարկելը շատ դժվար էր, և դա Ադրբեջանին տվեց ժամանակ ու հնարավորություն։

Նույնը հիմա պետք է մենք անենք, ուրիշ ճանապարհ չունենք, բայց փողոցից եկած իշխանությունը նման բաներ չի հասկանում, իսկ ընդդիմությունն այս պահին անգամ ձևակերպված էլ չէ, թե որն է։

Բոլոր բարդ հարցերն ամրագրենք, գտնենք լուծումներ, դրանք ֆիքսենք պայմանագրում ու գնանք իրական, երկարաժամկետ խաղաղության։ Ֆիքսենք նաև, որ բոլոր այն պետությունները, որոնք մեզ խրախուսում են վատացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, իրենք խորացնում են իրենց հարաբերությունները Ադրբեջանի հետ։ Միայն այս թակարդից դուրս գալը արդեն նոր մարտավարական իրողություն է ստեղծում։ Մենք պետք է գտնենք տարբերակը` տարածաշրջանային պետություններին խաղաղության պայմանագրին այս կամ այն չափով մաս դարձնելու համար։ Հիմա արդեն մեր շահերից է բխում Կովկասյան նոր ճարտարապետության ակտիվ գծագրումը։

Խաղաղության ավելի լուրջ պայմանագիրը պետք է ներառի բոլոր առկա խնդիրները (առաջին հերթին՝ Արցախի հայության վերադարձի, խաղաղ ու երաշխավորված անվտանգ կյանքի ապահովման), դրան զուգահեռ պրոցես պետք է լինի մեզ հարևան եկած ԲՐԻԿՍ-Ի հետ ինտենսիվ խորքային համագործակցությունը։ Մենք պետք է առաջարկենք մի պայմանագիր, որը ոչ թե մեր պարտության մասին է, այլ՝ տարածաշրջանում կայուն խաղաղության և բաց հաղորդակցության, նոր որակի Հարավային Կովկասի մասին՝ իր բոլոր հարևաններով։

Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհեր ԱվետիսյանԿարո՞ղ ենք արդյոք ինքներս ապահովել մեր հացի պահանջարկը Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան Ժողովուրդը որևէ մանդատ չի տվել իշխանությանը, որ Արցախի հարցը փակված համարի. Մենուա ՍողոմոնյանԿարեն Դեմիրճյանին հիշում ենք ոչ միայն որպես անցյալի ղեկավար. Մհեր ԱվետիսյանՀիմա ասում են բա մեզ պե՞տք էր Տիգրանաշենը՝ «դժգույն, դժբախտ», մեկ ա էնտեղ մեզ են ընտրել, ինչ ուզենք, կանենք, ասեք, կանենք. Աննա ԿոստանյանԿառավարության ծրագրով նախատեսված «հոգևոր անվտանգության» դրույթները սկսել են կենսագործվել. Մենուա ՍողոմոնյանՄենք այստեղ ենք՝ Հայաստանին փոփոխություն բերելու համար Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկաՊատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ ԶաքարյանԻմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ումՏեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան«Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահԻշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ ՎարդևանյանՀոկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը հայտարարել է, որ սեպտեմբերի 5-ի կեսգիշերից ի վեր Կիևին որևէ հարված չի հասցվելԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՀունաստանի Պատրաս քաղաքում հրդեհը վնասել է պատմական գինեգործարան«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքումՕդի ջերմաստիճանը հանրապետությունում կնվազի 5-8 աստիճանովՀունաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվելՍևանա լիճը ՝ «ELLE Bulgaria»-ի էջերումՄԱԿ-ը պարենի համաշխարհային գների աճ է տեսնում հակամարտությունների և չոր եղանակի ֆոնինԷլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած«Ստեղծագործությունն անսահման է». երաժշտության և հիշողության երեկո «Նարեկացի»-ում՝ ի պատիվ Դանիել Երաժշտի 80-ամյակիՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԳարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ ՄալաթիայումԱմերիկյան ուժերը հարվածներ են հասցրել իրանական նավթով բեռնված երեք լցանավի«Չելսին» ձմռանը 100 միլիոն եվրո կառաջարկի «Ատլետիկոյի» խաղացողի համարՄիխայիլ Շուֆուտինսկին սեպտեմբերի 3-ին դարձել է Ռուսաստանի ժողովրդական արտիստՈւժգին երկրաշարժ է տեղի ունեցել ՌուսաստանումՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալՀայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարումՀաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլԴուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասինԱյսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք ՉալաբյանՓաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր ԿամենդատյանԸնդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա ԿոստանյանՀայաստանը երկու բևեռների արանքում․ Փաշինյան-Պուտին հանդիպման իրական վտանգներըԻշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն ՄանվելյանԻտալական գաստրոնոմիական մշակույթի ևս մեկ օրինակ՝ կիտրոնի լիկյոր. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Պայթյուն դեսպանատան մոտ, յոթնօրյա պատերազմ 2 միլիոն զինվորի մասնակցությամբ. «Փաստ»Բոլորը հասկանում են, որ նա ոչնչացնում է Հայաստանը. «Փաստ»«Մա՛մ, տղեդ փախչող տղա չի, ես կզոհվեմ, բայց չեմ փախչի». կամավոր Հրանտ Ջավադյանն անմահացել է հոկտեմբերի 23-ին Մարտունիում.«Փաստ»«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»