Երևան, 07.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա Պատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ Զաքարյան Իմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով 40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում Տեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան «Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահ Իշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ Վարդևանյան Այսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք Չալաբյան


Հայաստանը պետք է վերադառնա կառավարման նախագահական մոդելին. Արշակ Կարապետյան

Հասարակություն

Հայաստանի նորանկախ պատմության ընթացքում Սահմանադրությունը փոփոխվել է մի քանի անգամ։ 1995 թվականին ընդունված Սահմանադրությունը ևս երկու անգամ փոխվել է 2005-ին և 2015–ին, ընդ որում երկրորդ փոփոխության ժամանակ՝ 2015-ին, գործող վարչապետ, այն ժամանակ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը քննադատում էր օրվա իշխանություններին՝ կառավարման նախագահական համակարգից խորհրդարանական համակարգ անցնելու, ինչպես նաև սուպերվարչապետական համակարգ ստեղծելու համար, հայտարարում, թե Սահմանադրությունը Սերժ Սարգսյանի հագով կարված կոստյում է և վտանգներ է իր մեջ պարունակում։

Գալով իշխանության՝ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել էր, որ պետք է փոփոխել Սահմանադրությունը։ Ի վերջո կրկին հանգել են խորհրդարանական կառավարման համակարգին։ Այսօր էլ Փաշինյանն ինքն էլ մտմտում է ոչ թե սահմանադրական փոփոխությունների, այլ նոր Սահմանադրության վերաբերյալ։

Երեկ արդարադատության նախարարությունում կայացած հանդիպման ժամանակ Փաշինյանը հայտարարել է. «Հայաստանի Հանրապետությունը կարիք ունի նոր Սահմանադրության, ոչ թե սահմանադրական փոփոխությունների»։ Նրա խոսքով՝ ժամանակի ընթացքում պարզ է դարձել, որ Հայաստանի կառավարման խորհրդարանական մոդելը հաշվի առնելով ժողովրդավարական իրենց ձգտումներն ու ռազմավարությունները, ամենահարմարն է Հայաստանի Հանրապետության համար և, եթե հետ պատերազմական շրջանում կառավարման հենց խորհրդարանական մոդել չունենայինք, մեր պետականության հետ կարող էին վատ բաներ լինել, ընդ որում Փաշինյանը, կրկին ընկնելով իրեն բնորոշ պոպուլիզմի գիրկը, հայտարարել է, թե պետք է Հայաստանն ունենա Սահմանադրություն, որը կասկածի տեղիք չտվող քվեարկության արդյունքներով ընդունվել է Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից։
Այն, որ Նիկոլ Փաշինյանի հերթական ձեռնարկը որևէ լավ տեղ չի կարող տանել, որևէ մեկը չի էլ կասկածում, ընդ որում խորհրդարանական կառավարման մոդելն էր, որ 2018 թվականից ի վեր Հայաստանին լրջագույն ցնցումների բերեց։

Շատ վերլուծաբաններ նշում են, որ Նիկոլ Փաշինյանն ընդամենն այս քայլով կատարում է հենց Բաքվից եկող հրահանգները։ Իլհամ Ալիևը դեռ դեկտեմբերի 6-ին էր հայտարարել, թե Բաքուն Երևանից երաշխիքներ է ակնկալում, որ հայկական ռևանշիզմն ապագայում գլուխ չի բարձրացնելու։ Ադրբեջանը պահանջում է, որպեսզի Հայաստանը փոխի իր պետականության հիմքում դրված նորմատիվ իրավական բազան։

Օրենքների օրենք համարվող և պետության հիմքում ամենակարևոր գործիքի Սահմանադրության հետ նմանօրինակ վայրիվերումները վաղն արդեն զգացնել են տալու կառավարման բոլոր օղակներում, իսկ Հայաստանի քաղաքացին սեփական մաշկի վրա կզգա այդ ամենը: Այնպես, որ լուռ ու մունջ գնալ նման արկածախնդրության վաղը վտանգի տակ է անգամ մեր պետականության գոյությունը:

Վերարտադրվելու խորհրդարանական մոդելը գործող իշխանության քիմքին մոտ է, իսկ ՀՀ քաղաքացին լուրջ մտորելու կարիք ունի:

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը կտրականապես դեմ է կառավարման խորհրդարանական մոդելին։ Մի քանի հարցազրույցներում Կարապետյանը նշել է, որ պետք է ազատվել ոչ միայն Հայաստանում կառավարող կուսակցությունից, այլ նորմալ պետություն կառուցել, վերադառնալ կառավարման նախագահական մոդելին: «Որովհետև մեր Սահմանադրությունը կեղծված է, մենք դա բոլորս գիտենք, չեմ ուզում հիմա վերադառնալ անցյալ և խոսել, թե ով դա արեց, ստացվում է, որ հայկական պետությունն այսօր գոյություն ունի, բայց կեղծ Սահմանադրությամբ»,- նշել էր Կարապետյանը՝ հիմնավորելով, որ հենց կենտրոնաձիգ և լուրջ պատասխանատվության մոդելով Սահմանադրությունն է, որ կարող է դրական փոփոխությունների հիմք դառնալ մեր երկրի համար։

Ի դեպ Արշակ Կարապետյանի «Համահայկական ճակատ» շարժման պոտենցյալը դեռ ամբողջությամբ նկատելի չէ։ Շարժման ղեկավար Արշակ Կարապետյանը գործում է լուռ, դա կարծում ենք նրա մասնագիտական գործունեության հետ է կապված։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն Արշակ Կարապետյանի կողքին շատ քաղաքական գործիչներ և ուժեր կան, ինչպես ՀՀ֊ից այնպես էլ Սփյուռքից, որոնք առաջիկայում նույնպես կհայտարարեն գեներալ֊մայոր Կարապետյանին միանալու մասին։

Հարություն Հարությունյան. «Իշխանությունը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի, իսկ օրենքն ընդունել է՝ հանրաքվեն կանխելու համար»Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհեր ԱվետիսյանԿարո՞ղ ենք արդյոք ինքներս ապահովել մեր հացի պահանջարկը Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան Ժողովուրդը որևէ մանդատ չի տվել իշխանությանը, որ Արցախի հարցը փակված համարի. Մենուա ՍողոմոնյանԿարեն Դեմիրճյանին հիշում ենք ոչ միայն որպես անցյալի ղեկավար. Մհեր ԱվետիսյանՀիմա ասում են բա մեզ պե՞տք էր Տիգրանաշենը՝ «դժգույն, դժբախտ», մեկ ա էնտեղ մեզ են ընտրել, ինչ ուզենք, կանենք, ասեք, կանենք. Աննա ԿոստանյանԿառավարության ծրագրով նախատեսված «հոգևոր անվտանգության» դրույթները սկսել են կենսագործվել. Մենուա ՍողոմոնյանՄենք այստեղ ենք՝ Հայաստանին փոփոխություն բերելու համար Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկաՊատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ ԶաքարյանԻմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ումՏեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան«Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահԻշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ ՎարդևանյանՀոկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը հայտարարել է, որ սեպտեմբերի 5-ի կեսգիշերից ի վեր Կիևին որևէ հարված չի հասցվելԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՀունաստանի Պատրաս քաղաքում հրդեհը վնասել է պատմական գինեգործարան«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքումՕդի ջերմաստիճանը հանրապետությունում կնվազի 5-8 աստիճանովՀունաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվելՍևանա լիճը ՝ «ELLE Bulgaria»-ի էջերումՄԱԿ-ը պարենի համաշխարհային գների աճ է տեսնում հակամարտությունների և չոր եղանակի ֆոնինԷլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած«Ստեղծագործությունն անսահման է». երաժշտության և հիշողության երեկո «Նարեկացի»-ում՝ ի պատիվ Դանիել Երաժշտի 80-ամյակիՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԳարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ ՄալաթիայումԱմերիկյան ուժերը հարվածներ են հասցրել իրանական նավթով բեռնված երեք լցանավի«Չելսին» ձմռանը 100 միլիոն եվրո կառաջարկի «Ատլետիկոյի» խաղացողի համարՄիխայիլ Շուֆուտինսկին սեպտեմբերի 3-ին դարձել է Ռուսաստանի ժողովրդական արտիստՈւժգին երկրաշարժ է տեղի ունեցել ՌուսաստանումՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալՀայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարումՀաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլԴուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասինԱյսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք ՉալաբյանՓաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր ԿամենդատյանԸնդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա ԿոստանյանՀայաստանը երկու բևեռների արանքում․ Փաշինյան-Պուտին հանդիպման իրական վտանգներըԻշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն ՄանվելյանԻտալական գաստրոնոմիական մշակույթի ևս մեկ օրինակ՝ կիտրոնի լիկյոր. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Պայթյուն դեսպանատան մոտ, յոթնօրյա պատերազմ 2 միլիոն զինվորի մասնակցությամբ. «Փաստ»Բոլորը հասկանում են, որ նա ոչնչացնում է Հայաստանը. «Փաստ»«Մա՛մ, տղեդ փախչող տղա չի, ես կզոհվեմ, բայց չեմ փախչի». կամավոր Հրանտ Ջավադյանն անմահացել է հոկտեմբերի 23-ին Մարտունիում.«Փաստ»